Պապիկ

Խորհրդային ավանդների փոխհատուցում կստանան 85–ամյա ծերերը. ով չհասցրեց`հոգուն խաղաղություն

271
Բայց եթե ավանդատուն կյանքից հեռացել է փոխհատուցումից թեկուզ մեկ ամիս առաջ, նրա ժառանգները փող չեն ստանա։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. 2019թ–ին Հայաստանը կշարունակի փոխհատուցել խորհրդային Խնայբանկի ավանդները։ Այդ մասին որոշում ընդունվեց հունվարի 24–ին ՀՀ կառավարության նիստում։

Հայաստանում խորհրդային ավանդների փոխհատուցում կստանան մինչև 1935թ.–ը ծնված անձինք։

Առանց հերթի փոխհատուցում կստանան Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք։

Հերթին սպասողները նախկինի նման հերթի մեջ կմտնեն 85 տարեկանից ոչ շուտ։

Ով չի ձգել մինչև 85 տարեկան, փոխհատուցում չի ստանա, նրանց ժառանգները` նույնպես։ Այսպիսով, տարեց մարդիկ նոր խթան են ստանում ապրելու մինչև պատկառելի տարիք։ Այն ծերերը, ովքեր «համաձայն» չեն կառավարության հետ և կյանքից կհեռանան թեկուզ մեկ ամիս առաջ, ավանդ չեն ստանա (ոչ նրանք, ոչ իրենց ժառանգները)։

Ժառանգները փող կստանան միայն մի դեպքում, եթե ավանդատուին արդեն ներառել են այդ ամսվա ցուցակների մեջ, բայց չեն հասցրել վճարել։ Մնացած դեպքերում հանգուցյալին մաղթում են երկնային արքայություն, բայց փողերն արդեն նրան պետք չեն լինի։

271
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Ներդրողները սպասում են լավ ժամանակների. փողերն էլ մինչ այդ պահում են ապահով տեղում
Տնտեսական վերելք և «խամրած» տոն. շոկի մեջ է անգամ Բագրատյանը
Հայաստանում բանկային ավանդների դոլարացումը կրճատվում է․ ԿԲ նախագահ