Գրիգորի Կարասին

«Մարգարե չեմ». Կարասինը` գազի գնի փոփոխման մասին

88
ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը մեկնաբանել է գազի սակագնի փոփոխման խնդիրը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը պետք է ընդհանուր հայտարարի գան գազի սակագնի փոփոխման հարցի շուրջ։ Այս մասին այսօր Երևանում կազմակերպած ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։

«Դրանով զբաղվում են երկու երկրների ներկայացուցիչները։ Իրավասու գերատեսչություններն են զբաղվում», – ասաց Կարասինը։

Արդյո՞ք գազի գնի թանկացում սպասվում է հարցին, ՌԴ փոխարտգործնախարարը կարճ ասաց`մարգարե չեմ։

Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր հերթին, պատասխանելով սպառողների համար գազի սակագնի բարձրացման մասին լրագրողների հարցին, ընդգծեց, որ իշխանություններն, ամենայն հավանականությամբ, կկարողանան հնարավորություն գտնել օպտիմալացնել ծախսերն ու բնակչության համար պահպանել գազի սակագինը։

Հիշեցնենք` 2018 թվականի վերջին օրը Փաշինյանը հայտնել էր, որ ռուսական գազի գինը սահմանին կփոխվի, սակայն բնակչության համար ներքին սակագները նույնը կմնան։ Ավելի ուշ «Գազպրոմը» տեղեկացրել էր, որ «Գազպրոմ Արմենիա» դուստր ձեռնարկությունը կապույտ վառելիք է գնելու հազար խմ–ի դիմաց 165 դոլարով` նախկին 150 դոլարի փոխարեն։ Այնուհետև կառավարությունից պարզաբանել էին, որ սակագինը սպառողների համար կպահպանվի «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի կրճատման հաշվին։ Գազի սակագինն այսօր 1000 խմ–ի դիմաց 290 դոլար է։

88
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Իրանական գազը պետք է առնվազն 10 տոկոսով էժան լինի ռուսականից. «Գազպրոմ Արմենիա»
Փաշինյան–Պուտին բանակցությունները Մոսկվայում միայն ավելացրել են հարցերը. Սարգսյան
Գազի կռիվ փոքր Հայաստանում. հարկը հայկական է, գազը` ռուսական