Թեղուտ

Հայաստանի իշխանությունը «մաֆիային չի սատարում». նոր օրենքը կօգնի հսկել հանքերի շահույթը

135
(Թարմացված է 16:39 30.01.2019)
Հանքավայրերը կառավարող ընկերությունները պետք է ներկայացնեն իրենց իրական սեփականատերերին։ Այդ դեպքում իշխանությունները կկարողանան հետևել նրանց եկամուտներին։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Հայաստանի իշխանությունները պետք է բացահայտեն հանրապետության լեռնահանքային ընկերությունների իրական սեփականատերերին։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը Հայաստանի Հանրապետության արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ-EITI) առաջին ազգային զեկույցին նվիրված համաժողովի ժամանակ։

Հայաստանը EITI-ին միանալու գործընթացը սկսել է 2015 թվականից և այժմ կազմակերպության անդամ է։ Սակայն առաջին ազգային զեկույցի ժամանակ դեռ չեն իրականացվել հանքերի իրական սեփականատերերին բացահայտելու մասին պահանջները։ Եվ ոչ թե այն պատճառով, որ իշխանությունները սատարում են որևէ մեկի մաֆիային։ Ամեն ինչ ավելի տխուր է։

2018 թվականի սկզբին օրինագիծը խորհրդարան էր եկել և ընդունվել առաջին ընթերցմամբ։ Սակայն երկրորդ ընթերցման ժամանակ քվեարկությունը ձախողվեց. ընդդիմությունը չէր ներկայացել` տապալելով քվորումը։

Քաղաքական այդ դեմարշը կոնկրետ օրինագծի դեմ ուղղված չէր։ Սակայն դրա հետ մեկտեղ «աղբաման գնացին» նաև մի քանի այլ օրինագծեր։

Այժմ օրինագծերի փաթեթը դարձյալ կներառվի կառավարության մոտակա նիստերից մեկի օրակարգում։ Այնուհետև այն անհետաձգելի կարգով կներկայացնեն խորհրդարան։

Փոփոխություններ են նախատեսված «Ընդերքի մասին» օրենսգրքում և «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» օրենքում, քանի որ այդ տվյալները ներառվելու են պետռեգիստրում։

Վերջնական սեփականատերերին (նույնիսկ, եթե հանքերից նրանց բաժանում է մի քանի ընկերություններից բաղկացած շղթան) իմանալով պետությունը կկարողանա հետևել նրանց, թե արդյոք նրանք օֆշորներում չեն թաքցնում եկամուտները և արդյո՞ք պատշաճ կերպով վճարում են հարկերը, թե ոչ։

Նշենք, որ լեռնամետալուրգիական արտադրանքին բաժին է հասնում Հայաստանի արտահանման շուրջ 1/3-ը։

135
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Հայաստանի ընդերքը սուպերմարկետ չէ, իշխանությունը չպետք է վաճառի բնական պաշարները. փորձագետ
Օֆշորային ընկերությունն ուզում է տիրանալ Հայաստանի հանքերին. ՏՄՊՊՀ–ի հետաքննությունը
Նախկին նախարարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. Արամ Հարությունյանին կկալանավորե՞ն