Այգեհովիտ համայնքի ArMath լաբորատորիայում

Ծրագրավորողներից բացի նաև ինժեներներ են պետք. ԻՏՁՄ-ն նոր առաջնահերթություններ է նշում

109
Ընկերությունները համատեղ կքննարկեն նաև պաշտպանական տեխնոլոգիաներին վերաբերող նախագծեր։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի –Sputnik.  Հայաստանի տնտեսության համար առաջնահերթ պետք է լինեն ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաները, այլև ինժեներիան։ Այս մասին ձեռնարկությունների միության հանդիպման ժամանակ հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) նախագահ Կարեն Վարդանյանը։

Անվանափոխվել է նաև միությունը. այժմ այն կոչվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (UATE)։ Նա միավորում է հայթեքի բոլոր ձեռնարկությունները, այսինքն ոչ միայն ծրագրավորմամբ զբաղվող ընկերությունները, այլև ինժեներներին, կենսատեխնոլոգներին և նանոտեխնոլոգներին։

«Ինժեներիան պետք է զարգանա։ Այդ հարցում ծրագրավորողներն ու ինժեներները կարող են և պետք է համագործակցեն», – նկատեց Վարդանյանը։

Տարբեր բնագավառների մասնագետները առաջին անգամը չէ, որ փոխգործակցում են։ Հայկական ՏՏ ընկերություններից մեկն արդեն կենսաինֆորմատիկայի վերաբերյալ նախագծեր է իրականացնում։ Այդ հարցում նրան աջակցել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը։

«Նման կապերը կարելի է և պետք է զարգացնել։ Այդ իսկ պատճառով մենք պետք է կապեր ստեղծենք ոչ միայն ՏՏ ընկերությունների, այլև ամենատարբեր ոլորտների գիտնականների և ինժեներների միջև», – ասաց Վարդանյանը։

Միասին ընկերությունները կկարողանան ավելի հեշտությամբ քննարկել նաև պաշտպանական տեխնոլոգիաներին վերաբերող նախագծերը։ Չէ՞ որ այստեղ ոչ միայն ծրագրեր, այլև իրական նմուշներ են պետք։

109
թեգերը:
Հայաստան, ՏՏ
Ըստ թեմայի
Կյանքի, ոչ թե հաճույքի համար. ինժեներները գիտեն ինովացիաները բանակում նորմա դարձնելու ձևը
Երևանցի Դավիթն էլեկտրամոբիլ է սարքել և «թավշյա հեղափոխություն» է անում ճանապարհներին
Սիսիանցի դպրոցականը մեքենա է հավաքել, անունն էլ դրել` «Хищник». տեսանյութ և լուսանկարներ
Արտադրանքը թուրքականից լավն է, բայց... Կապանի կարի ֆաբրիկան օգնող ձեռք չունի. լուսանկարներ