Հանք

Հայաստանի հանքերի մեծ մասը կառավարվում են մի կետից. Փաշինյան

414
Կառավարությունը որոշել է բացահայտել հայաստանյան հանքերի իրական սեփականատերերին։

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Այս կարգավորումը նախատեսող օրենսդրական փաթեթեն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։

Ինչպես հայտնեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Գարեգին Բաղրամյանը, նոր օրենքը թույլ է տալու բացահայտել յուրաքանչյուր հանքի հետևում կանգնած սեփականատիրոջը, ընդ որում`անգամ օֆշորային գոտում գրանցված հանքերի տերերը պետք է բացահայտվեն, այլապես կզրկվեն հանքարդյունահանման լիցենզիայից։

Հարցի քննարկման ընթացքում վարչապետը հիշեց, որ ՏՄՊՊՀ–ից ամիսներ առաջ մի փաստաթուղթ է ստացվել, որտեղից պարզ էր դառնում, որ ՀՀ հանքերի մեծամասնության իրական սեփականատերերը հայտնի չեն։ Դրանք գրանցված են օֆշորներում։

«Այդ գրությունն ինչո՞ւ չենք տալիս իրավապահ մարմիններին ուսումնասիրության»,– ասաց Փաշինյանը` դիմելով էներգետիկայի նախարարի տեղակալին, որին վերահասցեագրվել էր նշված գրությունը։ Նա նշեց, որ այդ գրությունից տպավորություն էր, թե հայաստանյան հանքերի մեծ մասը կառավարվում է մի կետից։

414
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (658)
Ըստ թեմայի
Կառավարությունը կբացահայտի մետաղական հանքերի հետևում կանգնած իրական տերերին
Չկատարված վճարումները մի քանի հարյուր միլիոն դրամ են. Փաշինյանը՝ մետաղական հանքերի մասին
Դեռ նստած ենք հանքերի «ասեղի վրա» կամ Հայաստանի տնտեսությունը 2018 թվականին