Նիկոլ Փաշինյան

Պետք է հասկանան` իրենց չվճարած հարկերը գողանում են թոշակառուից, զինվորից. Փաշինյան

144
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում խոսեց ստվերային տնտեսության մասին և տեղեկացրեց, որ ՊԵԿ–ը շատ արագ լուծելու է նման հարցերը։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Հայաստանում ահռելի ստվեր կա: Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով կառավարության ծրագրի վերաբերյալ պատգամավորների հարցերին: Նրա խոսքով` Հայաստանում կան ոլորտներ, որտեղ ստվերի առկայությունը բոլորի համար ակնառու է: Որպես օրինակ վարչապետը մատնանշեց կաբելային հեռուստատեսությունների գործունեությունը:

«Մարդիկ կաբելներով հեռուստատեսային փաթեթները տներ են հասցնում ու ամեն ամիս գալիս են դուռը ծեծում, իրենց գումարը վերցնում, գնում իրենց տները»,- ասաց վարչապետը` նշելով, որ առանձին գնահատականներով այս ոլորտում ստվերը շուրջ 40 տոկոսի է հասնում:

Փաշինյանը տեղեկացրեց, որ ՊԵԿ-ին հանձնարարել է շատ արագ լուծել այս հարցը: «Կամ պիտի գնան հարկային դաշտ, կամ պիտի չգործեն»,- ասաց նա:

Չհարկվող ոլորտները, վարչապետի խոսքով, Հայաստանում շատ են: Դրանց նկատմամբ ընկալումը պետք է լինի այնպիսին` իրենց չվճարած հարկերը գողանում են թոշակառուից, զինվորից, պետությունից:

Հիշեցնենք`վարչապետ Փաշինյանն այսօր ԱԺ-ում է` ներկայացնելու ՀՀ կառավարության առաջիկա 5 տարվա գործունեության ծրագիրը:

Ծրագիրը կառավարությունը հաստատել էր փետրվարի 8-ի նիստում ու այն ուղարկել խորհրդարանի հաստատմանը:

144
թեգերը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (700)
Ըստ թեմայի
«Նաիրի Ինշուրանսը» օրենքով կպաշտպանի իր շահերը. ընկերությունը պատասխանել է ՊԵԿ–ին
ՊԵԿ–ում մթնոլորտը շիկանում է. աշխատակիցը պահանջում է պատասխանատվության ենթարկել ղեկավարին
ՓՄՁ-ներին նոր սերնդի ՀԴՄ-ները կտրամադրվեն 60000 դրամով. ՊԵԿ