Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի «դուխովի» նոր չափաբաժինը. ներդրումներն ուրախացրել են վարչապետին

588
(Թարմացված է 15:55 20.01.2019)
Վարչապետի խոսքով`սա այն նույն ցուցանիշն է, որի՝ երկրորդ եռամսյակի նվազման մասին հաճույքով ու անդադար խոսում էին մեր ընդդիմախոսները։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի– Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ` օտարերկրյա ուղղակի ներդրումների աճ է գրանցվել։

Այս մասին նա գրել է ֆեսբուքյան իր պաշտոնական էջում։

«ՀՀ վճարային հաշվեկշռի տվյալներով, 2018 թվականի երրորդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017 թվականի նույն եռամսյակի համեմատ։

Այսպես, 2018-ի երրորդ եռամսյակում ՕՈՒՆ-ների զուտ ներհոսքը (պարտավորությունների զուտ ստանձնումը) կազմել է 75.5 մլն դոլար՝ 2017 թվականի 50.9 մլն դոլարի դիմաց»,–գրել է Փաշինյանն ու ներկայացրել  նույն ցուցանիշի դինամիկան է 2017-2018թթ. ընթացքում՝ ըստ եռամսյակների։

2017, I, 68 մլն դոլար
2017, II՝ 29.1 մլն դոլար
2017, III՝ 50.9 մլն դոլար
2017, IV՝ 101.8 մլն դոլար

2018, I՝ 94.2 մլն դոլար
2018, II՝ 8.9 մլն դոլար
2018, III՝ 75.5 մլն դոլար

«Ի դեպ, սա այն նույն ցուցանիշն է, որի՝ երկրորդ եռամսյակի նվազման մասին հաճույքով ու անդադար խոսում էին մեր ընդդիմախոսները»,–նշել է Փաշինյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ 2018 թվականի չորրորդ եռամսյակի տվյալները (վճարային հաշվեկշիռը) դեռ չեն հրապարակվել և հորդորել մնալ «Դուխով»:

 

588
թեգերը:
Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Հայերի արտագաղթը և հնդիկների ներգաղթը. 2019թ-ի կանխատեսումներ
Հանճարեղ և պարզ. Նիկոլ Փաշինյանի երեք քայլը դեպի Կարեն Կարապետյանի «Սինգապուր»
Մարգարյան. «Դավոսյան պայմանավորվածությունների հետ կապված ներդրումներ դժվար է հիշել»