«Ին-Վի լայն» մալուխի գործարանի աշխատակից

Ինչպե՞ս պատրաստել նոր մալուխ հնից. Հայաստանում յուրացնում են նոր արտադրությունը

644
Հայաստանը սկսել է ավելի շատ մալուխներ և հաղորդալարեր արտադրել։ Դրա համար արտասահմանից գնում են պատրաստի պղինձ, իսկ տեղում հավաքում` պղնձի ջարդոն։ Վերջերս գործարաններից մեկում որոշել են վերամշակել ոչ միայն մաքուր պղնձի ջարդոն, այլ նաև հին մալուխներ։

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. Աշխարհում արդեն վաղուց են վերամշակում հին մալուխները։ Հայաստանում դա չեն արել մի պարզ պատճառով. հանրապետությունում չի եղել սեփական մալուխային արդյունաբերությունը։

ԽՍՀՄ փլուզումից հետո Երևանի մալուխի գործարանը գրեթե չի աշխատել։

Հիմա արդեն գործում են մալուխի արտադրության մեկ միջին և մի քանի փոքր ձեռնարկություններ։ Դրանք աշխատում են ներկրվող պղնձով, բայց վերամշակման համար ընդունում են նաև մետաղի ջարդոն։

«Որոշ ժամանակ առաջ մենք մտածեցինք. չէ որ կարելի է վերամշակել ոչ միայն պղինձը, այլ նաև մալուխները։ Այդ դեպքում կարելի է միանգամից երկու ապրանք ստանալ` պղինձ և պոլիվինիլքլորիդ, որով պատված են լարերը։ Պղինձը կրկին օգտագործվում է։ Իսկ պոլիվինիլքլորիդը կարելի է հանձնել կոշկի արտադրամասերին` ներբանների համար։ Կամ, օրինակ, դռան դիմաց գցելու գորգեր պատրաստել։ Կարծում եմ, որ մենք ինքներս էլ դա կարող ենք անել», – ասում է Երևանում «Ին–Վի լայն» մալուխի գործարանի հիմնադիր Վահագն Թադևոսյանը։

Вторичная переработка кабелей на кабельном заводе Ин-Ви Лайн в Еревaне
© Sputnik / Aram Nersesyan ,
Մալուխի վերամշակում Երևանի «Ին-Վի Լայն» գործարանում

10-15 տարի առաջ Հայաստանը գրեթե ամբողջությամբ ներկրում էր մալուխ։ Բարձր լարման լարերի համար այն, նախկինի նման, հիմա էլ են ներկրում են։ Իսկ կենցաղային էլեկտրահաղորդալարերի ցանցը հիմա ավելի շատ տեղական է, քան ներկրված։

Դրա հաշվին հանրապետությունում ստեղծվել է ավելի քան 100 աշխատատեղ։ Իսկ պղնձի ջարդոնի արտահանումը կրճատվել է։ Եթե 6-7 տարի առաջ Հայաստանից  արտահանվել է 4-4,5 հազար տոննա պղնձի ջարդոն, ապա 2016-2017թթ–ին` երկու անգամ քիչ։ Դրան նպաստել են նաև արտահանման տուրքերը, որոնք գործում են սև և գունավոր մետաղի ջարդոնի համար. 80 հազար դրամ` մեկ տոննա սև պղնձի, 100 հազար` գունավոր։ Ճիշտ է, տուրքն այդքան բարձր չէ. 100 հազար դրամը գերազանցում ջարդոնի արժեքի 15-20 տոկոսը, որի մեկ տոննայի արժեքը սկսվում է 1000 դոլարից։

«Մեզ մոտ աշխատում է մի քանի տասնյակ մարդ։ Ճիշտ է, առայժմ չենք թողարկում համակարգչային ցանցի մալուխներ։ Դրանց համար ավելի շատ աշխատանք է պահանջվում։ Բայց մտածում ենք նաև այդ արտադրանք տալ։ Եվ ոչ միայն պղնձից և ալյումինից, ինչպես հիմա, այլ նաև օպտիկական մանրաթելից։ Դա հետո։ Իսկ հիմա թողարկում ենք թե՛ կենցաղային հաղորդալարեր, թե՛ մեծ տրամաչափի մալուխներ, ենթակայաններից մինչև շենքեր», – ասում է Թադևոսյանը։

Առայժմ չի հաջողվում աշխատել արտաքին շուկայի վրա. կողքը Թուրքիան է։ Այնտեղ պղնձի հանքաքարը շատ չէ, բայց այնտեղ անհամար մալուխներ են թողարկում։ Ուստի որ կողմ նայես, արտահանման բոլոր ուղիները փակ են։

«Մեզ ավելի մոտ են Եվրամիության երկրները, Ռումինիան և Բուլղարիան գնում են թուրքական մալուխ։ Իրաքը և Սիրիան` նույնպես։ Սիրիայում ավելի շատ են սկսել այն գնել. վերականգնում են քաղաքները։ Թուրքիան այս բոլոր երկրներին մալուխ է վաճառում, ընդ որում վաղուց և շատ։ Նրա հետ մրցելը գրեթե անհնար է։ Հարևան Վրաստանում նույնն է։ Դե, իսկ Ռուսաստանը միշտ ունեցել է սեփական արտադրությունը և հիմա էլ կա», – ասում է Թադևոսյանը։

  • «Ին-Վի լայն» մալուխի գործարան
    «Ին-Վի լայն» մալուխի գործարան
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • «Ին-Վի լայն» մալուխի գործարանի աշխատակից
    «Ին-Վի լայն» մալուխի գործարանի աշխատակից
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • «Ին-Վի լայն» մալուխի գործարան
    «Ին-Վի լայն» մալուխի գործարան
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • «Ին-Վի լայն» մալուխի գործարանի աշխատակից
    «Ին-Վի լայն» մալուխի գործարանի աշխատակից
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • «Ին-Վի լայն» մալուխի գործարան
    «Ին-Վի լայն» մալուխի գործարան
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • «Ին-Վի լայն» մալուխի գործարանի աշխատակից
    «Ին-Վի լայն» մալուխի գործարանի աշխատակից
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • «Ին-Վի լայն» մալուխի գործարան
    «Ին-Վի լայն» մալուխի գործարան
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • «Ին-Վի լայն» մալուխի գործարան
    «Ին-Վի լայն» մալուխի գործարան
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • «Ին-Վի լայն» մալուխի գործարանի աշխատակից
    «Ին-Վի լայն» մալուխի գործարանի աշխատակից
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • «Ին-Վի լայն» մալուխի գործարան
    «Ին-Վի լայն» մալուխի գործարան
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • «Ին-Վի լայն» մալուխի գործարան
    «Ին-Վի լայն» մալուխի գործարան
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • «Ին-Վի լայն» մալուխի գործարան
    «Ին-Վի լայն» մալուխի գործարան
    © Sputnik / Aram Nersesyan ,
  • «Ին-Վի լայն» մալուխի գործարան
    «Ին-Վի լայն» մալուխի գործարան
    © Sputnik / Aram Nersesyan ,
1 / 13
© Sputnik / Aram Nersesyan ,
«Ին-Վի լայն» մալուխի գործարան

Այնուամենայնիվ, ներքին շուկայում գնորդներ կան, հավաստիացնում է նա։ Դրանք թե՛ արդյունաբերական ձեռնարկություններ են, թե՛ բենզալցակայանների ցանցեր, թե՛ էլեկտրացանցեր Արցախում։

«Շատ դժվարությունների միջով ենք անցել։ Բայց չենք հանձնվել, աշխատում ենք։ Կողքից երբ նայում են, ամեն ինչ հեշտ ու հասարակ է թվում։ Բայց մինչև այդ ուղին ինքդ չանցնես, չես հասկանա, թե իրականում ամեն ինչ ինչպես է կատարվում։ Արտադրության առաջին վեց տարիները եկամուտ չեն տվել։ Բայց ինչպե՞ս լինել առանց արտադրության։ Կարո՞ղ է երկիրն ապրել առանց դրա», – հարցնում է Թադևոսյանը։

Директор кабельного завода Ин-Ви Лайн Ваагн Тадевосян
© Sputnik / Aram Nersesyan ,
Մալուխի «Ին-Վի Լայն» գործարանի տնօրեն Վահագն Թադևոսյանը

«Շատերը հենց այնպես են ասում այդ խոսքերը։ Ուղղակի այն պատճառով, որ գեղեցիկ խոսքեր են։ Իսկ դուք հարցրեք մեր աշխատողներին, թե նրանք նախկինում որտեղ են աշխատել։ Մեկը բեռնակիր է եղել, մյուսը խանութում է աշխատել։ Իսկ հիմա յուրաքանչյուրը մասնագիտություն ունի։ Ինձ թվում է, որ դա այդքան էլ վատ չէ։ Լավ վարպետներ ունենք։ Մարդիկ կան, որոնք դեռ խորհրդային շրջանում աշխատել են Երևանի մալուխի գործարանում», – ասում է նա։

Գործիքների արտադրամասում մնացել են նույնիսկ խորհրդային հաստոցներ։ Եվ դրանք վատ չեն աշխատում։ Նորերի, արտասահմանյանի կողքին վաճառվում են նաև հայկականները (խորհրդային ժամանակներից Հայաստանում մնացել էին նաև մի քանի հաստոցաշինական գործարաններ)։ Գործարանի մեկ–երկու հաստոցներ հավաքել են հենց աշխատողները։

«Մենք պրակտիկանտներ ենք հրավիրում նաև պոլիտեխնիկական համալսարանից։ Հույս ունենք, որ ուսանողներին մեզ մոտ կուղարկեն պրակտիկայի։ Թե չէ ինչ ինժեներ, եթե չորս տարի սովորել է և երբեք հաստոց չի տեսել», – հավելում է Վահագնը։

Իսկ մինչ ուսանողների գալը նա այստեղ բերում է միջին և ավագ դասարանների աշակերտներին։

Այդ ընթացքում գործարանի կոնվեյերները մալուխ են փաթաթում ամեն օր, կլոր տարին։

644
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
«Վերադառնալ ԽՍՀՄ». կարո՞ղ է արդյոք Հայաստանը կրկին մաքուր պղինձ ու մալուխներ արտադրել
Հարկային մանևրումներ հայկական ձևով, կամ 2018թ.-ի կարևոր տնտեսական 10 իրադարձությունները
Նոր գաղափար՝ արդյունաբերության համար. Sputnik զրույցի հյուրը Հակոբ Ավագյանն է
Կթանկանա՞ գազը Հայաստանում. մտահոգությունը վաղաժամ է