Նիկոլ Փաշինյան

«Ես էլ եմ Իջևանից կարտոֆիլ բերել». Վարչապետը պատասխանեց Շիրակ Թորոսյանի մտահոգությանը

260
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ընդհանուր կանոնից ցանկացած բացառություն դաշտ է ստեղծում դրանից ապօրինի օգտվողների համար:

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Ես էլ եմ Իջևանից կարտոֆիլ բերել: ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացումից հետո, պատասխանելով պատգամավորների հարցերին և անդրադառնալով սահմանային անցակետերում կիրառված սահմանափակումների խնդրին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հիշելով իր ուսանողական տարիները:

«Ես էլ եմ ուսանող եղել ու ես էլ եմ Իջևանից Երևան գալիս կարտոֆիլ բերել: Բայց պարտադիր չէ, որ այդ պարկը լիներ 50 կգ: Կարելի էր 25 կգ-անոց պարկերով բերել»,- ասաց Փաշինյանը` արձագանքելով ջավախահայ պատգամավոր Շիրակ Թորոսյանի այն դիտարկմանը, թե սահմանափակումների հետևանքով Ջավախքից եկող ուսանողները չեն կարողանում 1 հատ 50-կգ-անոց պարկով կարտոֆիլ բերել` իրենց կարիքների համար:

Վարչապետը, թեև հայտնեց, որ կիսում է Շիրակ Թորոսյանի մտահոգությունը, բայց և հավելեց, որ ընդհանուր կանոնից ցանկացած բացառություն դաշտ է ստեղծում դրանից ապօրինի օգտվողների համար:

«Կառավարությունն ասաց` մարդիկ, եթե ուզում են ոչ առևտրային նպատակով ու ոչ առևտրային չափաքանակով ապրանք բերել, մենք համաձայն ենք, թող բերեն: Արդյունքում ի՞նչ եղավ: Ֆուռը կանգնեցնում են ու 50-50կգ-ներով ներկրում»,- ասաց Փաշինյանը:

Այդուհանդերձ, ՀՀ վարչապետը հայտնեց, որ կառավարությունն այժմ նոր կարգ է մշակում, որի համաձայն, քաղաքացին մեկ ամսվա ընթացքում միայն 2-3 անգամ հնարավորություն կունենա Վրաստանից սահմանափակ ոչ առևտրային քանակով ապրանք ներկրելու Հայաստան:

Նշենք, որ վարչապետ Փաշինյանն այսօր ԱԺ-ում այսօր ներկայացրեց ՀՀ կառավարության առաջիկա 5 տարվա գործունեության ծրագիրը և պատասխանեց դրա շուրջ պատգամավորների հարցերին:

Աշխատանքային օրն ավարտվեց, շուրջ 20 հարց մնաց անպատասխան: Դրանց վարչապետը կպատասխանի վաղվա նիստում:

ԱԺ-ը աշխատանքը կշարունակի վաղը, 10:00-ից:

Ծրագիրը կառավարությունը հաստատել էր փետրվարի 8-ի նիստում ու այն ուղարկել խորհրդարանի հաստատմանը:

260
թեգերը:
ՀՀ Ազգային ժողով, Նիկոլ Փաշինյան, կառավարության ծրագիր
Ըստ թեմայի
Բողոքն արդյունք տվեց. Վրաստանը հետաձգել է բեռնատարներով հացահատիկ ներկրելու արգելքը
Կառավարությունը չզիջեց էլեկտրաէներգիա արտահանելու ու ներկրելու մենաշնորհը
Աջ ղեկով մեքենաները ՀՀ ներկրելու հարցը չի լուծվում․ «Բագրատաշենին» «կաթված» է սպառնում