Կոկորդիլոս

Էկզոտիկ նախագիծ կոյուղաջրո՞ւմ. որտե՞ղ կապրեն ու կբազմանան կոկորդիլոսները

517
(Թարմացված է 18:39 11.02.2019)
Կոկորդիլոսի ձվի հարցը մաքսայինում լուծել են. ձուն որոշվել է Հայաստան ներկրել որպես թռչնի ձու։ Մնում է պարզել, թե որտեղ են բնակվելու Հայաստանում ձվից դուրս եկած կենդանիները։ Արարատի մարզպետը նրանց համար առաջարկում է կոյուղաջրերով լցված գետը։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Կոկորդիլոսի ձուն Հայաստան կգա թռչնի ձվի կոդի տակ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, որի ղեկավարած մարզի տարածքում էլ գործարարը մտադիր է հիմնել կոկորդիլոսաբուծարան։

«Ներմուծվելու է թռչնի ձվի կոդով, իսկ եթե ներմուծվի կենդանի կոկորդիլոս, ապա կներմուծվի որպես կենդանի»,– ասաց մարզպետը` վստահեցնելով, որ Մաքսային ծառայության հետ առաջացած խնդիրը լուծված է։

Էկզոտիկ կենդանիների բուծման ներդրումային ծրագիրն այս պահին, մարզպետի խոսքով, հասել է հող գնելու փուլին։

«Օրենքով սահմանված կարգով պետք է հողը հանվի աճուրդի,  ներդրողը ձեռք բերի։ Եթե կլինի այդ հողի համար ավելի մեծ գին առաջարկող, բնականաբար, օրենքով սահմանված կարգով մրցույթ տեղի կունենա, կնայենք արդեն ուրիշ հող»,– ասաց Սարգսյանը։

Նշենք, որ ներդրողն իր ծրագրի իրականացման համար ընտրել է Արարատի մարզի Դաշտավան համայնքը։

Բուծարանից բացի նա մտադիր է գյուղում հիմնել նաև մանկական  ժամանցի այգի, որտեղ այցելուները հնարավորություն կունենան ոչ միայն տեսնել էկզոտիկ կենդանիներին, այլև հանգստանալ բնության գրկում։

Մարզպետի խոսքով, ծրագրի մեկնարկին ամենաշատը սպասում են Դաշտավանի ու հարակից գյուղերի բնակիչները, քանի որ գործարարը 5 տարվա ընթացքում 300-500 աշխատատեղ ստեղծելու խոստում է տվել։

Հարցին, թե ինչպես է ոռոգման ջրի խնդիր ունեցող տարածքում լուծվելու ջրային կենդանիներ պահելու հարցը, Արարատի մարզպետն այսպես պատասխանեց. «Ներդրողն ընտրել է այնպիսի վայր, որ ջրի խնդիր չլինի։ Այդտեղով Սևջուր գետն է անցնում։ Կա նաև ջրանցք։ Ընտրված տարածքն այդ երկուսի արանքում է գտնվում։ Ջրի մաքրման կայան էլ է լինելու։ Գետից վերցված ջուրը, որն օգտագործվելու է, մաքրվելու է ու նորից վերադարձվելու է գետ»։

Տարօրինակ է, որ մարզի ղեկավարը տեղյակ չէ, որ իր հիշատակած Սևջուր գետն արդեն մի քանի տարի է, ինչ գոյություն չունի։

Այս մասին դեռ 2018թ–ի ամռանն ահազանգեց «Սևջուր–Ախթամար» ՋՕԸ–ի (Ջրօգտագործողների ընկերություն) տեղամասի պետ Խաչիկ Սարգսյանը։ Նրա խոսքով, Հայաստանի երբեմնի ամենաջրառատ գետերից մեկը` Սևջուրը, ցամաքել է, ու «գետի հունով այսօր միայն Մեծամոր քաղաքի կոյուղաջրերն են հոսում»։

«Մեծամոր համայնքի կոյուղաջուրը ջրանցքով գալիս, լցվում է «Զարթոնքի» պոմպակայան»,– Sputnik Արմենիային ասել էր Խաչիկ Սարգսյանը` հավելելով, որ այդ կոյուղաջրերով էլ գյուղացիները ջրում են իրենց հողատարածքները։

Էկզոտիկ կենդանիների բուծարանի մասին բնապահպանության նախարարությունը շարունակում է լռել։

Նախարարը դեռ անցյալ տարեվերջին էր հայտարարել, որ առանց փորձաքննության դրական եզրակացության Հայաստանում նման ծրագիր չի իրականացվի։

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարությունից, ներդրողն առ այսօր էլ իր ծրագիրը փորձաքննության չի ներկայացրել։

Կոկորդիլոսաբուծարանի նախագծի հեղինակն «Արմոն» ընկերության հիմնադիր, երկրաբան Խաչատուր Սարգսյանն է: Իր նախագիծը լրագրողներին ներկայացնելիս գործարարն ասել էր, որ կոկորդիլոսներից բացի, տարածքում լինելու են նաև ընտանի կենդանիներ, հավեր, սագեր, բադեր: Այգում լինելու են ենթակառուցվածքներ երեխաների համար, խաղահրապարակ, շների խաղահրապարակ, ալիքային լողավազան, բացօթյա ֆիտնեսի համար պայմաններ, հեծանվաուղիներ։

Սարգսյանը հայտնել էր, որ ներմուծվելու են նեղոսյան կոկորդիլոսների ձվեր, որոնք, ըստ նրա, արժեն 400 դոլար: Դրանց գնման համար նա արդեն պայմանավորվածություններ ունի Տանզանիայում, Քենիայում, Ուգանդայում ու Զամբիայում գործող կոկորդիլոսաբուծարանների հետ:

517
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Կոկորդիլոսաբուծարան հիմնելու թույլտվություն բնապահպանության նախարարությունը չի տվել
Մասնագետներն անհանգստացած են. կոկորդիլոսը կարող է Հայաստան բերել էկզոտիկ հիվանդություններ
Սարգսյանը կոկորդիլոսներով լի այգի կբացի երեխաների համար. պարզվեց` կոկորդիլոսն ինչ թռչուն է
Սեփական տուն

Ճոխության հարկ. դղյակների տերերը կզրկվեն սիմվոլիկ հարկեր վճարելու հնարավորությունից

445
(Թարմացված է 13:55 27.05.2020)
ՀՀ կառավարությունը հաստատեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագիծը: Ֆինանսների նախարարն առաջարկեց այն ԱԺ-ում քննարկել անհետաձգելի կարգով:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է անշարժ գույքի հարկը հաշվառել շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա: «Այս համակարգին անցում կատարելը թույլ կտա ապահովել տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկումը»,- ասաց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրենքի փոփոխությունը հատկապես կարևոր է քաղաքացիական գիտակցության և պետության նկատմամբ վերաբերմունքի փոփոխության տեսակետից:

«Գույքահարկն ավելանալու է այն գույքերի համար, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք «դղյակներ», «ապարանքներ» և այլն: Որովհետև եթե նայենք այսօր, թե այդ մեծադղիրդ առանձնատներն ինչ գույքահարկ են վճարում, ըստ էության՝ սիմվոլիկ: Երկար տարիներ Հայաստանում այն բանավեճն է տեղի ունեցել, որ պետք է կիրառել ճոխության հարկ, բայց ճոխության հարկը կիրառվել է այնպես, որ հետո ստիպված ենք եղել վերացնել, որովհետև երբ արդյունքներին ենք նայել, տեսել ենք, որ գումար չի հավաքվում»,- ասաց Փաշինյանը:

Ներկայացրած նոր նախագիծը, Փաշինյանի համոզմամբ, այդ բախտին չի արժանանա և կտա ցանկալի արդյունք՝ ճոխ գույքի տերերը կվճարեն ավելի, հասարակ քաղաքացիները՝ պակաս:

«Այս օրենքի ընդունումից հետո առաջին տարում մոտավորապես 490 - 500 հազար քաղաքացիների գույքահարկը կպակասի, հետո կսկսի կամաց-կամաց ավելանալ»,- ասաց Փաշինյանը:

ՊԵԿ–ն ագրեսիվ հարկային պլանավորման դեպք է հայտնաբերել

ՀՀ կառավարությունը հաստատեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագիծը: Ֆինանսների նախարարն առաջարկեց այն ԱԺ-ում քննարկել անհետաձգելի կարգով, որպեսզի նոր օրենքը սկսի գործել արդեն 2021 թ-ի հունվարի 1-ից:

445
թեգերը:
ՀՀ կառավարություն, Ատոմ Ջանջուղազյան, Նիկոլ Փաշինյան, հարկեր, Հայաստան
Ըստ թեմայի
Հարկերի չեղարկում կամ ներում չի լինի, բայց... Անանյանը ոչինչ չի բացառում
«Եթե այսօր չաջակցես բիզնեսին, վաղը հարկադրաբար կվճարես գործազրկության նպաստներ». Մարգարյան
Մեղմ վերաբերմունք. ՊԵԿ–ը հարկադիր գանձում չի իրականացնի 1,5մլն դրամը չգերազանցելու դեպքում
 ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան. արխիվային լուսանկար

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը

307
(Թարմացված է 13:34 27.05.2020)
Կառավարությունն արտոնյալ վարկեր կտրամադրի տնտեսության զարգացման նորարարական ծրագրեր ներկայացնող գործարարներին:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը:

Ինչպես հարցի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, այս միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին և առանձին տնտեսավարողներին իրագործելու մրցունակ գործարար ծրագրեր:

«Օժանդակության նպատակն է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը, իսկ «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուներին՝ ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը»,- ասաց Խաչատրյանը:

Միջոցառման շահառու կարող են դառնալ ՀՀ-ում գրանցված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ մանրածախ և մեծածախ ոլորտում գործունեություն ծավալողների: Շահառուները պետք է նախորդ մեկ տարվա ընթացքում ունեցած լինեն բարվոք հարկային և վարկային պատմություն, գործունեությունն առավելապես իրականացրած լինեն ՀՀ մարզերում և չհանդիսանան «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի շահառու:

Կառավարության կողմից տրամադրվող արտոնյալ վարկի 75%-ը տնտեսվարողներին կհատկացվի 8 տարվա մարման ժամկետով, անտոկոս, 25% ը՝ որպես դրամաշնորհ։

Վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար. մեկ շահառուի վարկի առավելագույն չափը սահմանվում է 10 մլն դրամ սկսնակների համար, իսկ նորարարական զարգացման շահառուների համար՝ 20 մլն դրամ:

Վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 7- 10%:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակով ու Հայաստանում մարտի 16-ից գործող արտակարգ դրության պատճառով առաջացած սոցիալ-տնտեսական ճգնաժամն ու դրա հետևանքները վեացնելու համար ՀՀ կառավարությունն առ այսօր 18 միջոցառում է հաստատել, որոնք նախատեսված են սոցիալական տարբեր խմբերի ու տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում աշխատող սուբյեկտների համար:

Տիգրան Խաչատրյանը հայտնել է` ինչու են մերժվում տնտեսական աջակցության հայտերը

307
թեգերը:
Սոցիալական օգնություն, վարկ, գործարար, Հայաստան, կորոնավիրուս, Տիգրան Խաչատրյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Մանկապարտեզներում ծնունդ նշելն արգելվում է. փոխքաղաքապետները կայցելեն նախակրթարաններ
4000 տնտեսվարող, 593 մլն դրամ. հակաճգնաժամային 5-րդ միջոցառումից օգտվողների թիվն աճում է
Աջակցության 17-րդ միջոցառումն ընդունվեց. ներդրող հրեշտակներն էլ կօգտվեն ծրագրից
Արայիկ Հարությունյան

Ուժով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ

10
(Թարմացված է 11:41 29.05.2020)
Արցախի նախագահն իր ելույթում հայտնել է, որ Արցախը դեմ չէ խաղաղ բանակցությունների փուլային տարբերակին, բայց և նշել է, թե ինչ առաջնային պայմաններ պետք է քննարկվեն այդ դեպքում:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում արցախցիներին ուղղված իր ուղերձում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 28-ի ելույթին՝ նշելով, որ դա քաղաքական գործչին վայել ելույթ չէր:

«Մանավանդ այս հայտարարությունը՝ «աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում»: Այսինքն՝ ուժով հարցի լուծման ճանապարհն ես ընտրե՞լ, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք, և ուզում եմ վստահեցնել, որ արդյունքը մեզ համար պարզ է: Այն, ինչ ունեցել եք 1994թ-ին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել»,- հեռակա կարգով դիմելով Ալիևին՝ ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահն իր ելույթում խոսեց նաև Ալիևի մեկ այլ արտահայտության մասին, թե․ «մեր հին քաղաք Երևանը տվել են Հայաստանին, դա չի կարելի ներել»:

Հարությունյանն Ալիևին առաջարկեց փորձել շտկել «պատմական անճշտությունները», եթե այդպես է կարծում, բայց և զգուշացրեց` դա Ադրբեջանի համար լինելու է կործանարար:

«Համագործակցելու եմ բոլորի հետ անխտիր»․ Արայիկ Հարությունյան

«Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ: Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակցության միջոցով հարցի խաղաղ լուծմանը, և այն հայտարարությունը, որը դու արել ես, թե՝ «միայն փուլային տարբերակով կարող է լուծվել», իհարկե, փուլային կարող է լուծվել, բայց միայն մի տարբերակով՝ առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո միայն ՝ բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու»,-նշեց Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը Մայիլյանին արտգործնախարար է նշանակել, Բաբայանին` ԱԱԽ քարտուղար

Մայիսի 28-ին Ադրբեջանի Ղարադաղի շրջանում բնակելի համալիրի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ճառում դարձյալ խոստացել է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նշելով որ դրա համար կարևոր գործոնը իր երկրի ռամական հզորությունն է:

Իսկ որպես ուժի կիրառման օրինակ Ալիևը հիշատակել է 2016թ-ի ապրիլյան պատերազմը:

10
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Պատերազմ, Իլհամ Ալիև, Արցախ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանցիները կրկին ակտիվացել են. կրակոցների թիվը սահմանին ավելացել է
«Կոչ ենք անում բանակցել»․ Զախարովան՝ սահմանային միջադեպերի մասին
Պետական սահմանին ծառայությունը միշտ էլ բարդ է. Դավթյանը շնորհավորել է ռուս սահմանապահներին
Նոյեմբերյանում ադրբեջանական կրակոցներից վնասվել են սահմանամերձ գյուղի տները