Հայկ Մարությանը հատուկ ավտոմեքենա է վարում

Երևանի քաղաքապետարանը ձնամաքրման համար նոր տեխնիկան ձեռք է բերել առանց մրցույթի. Խաժակյան

119
Երեկ քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, թե համայնքը դառնում է քաղաքի սանմաքրմամբ զբաղվող օպերատոր, ինչի համար էլ 9 նոր հատուկ տեխնիկա է ձեռք բերել:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Երևանի քաղաքապետարանը 9 նոր հատուկ տեխնիկա է ձեռք բերել առանց մրցույթի, ինչն անընդունելի է:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Հիշեցնենք, երեկ քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, թե համայնքը դառնում է քաղաքի սանմաքրմամբ զբաղվող օպերատոր, ինչի համար էլ 9 նոր հատուկ տեխնիկա է ձեռք բերել:

«Սույնով հայտարարում ենք, որ ռուսաստանյան «ԿամԱԶ» ընկերությունից 9 մեքենաները ձեռք են բերվել առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով (նկար 2 և 3

Մեկ անձից գնման ընթացակարգը ևս տեղի է ունեցել խախտումներով, սակայն այս պահին առաջնային հանգամանքն այն է, որ 9 մեքենաների 414․000․000 դրամի՝ առանց մրցույթի գնումը անընդունելի է և սկսել է կրել պարբերական բնույթ»,-արձանագրել է Խաժակյանը։

Հիշեցնենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել էր, որ «սա սկիզբն է և փոքր մասն է այն տեխնիկայի, որը ձեռք ենք բերելու»:

119
թեգերը:
Հայաստան, Երևան
Ըստ թեմայի
Երևանի քաղաքապետարանը ձնամաքրման համար նոր տեխնիկան ձեռք է բերել առանց մրցույթի. Խաժակյան
Մարությանը` ձյուն մաքրող մեքենայի ղեկին. քաղաքապետն անձամբ է փորձարկել նոր ԿամԱԶները
Քաղաքապետն աշխատանքից ազատել է Պուշկինի և այլ դպրոցների տնօրեններին
Որոշումը վերջնական է. քաղաքապետարանը չի հրաժարվի Երևանի կենտրոնի սրճարանները քանդելուց