ՀՀ Կենտրոնական բանկի շենքը

Կենտրոնական բանկը ստուգումներ կանցկացնի գրավատներում

22
(Թարմացված է 19:12 13.02.2019)
Մոտ 50 գրավատներ ստուգման կենթարկվեն ԿԲ նախագահի որոշման համաձայն:

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Կենտրոնական բանկը գրավատներին նախազգուշացրել է առաջիկայում նախատեսվող մասշտաբային ստուգումների մասին:

Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Ստուգումները կիրականացվեն ԿԲ նախագահի որոշմամբ:

ՀՀ տարածքում գործող մոտ 50 գրավատներ կայցելեն ԿԲ Ֆինանսական վերահսկողության վարչության աշխատակիցները և կիրականացնեն օրենսդրության համապատասխանության ստուգումներ:

22
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանում կհայտնվեն դիմացկուն և շատ կարևոր թղթադրամներ. Կենտրոնական բանկ
Հայաստանի Կենտրոնական բանկը հերքում է ավանդները բանկերից հանելու լուրերը