Դրամ հաշվող սարք

Նրանց էլ հաշվեցին. Հայաստանի հաշվապահները ստիպված կլինեն ավելի շատ հարկ վճարել

112
(Թարմացված է 00:39 25.01.2019)
Ֆինանսների նախարարությունը կարծում է, որ նույնիսկ ոչ մեծ հաշվապահական և խորհրդատվական ընկերությունները կարող են շահութահարկ վճարել, սակայն վերջիններս լրիվ հակառակ կարծիքն ունեն։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Հայաստանի Հարկային օրենսգրքի փոփոխությունների նոր նախագիծը հաշվապահների համար խիստ հարկային ռեժիմ է առաջարկում։ Նրանք չեն կարողանա աշխատել միկրոբիզնեսի պես առանց հարկերի և նույնիսկ շրջանառության հարկով (այսինքն` ցածր հարկային բեռով)։

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է թույլատրել նրանց աշխատել միայն շահութահարկով և ԱԱՀ–ով։

Հաշվապահներն արդեն պատասխանել են այս գաղափարին ծայրահեղ դժգոհությամբ։ Իսկ փաստարկները հետևյալն են. նախ` ոչ բոլոր հաշվապահական ընկերությունները կկարողանան դիմանալ նման հարկային բեռի։ Իսկ երկրորդը` հաշվապահների  70-80%–ն աշխատում է փոքր և միջին բիզնեսի հետ, այսինքն շրջհարկ վճարողների հետ։  Եթե նրանց ԱԱՀ–ով ծառայություն մատուցեն, կվերանա հաշվանցման հնարավորությունը, և ծառայություններն ավտոմատ կթանկանան 20%–ով։

Դա հնարավոր է, սակայն ոչ անվիճելի, կարծում է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

«Միկրոբիզնեսը հարկերից ազատում է նախատեսում։ Ուզում ենք, որ դրանից օգտվեն մարդիկ, որոնք իրենց և իրենց երեխաների համար սոցիալական խնդիրներ են լուծում։ Այդ պատճառով մենք որոշել ենք այդ արտոնությունները չտարածել հաշվապահների, փաստաբանների, ֆինանսական խորհրդատուների, թարգմանչական գրասենյակների մասնագիտացված ծառայությունների վրա։ Այստեղ աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Որպես կանոն, նրանց մոտ համեմատաբար բարձր է նաև եկամտաբերությունը։ Իհարկե, նրանց ծառայությունները կարող են թանկանալ, եթե դրանց ԱԱՀ ավելանա։ Սակայն շուկան այստեղ մրցունակ է, և գների կտրուկ բարձրացում սպասել պետք չէ», – կարծում է Պողոսյանը։

Նշենք, որ Հայաստանի հաշվապահները մտադիր են այս հարցով հանրային քննարկումներ անցկացնել։

112
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
ԱԱԾ-ն ՊԵԿ-ի գործը չի անում. Անանյան
Անանյան. «Պարգևավճար ստացել են բոլորը. ամենամեծը կազմել է 1.5 մլն դրամ»
Թորոսյանը շնորհակալ է. կառավարությունը մտադիր է հրաժարվել վտանգավոր դրոշմապիտակներից
Չիպեր և հատուկ կլինիկա. քաղաքապետարանը տնային կենդանիների կրեատիվ հարկ է խոստանում