Նիկոլ Փաշինյան, արխիվային լուսանկար

Փաշինյանն ասել է, թե ինչի է ձգտում Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում

158
ՀՀ վարչապետը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները։

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. ԵԱՏՄ–ի նախագահության շրջանակում պաշտոնական Երևանի առաջնահերթությունը կլինի խոչընդոտների քանակի նվազեցումը, ՌԻԱ Նովոստիին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում անցկացվող ֆորումի շրջանակում։

«Ցավոք, Եվրասիական տնտեսական միության տարածքում ավելի քան 60 խոչընդոտ կա, որոնք խանգարում են ինտեգրացիոն գործընթացների նորմալ զարգացմանը։ Դա կապված է ԵԱՏՄ երկրների ներքին կարգավորման հետ։ Մեզ համար առաջնահերթ է լինելու այդ խոչընդոտները վերացնելը, որպեսզի իրական ընդհանուր տնտեսական տարածք լինի», - ասել է նա:

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ աշխատանքային մարմինների նախագահությունը 2019թ–ին անցել է Հայաստանին։

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ հունվարի 22-ից մեկնարկած Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին:

Նա Դավոսում հանդիպել է աշխարհահռչակ ընկերությունների ղեկավարներին։

158
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Փաշինյանը հանդիպել է Չակրաբարտիին. ՎԶԵԲ-ը պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարությանը
Փաշինյանը Դավոսում հանդիպել է աշխարհահռչակ ընկերությունների ղեկավարներին
«Կախարդական սպասում...». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Apple-ի ղեկավար Թիմ Քուկին. լուսանկար
Փաշինյանը պլանավորում է ոչ ֆորմալ հանդիպում ունենալ Ալիևի հետ