Հավ

Առաջիկա տարիներին ոչ ԵԱՏՄ տարածքից Հայաստան ներկրվող թռչնամիսը կթանկանա 80 տոկոսով

102
Սպասվող կտրուկ թանկացումներից խուսափելու համար ԱԺ փոխխոսնակն առաջարկում է դիմել ԵԱՏՄ-ին` պայմանագրի որոշ կետեր վերանայելու համար:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. 2017 թվականին Հայաստան երրորդ երկրներից ներկրվել է 37 110 ավտոմեքենա, 2018-ին` կրկնակի ավելի`  65 110: Նման վիճակագրություն այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԱԺ փոխնախագահ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը` հիշեցնելով, որ ԵԱՏՄ համաձայնագրով նախատեսվում է 2020 թվականից ավտոմեքենաների մաքսատուրքը հաշվարկել ըստ շարժիչի հզորության, ինչը նրա հաշվարկով շուրջ 4-4.5 անգամ թանկացում է ենթադրում: Նմանօրինակ թանկացում է սպասվում նաև երրորդ երկրներից Հայաստան եկող թռչնի մսին, բայց ավելի բարձր:

«Թռչնամսի ներկրումը 2020 թվականին դառնալու է 25 տոկոս, իսկ վերջնական՝ 2022թ.-ից մեկ ընդհանուր մաքսատուրք է սահմանվելու` 80%, կաթ և սերուցք` 10,12,15 տոկոս, ցորենը` 0-ից 2,2-5,5 տոկոս»,- ասաց Մելքումյանը:

Թանկացումներից խուսափելու համար Միքայել Մելքումյանը քննարկմանը ներկա տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին առաջարկեց դիմել ԵԱՏՄ հանձնաժողովին` առաջին անհրաժեշտության ապրանքների երրորդ երկրներից ներկրման համար նախատեսված մաքսատուրքերի ավելացումը տարաժամկետելու առաջարկով:

Ի պատասխան՝ նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ աստիճանական ներդրման այս ժամկետները Հայաստանի համար արդեն իսկ սահմանված են որպես արտոնյալ անցումային ժամանակահատված` մինչև մաքսատուրքերի բարձրացումն ու ԵԱՏՄ մաքսային սկզբունքներին համապատասխանեցումը:

«Եկեք միասին որոշենք, թե որ ապրանքներն ունեն առաջնահերթ նշանակություն, որովհետև, այնուամենայնիվ, պետք է իմանանք, որ դա մի քանի ապրանքների կարող է վերաբերել, չի կարող վերաբերել ամբողջ ցանկին: Մենք էլ ունենք մեր նկատառումները: Շատ ժամանակ չունենք, պետք է ծանրութեթև անենք` դրա օգուտներն են շատ, թե վնասները: Առաջիկա 2-3 ամսում պետք է դիմենք, որովհետև այդ մաքսատուրքերն առաջիկայում արդեն ուժի մեջ կմտնեն»,- ասաց Խաչատրյանը:

Միքայել Մելքումյանը համաձայնեց ցանկը համատեղ վերանայելու առաջարկին:

Նշենք, որ քննարկումը ծավալվել էր այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նիստում, որի օրակարգում Եվրասիական տնտեսական ինտեգրման ներկա վիճակն ու արդյունավետության բարձրացման հիմնական ուղղություններն են: Հարցի հիմնական զեկուցողն է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։

102
թեգերը:
Միքայել Մելքումյան, ՀՀ Ազգային ժողով, Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան
թեմա:
Հայաստանի հեռանկարը ԵԱՏՄ–ում (83)
Ըստ թեմայի
Հայ պատգամավորն առաջարկել է ԵԱՏՄ–ում ստեղծել միջխորհրդարանական գործակցության նոր մարմին
«Հայ» բասկետբոլիստները ջախջախել են ռուսաստանցիներին ու հաղթել են ԵԱՏՄ գավաթում
Փայլուն հաղթանակ. հայ բասկետբոլիստները արժանացան ԵԱՏՄ գավաթին