Յոհաննես Հաան

Հանդգնում եմ հայտարարել, որ Հայաստանին լրացուցիչ օժանդակություն կլինի. Յոհաննես Հաան

136
Հանձնակատարի խոսքով՝ շատ կարևոր է երկրում առկա դրական տրամադրությունը, այն դրսում էլ է զգացվում և ազդում է ներդրումային միջավայրի վրա։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի — Sputnik. Մենք մեծ կարևորություն ենք տալիս ԵՄ-Հայաստան հարաբերություններին և պատրաստ ենք ուժեղացնել մեր աջակցությունը քաղաքացիների կյանքի բարելավման համար։ Այս մասին այսօր Հայաստանում Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը:

«Մենք հատուկ բյուջետային տող ունենք, որ նվիրված է իրավունքի գերակայությանը և այլ հատուկ ձեռքերումներին, և անշուշտ լրացուցիչ օժանդակություն կլինի Հայաստանի համար: Ես հանդգնում եմ հայտարարել, որ լրացուցիչ օժանդակություն կլինի՝ որպես խրախուսանք անցյալ տարի տեղի ունեցած դրական զարգացման համար»,- ասաց նա:

Հանձնակատարի խոսքով՝ շատ կարևոր է երկրում առկա դրական տրամադրությունը, այն դրսում էլ է զգացվում և ազդում է ներդրումային միջավայրի վրա։

«Այսօր, քան երբևէ մարդիկ ոգևորված են, որ գան Հայաստան և ներդրումներ անեն: Մենք քննարկեցինք հատուկ ներդրումային խորհրդաժողով անցկացնելու կարևորությունը, որը Եվրոպական ընկերություններին թույլ կտա ծանոթանալ այստեղ առկա տրամադրություններին, քանի որ ընդհանուր մթնոլորտն ու միջավայրը շատ լավն են: Պետք է նաև մնայուն աշխատատեղեր ստեղծվեն, որ մարդիկ մնան, աշխատեն այստեղ»,- ասաց նա:

Նշենք, որ Հայաստան այցելած Եվրոպական հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Խանը մեր երկրում կքննարկի ԵՄ-ի կողմից բարեփոխումներին աջակցությունը և տարածաշրջանում երկրի հետագա ներգրավման անհրաժեշտությունը։

136
թեգերը:
Եվրամիություն
Ըստ թեմայի
Հայաստան- ԵՄ համաձայնագիրը դարձյալ հետաձգվում է
Էյֆորիան Հայաստանում անցել է, սակայն հայեցակարգ դեռ չկա. ԵՄ–ի ուղղությունը անտեսված է
Հայաստանին տնտեսական բեկում է պետք. Փաշինյանը հարցազրույց է տվել Euronews–ին