Արթուր Ջավադյանի և Նիկոլ Փաշինյանի արտացոլանքը

Վարկեր. օգտվե՞լ միջնորդների ծառայություններից, թե՞ ոչ. ԿԲ պարզաբանումը

63
(Թարմացված է 20:43 30.01.2019)
Կենտրոնական բանկը տուժած սպառողներին խորհուրդ է տալիս անհապաղ դիմել իրավապահ մարմիններին:

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Վերջին շրջանում լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով, պաստառների միջոցով ագրեսիվ կերպով գովազդվում են «վարկեր»: Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ համաձայն ԿԲ ուսումնասիրությունների՝ դրանք, որպես կանոն, առաջարկվում են այսպես կոչված վարկային խորհրդատուների (միջնորդների) կողմից:

Այս կապակցությամբ, կարևորելով ֆինանսական համակարգում սպառողների շահերի պաշտպանությունը՝ Կենտրոնական բանկը տեղեկացնում է.

1.       Նման կազմակերպությունները (անհատները) իրենց «ծառայությունների» համար գանձում են շատ բարձր միջնորդավճարներ, տրամադրում են խեղաթյուրված խորհրդատվություն և շատ հաճախ չեն մատուցում խոստացված ծառայությունը, նրանց հայտնի են դառնում վարկառուի անձնական տվյալները: Վարկառուի համար շահեկան է անմիջապես և ինքնուրույն դիմել վարկ տրամադրող կազմակերպություններին:

2.       ՀՀ-ում վարկեր կարող են տրամադրել և դրանց տրամադրման առաջարկով հանդես գալ միայն ԿԲ կողմից լիցենզավորված բանկերը, վարկային կազմակերպությունները և գրավատները:

3.       ԿԲ կողմից լիցենզավորված վարկ տրամադրող կազմակերպությունները ներկայացված են Հայաստանի ամբողջ տարածքում և իրենց մասնաճյուղային ցանցի միջոցով հնարավորություն են տալիս ստանալ վարկ՝ առաջարկվող պահանջներին բավարարման դեպքում: Բազմաթիվ վարկատու կազմակերպություններ առաջարկում են նաև on-line վարկեր:

4.       Դիմելով անմիջապես լիցենզավորված կազմակերպություններին, հնարավոր է խուսափել խարդախությունների զոհ դառնալուց, ստանալ պահանջներին բավարարող ծառայություններ, լիարժեք տեղեկատվություն վարկի, վարկառուի իրավունքների և պարտականությունների մասին:

5.       Վարկի տեսակների, դրանց տրամադրման գործընթացների, տոկոսադրույքների, դրանց տեսակների մասին տեղեկանալու և այլ օգտակար խորհուրդներ ստանալու նպատակով կարելի է այցելել ԿԲ-ի www.abcfinance.am կայք:

6.       Վարկ տրամադրող կազմակերպությունների ցանկին կարելի է ծանոթանալ  ԿԲ պաշտոնական կայքից՝ www.cba.am:

7.       Վերջիններիս կողմից առաջարկվող վարկերի պայմանները կարող եք համեմատել՝ այցելելով www.fininfo.am ֆինանսական տեղեկատու համակարգ:

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ Կենտրոնական բանկը հորդորում է զերծ մնալ նմանատիպ կազմակերպությունների (անհատների) կողմից մատուցվող ծառայություններից:

ԿԲ-ից հորդորում են վարկեր ստանալու համար դիմել միայն լիցենզավորված, օրինական գործունեություն իրականացնող կազմակերպություններին, իսկ տուժած սպառողներին՝ անհապաղ դիմել իրավապահ մարմիններին:

63
Ըստ թեմայի
Վայելեք, քանի տոկոսները չեն եկել. վարկով Նոր տարվա հայկական սովորույթը
Ինչքան տույժ–տուգանքներ են ներել հայաստանյան բանկերը. բացահայտում է Փաշինյանը
Ֆիննախը հստակեցնում է` արտաքին պարտքը ճիշտ չի ներկայացվել