Կառավարության նիստում. 6 սեպտեմբերի 2018 թ.

Կառավարության ծրագիրն «Իմ քայլի» նախընտրական խոստումներից վատն է.տնտեսագետը` «սփամի» մասին

126
(Թարմացված է 01:09 08.02.2019)
Ծրագրի տեքստում թվեր չկան, 89 անգամ նշվում է «պետք է» բառը, որի փոխարեն պիտի լինեին «կլինի», «կհասնի», «կնվազի» բառերը։

 

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik,Դավիթ Գալստյան. ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը զգալիոեն զիջում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը

ՀՀ գործադիր իշխանությունը փետրվարի 6–ին կրկին հետաձգեց կառավարության ծրագրի հաստատման քվեարկությունը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր ուղղումներ մտցնելու ու տեքստը խմբագրելու անհրաժեշտության մասին։

«Դա հեղափոխական կառավարության ծրագիր է, բայց որքան էլ տարօրինակ լինի, Նիկոլ Փաշինյանի վերջերս օգտագործած «տնտեսական հեղափոխություն» արտահայտությունը տեքստում միայն մեկ անգամ է հիշատակվում», – նշեց Մարգարյանը։

Նրա խոսքով` շարադրման ոճով, ձևակերպումներով ծրագիրը գրեթե չի տարբերվում նախորդ կառավարությունների ծրագրերից։ Դա քաղաքական փաստաթուղթ է ու այդ առումով պետք չէ մեծ ակնկալիքներ ունենալ։

Կառավարության ծրագրի հանդեպ նման մոտեցումը տնտեսագետը ավանդույթ է անվանում, ու նոր կառավարությունը թրենդում է մնացել։ Միաժամանակ որոշ ոլորտներում ավելի հստակ սահմանումներ կան, օրինակ գիտության ու կրթության, տնտեսության որոշ սեկտորների, էներգետիկայի ու ենթակառուցվածքների գծով։

Ընդհանուր առմամբ, տնտեսագետի խոսքով, ծրագրում չկան թվեր, ինչը նվազեցնում է կառավարության հաշվետվողականությունը հանրության առջև։

«Մենք այստեղ չենք տեսնում թվային նշաձողեր, որոնք թույլ կտային հասարակությանը, հետաքրքրվող խմբերին որոշակի արդյունք պահանջել», – ասաց Մարգարյանը, հիշեցնելով, որ նման պատկեր մենք տեսնում էինք նախորդ կառավարությունների դեպքում։

Նրա խոսքով` «Իմ քայլը» դաշինքի ծրագիրը շատ ավելի բովանդակալից է, հետևողական ու ամփոփիչ և ցուցանիշների տեսակետից շատ ավելի նախընտրելի։

«Ինչու՞։ Երևի պատճառն այն է, որ այն ժամանակ իշխանություն ստանալու անհրաժեշտություն կար, համախմբված թիմ էր աշխատում։ Կարծում եմ` նախընտրելի կլիներ, որ հենց այդ 50 քայլերը ներկայացված լինեին որպես կառավարության ծրագիր», – ասաց Մարգարյանը։

Տվյալ դեպքում առանձին նախարարություններ, գերատեսչություններ ներկայացրել են իրենց ծրագրերը քայլերի հաջորդականության տեսքով, այդ փաստաթղթերը միացրել ու «կառավարության ծրագիր» են անվանել։

Տնտեսագետը նաև հետևյալ հանգամանքին է ուշադրություն հրավիրում. արդեն քննադատություն է հնչում, որ դա «տեքստերի հավաքածու է», «կենցաղային խոսակցություններ»։ Ինչ–որ չափով դա սպասելի արձագանք է, քանի որ խորհրդարանի կողմից ծրագրի մերժման վերաբերյալ քաղաքական համատեքստ արդեն չկա։

«Տարօրինակ է, բայց «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները խուսափում են, չեն խոսում, չեն մեկնաբանում։ Ընդ որում` դա ընդհանուր առմամբ բնորոշ է հետևողական քաղաքական մշակույթին, ինչն իմ կարծիքով սխալ է», – նշեց Մարգարյանը։

Նրանց վրա քաղաքական պատասխանատվություն կա, հասարակական ռեսուրսներն իրենց ձեռքերում են, նրանց աշխատավարձը քաղաքացիների հարկերից է ձևավորվում։ Այդ պատճառով, Մարգարյանի խոսքով, նրանք պետք է հանրային հարթակներում ելույթ ունենան ու մեկնաբանեն։

«Հպարտ քաղաքացի», «ազատ, արժանապատիվ քաղաքացի» արտահայտությունները, Մարգարյանի խոսքով, ԽՍՀՄ ժամանակվա կարգախոսներ են հիշեցնում։

«Նման ոճով շարադրած ամեն ինչ էյֆորիայի մնացորդների դրսևորումներ են», – նշեց տնտեսագետը։

Փոխարենը «պետք է» բառը տեքստում 89 անգամ է հիշատակվում։ Կառավարության ծրագիրը, նրա կարծիքով, չպետք է ներկայացվի «պետք է» բառով։

Պիտի լինեն «կաճի», «կավելանա», «կլինի» բառերը։ Իսկ «պետք է» բառն ավելի շատ կենցաղային է, կենացի է նման», – նշեց Մարգարյանը։

Նա հույս հայտնեց, որ ծրագիրը շտկելու վարչապետի հրահանգից հետո այդ «սփամը» կհանվի տեքստից։

Փորձագետի խոսքով` թող տեքստն ավելի լակոնիկ լինի, բայց հասարակությանը տված հստակ խոստումների հավաքածու դառնա։

Մարգարյանը նշեց նաև, որ դեռ կառավարության կառուցվածք չկա, անհասկանալի է` ինչպես է ծրագիրն իրականացվելու։ Այն պետք է վերանայեն նախարարների կաբինետի սահմանումից հետո։

Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել էր առաջիկա հինգ տարում կառավարության գերակա ուղղությունները։ Մասնավորապես` կառավարության գործունեությունը ուղղվելու է արտահանման վրա կենտրոնացած ու մրցունակ տնտեսության կառուցմանը, որը հիմնված կլինի բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերական զարգացման ու տնտեսական ստանդարտների վրա։ Ծրագրում նշվում է, որ կառավարությունը դիտարկում է  հայ–ռուսական ռազմական համագործակցությունը որպես երկրի անվտանգության համակարգի կարևոր տարր, նաև ակտիվորեն կողմ է ԵԱՏՄ ու ՀԱՊԿ աշխատանքին։

126
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, ՀՀ կառավարություն
Ըստ թեմայի
Կառավարության ծրագիրը կրկին չհաստատվեց. ի՞նչն էր պատճառը
Գիտնականները գործազուրկ չեն դառնա. կառավարությունը հետողորմյա արեց
Փաշինյանն իր խորհրդականին ուղարկել է Արցախ. ո՞րն է խնդիրը
Շուկաներում ներկայացվածության խնդիրներ ունենք. Փաշինյանն ընդունել է գինեգործներին