Էլեկտրամեքենա

Հայաստանում կստեղծվի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց

149
(Թարմացված է 11:29 22.01.2019)
Կառավարությունը հավանություն է տվել 2019թ-ի հուլիսի 1-ից էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների և մոտոցիկլետների ներկրումն ԱԱՀ վճարումից ազատելու վերաբերյալ օրենքի նախագծին:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. Այս տարի կստեղծվի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց՝ 23 լիցքավորման կայանով, որոնք հասանելի կլինեն Հայաստանի ողջ տարածքում:

Այս մասին ասված է ՀՀ կառավարության Facebook-ի էջում։

Կառավարությունը հավանություն է տվել 2019թ-ի հուլիսի 1-ից էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների և մոտոցիկլետների (ոչ հիբրիդային) ներկրումն ԱԱՀ վճարումից ազատելու վերաբերյալ օրենքի նախագծին:

Արտոնությունը գործելու է մինչև 2022թ-ի հուլիսի 1-ը:

149
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Ուղղակի փրկություն. ինչպես ՆԱՍԱ–ի փոխտնօրենի հայ եղբայրը դարձավ էլեկտրամոբիլի «հայրը»
Հայկական էլեկտրամոբիլների ապագա «հայրերը» կամ ավտոարդյունաբերության նոր օրը
Ինչպես կփոխվի հարկատուների կյանքը Հայաստանում, կամ ինչի համար ենք վճարելու 2018 թվականից
Ապացուցված է` Հայաստանում մեքենաները կարելի է տեղական վառելիքով վարել, ընդ որում` մի քանի անգամ էժան