Ծխախոտավաճառ

Խանութների սեփականատերերը հրաժարվում են ծխախոտ վաճառել. «Փաստ»

103
(Թարմացված է 09:43 22.01.2019)
Ծխախոտի վաճառքը, թեև բավական մեծ տեղ է զբաղեցնում, սակայն այդ շրջանառությունից ստացվող մաքուր եկամուտը չնչին է:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik.  «Փաստ» թերթը գրում է. «Փոքր խանութների շատ սեփականատերեր սկսել են ինքնակամ հրաժարվել ծխախոտ վաճառել»: Խնդիրն այն է, որ  ընդհանուր շրջանառության մեջ ծխախոտի վաճառքը, թեև բավական մեծ տեղ է զբաղեցնում, սակայն այդ շրջանառությունից ստացվող մաքուր եկամուտը, ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնելուց հետո, չնչին է ստացվում:

Խնդիրն այն է, որ ծխախոտը միակ ապրանքն է, որի յուրաքանչյուր տուփի վրա նշված է դրա մանրածախ վաճառքի գինը: Այսինքն, խանութներն իրավունք չունեն նշված գնից ավելի թանկ վաճառել: Եվ ստացվում է, որ վաճառքից գոյացած եկամուտը նվազել է, ինչն էլ հանգեցրել է նրան, որ շատ խանութներ սկսել են կամաց-կամաց կրճատել ծխախոտի թե՛ տեսականին, թե՛ քանակը:

«Ինչպես հայտնի է, ըստ էության, ակցիզային հարկի հետ կապված փոփոխությունը տարածվում է միայն ներմուծողի կամ արտադրողի վրա: Ներմուծողն ու արտադրողն իրավունք ունեն սիգարետի գինը թանկացնել և թանկ գնով հանձնել խանութին: Բայց թանկացնելուց առաջ որոշ գործառույթներ պետք է իրականացնեն՝ փոխեն տուփի վրա նշված հին գինը, քանի որ խանութն իրավունք չունի ծխախոտը տուփի վրա նշված գնից ավելի թանկ վաճառել: Իսկ մինչ այդ, քանի դեռ հին խմբաքանակներն են իրացվում, խանութում այն թանկացնել չի լինի: Ստացվում է, որ խանութը, միջնորդի դերում հանդես գալով, կա՛մ պետք է դրանից եկամուտ գրեթե չստանա, կա՛մ հրաժարվի վաճառել: Սա էլ իր հերթին է տնտեսվարողներին կանգնեցնում մեկ այլ պարադոքսի առջև, որի լուծումն այս պահին կարծես թե չկա»,- գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  թերթի այսօրվա համարում:

103
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանի «դուխովի» նոր չափաբաժինը. ներդրումներն ուրախացրել են վարչապետին
«Նաիրի Ինշուրանսը» օրենքով կպաշտպանի իր շահերը. ընկերությունը պատասխանել է ՊԵԿ–ին
Նարգիլե առաջարկող ռեստորանների ու սրճարանների հույսը Փաշինյանն է