Նիկոլ Փաշինյան

Տնտեսական աճի կանխատեսում, կայունություն. վարչապետն այցելել է ԿԲ–ի Դիլիջանի կենտրոն

108
(Թարմացված է 13:33 03.03.2019)
Կենտրոնական Բանկի կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ է Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության անդամներին։

ԵՐԵՎԱՆ, 3 Մարտ — Sputnik. Այսօր ՀՀ վարչապետն այցելել է Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի կենտրոնից, ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական Բանկի կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ։

Դրանք կապված են տնտեսական աճի կանխատեսման, դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների, ինչպես նաև ֆինանսական կայունության հեռանկարների և դրանց մակրոտնտեսական հետևանքների, համայնքների զարգացման, ֆինանսական ներգրավվածության հետ։

108
թեգերը:
Կենտրոնական բանկ (ԿԲ), Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (657)
Ըստ թեմայի
ԲՀԿ–ն թերահավատ է Փաշինյանի տնտեսական հեղափոխության իրականացման հարցում
Զոհրաբյան. «Կառավարության ծրագիրը չէր տալիս տնտեսական հեղափոխության բանալին»
Սպանեցի՛ք ձեր թոշակներով, կամ ՀԴՄ կտրոնները տնտեսական հեղափոխության շարժիչնե՞րն են