Հարկային տեսուչներ առանց սահմանների աշխատանքային հանդիպում

Իտալացի մասնագետները կօգնեն զարգացնել հարկային համակարգերը Հայաստանում

36
ՀՀ ՊԵԿ-ի և Իտալիայի հարկային մարմնի միջև նախատեսվում է «Մտադրությունների մասին հայտարարության» ստորագրում։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Երևանում կայացել են Հարկային տեսուչներ առանց սահմանների (Tax Inspector Without Borders) ծրագրի նախապատրաստական աշխատանքների շրջանակում աշխատանքային հանդիպումներ Իտալիայի հարկային մարմնի Հատուկ հարկային ստուգումների ստորաբաժանման (Special Tax  Audit Unit) ղեկավար՝ Վիտո Ֆուրնարիի հետ:

Այն Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրի և Տնտեսական համագործակցության և Զարգացման կազմակերպության համատեղ իրականացվող գործնական նախաձեռնություն է՝ ուղղված զարգացող երկրների հարկային համակարգերի զարգացմանը։ Այն հնարավորություն է տալիս փոխանցել հարկային ստուգմանը վերաբերող գիտելիքները և հմտությունները հարկային մարմնին անմիջապես ստուգումների իրականացման ժամանակ՝ «սովորել իրագործելով (learning by doing)» կարգախոսով:

Բացի ակնկալվող ստուգման կարողությունների որակի բարձրացումից, նախատեսվում է, որ ծրագիրը կնպաստի նաև հարկային մուտքերի ավելացմանը, հարկ վճարողների վստահության բարձրացմանը և հարկային օրինապահության ամրապնդմանը։ Ի տարբերություն միջազգային տեխնիկական աջակցության այլ ծրագրերի, վերջինս լրացնում է բացը տեսության և պրակտիկայի միջև՝ զբաղեցնելով առաջնային դիրք տեխնիկական աջակցության ոլորտում, մասնավորապես զարգացող երկրների հարկային մարմինների ստուգման կարողությունների զարգացման գործում։

Երկօրյա այցի շրջանակում փորձագետը հանդիպել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալներ Միքայել Փաշայանի, Ռուստամ Բադասյանի և այլ շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Իտալիայի հարկային մարմնի ներկայացուցչի այցելությունը նախապատրաստական քայլ է՝ ծրագրի շրջանակում համագործակցություն հաստատելու և այն հետագայում հուշագրի տեսքով ամրագրելու համար: Այդ նպատակով փետրվարի 26-ից 28-ը նախատեսվում է ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Իտալիայի Հանրապետության հարկային մարմին՝ ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման մեխանիզմների ներդրման, ստուգման կարողությունների ընդլայնման և զարգացման, քննչական մարմինների կարողությունների հզորացման ոլորտներում փոխհամագործակցության հաստատման համար: Աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Իտալիայի հարկային մարմնի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց միջև, որի արդյունքում նախատեսվում է «Մտադրությունների մասին հայտարարությանստորագրումը:

36
թեգերը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Ըստ թեմայի
Թմրադեղեր և հոգեմետ դեղորայք` ԱՄՆ–ից և Ֆրանսիայից. ՊԵԿ–ը ներկրման փորձ է կանխել
ՓՄՁ-ներին նոր սերնդի ՀԴՄ-ները կտրամադրվեն 60000 դրամով. ՊԵԿ
Իսպանիայից Հայաստան մարիխուանան հասել է փոստով. ՊԵԿ–ի հայտարարությունը