Վերին Լարսի ավտոճանապարհի հերթական վերականգնումը

Ինչպե՞ս ազատվել Վերին Լարսի խնդրից. Հայաստանում գիտեն, մնում է Վրաստանը

393
(Թարմացված է 23:45 10.01.2019)
Հայ բեռնափոխադրողների բիզնեսի ճակատագիրը կրկին մնացել է «Վերին Լարսի» ձնոտ ճանապարհների ու նախախանամության հույսին։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանն ու Ռուսաստանը միացնող միակ ցամաքային ճանապարհի սեզոնային խնդիրները կարող է լուծել միայն Խաչի լեռնանցքում երկկողմանի երթևեկելի թունելի կառուցումը։

Խոշորագույն արտահանող ընկերությունը առաջարկել է վրացական կողմին մասնակցել շինարարությանը, սակայն իշխանության մակարդակով նրանց մերժել են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց SPAYKA ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը։

Ճանապարհը, որով անցնում է ցամաքային երթուղին, պարբերաբար փակվում է եղանակային պայմանների պատճառով։ Իսկ թունելը կգտնվի Խաչի լեռնանցքի տակ։ Ավտոմոբիլային երթևեկությունը լեռնանցքում փակվել է վերջին երեք օրվա ընթացքում ձնահոսքի ու բարդ եղանակային պայմանների հետևանքով։  Նախագծի ավարտից հետո այդ խնդիրն ամբողջովին կլուծվի ու հնարավոր կլինի երթևեկել ապահով ու հարմարավետ։

Դեռ 2018 թվականի հուլիսին Վրաստանի տարածաշրջանային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը մինչև վրաց–ռուսական սահմանը ճանապարհի հատվածի շինարարության տենդեր էր հայտարարել։ Նախագիծը նախատեսում է, որ 22,7 կիլոմետր երկարության ասֆալտաբետոնային ճանապարհ, վեց կամուրջ ու հինգ թունել էր կառուցվելու։ Այդ թունելների շարքում Խաչի լեռնանցքի տասը կիլոմատրանոց թունելն էր։

«Ժամանակին մեր ընկերությունն առաջարկում էր վրացական կողմին մասնակցել շինարարական աշխատանքներին։ Սակայն կառավարության մակարդակով մեզ ասացին, որ դա նրանց հսկողության տակ է ու մինչ 2022 թվականը աշխատանքները կավարտվեն», – պատմեց Բաղդասարյանը։

Նրա խոսքով` թունելը զգալի կհեշտացնի փոխադրողների ու ցամաքային երթուղուց օգտվողների կյանքը: Դա ստեղծված իրավիճակից դուրս գալու ամենաօպտիմալ տարբերակն է։ Այսօր ընկերությունն արդեն կորուստներնն է հաշվում. Ռուսասատնից գալու ճանապարհին մոտ 100 բեռնատար արդեն երեք օր է արգելափակված են։

Բաղադասարյանն ընդգծեց, որ իրենց բեռնատարներն ունեն անհրաժետ ամեն բան։ Ընկերությունը կարող է հեռավորության վրա  հսկել իրավիճակը։ Միակ բանը, որը հսկողությունից դուրս է, բեռնատարում գտնվող ապրանքն է։

Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեի խոսքով` նա նույնպես միակ ելքը տեսնում է թունելի շինարարության մեջ:

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա ընդգծեց, որ ձյունն ու ձնահոսքերը չեն սպառնա թունելին։

«Ինչքան էլ ձյուն գա, թունելը դրա պատճառով չի փակի։ Չգիտեմ` արդյո՞ք դա ամբողջովին կլուծի խնդիրը, սակայն զգալիորեն կլավացնի վիճակը», – ասաց Մամրաձեն։

Լարսի խնդրից կարելի է խուսափել` գործածելով Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի միջով անցնող տրանսպորտային միջանցքները։ Սակայն դա այսօր անիրական է, քանի որ հարցը քաղաքական հարթության մեջ է։

ՀՀ տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարն իր հերթին լրագրողների հետ զրույցում ասաց, որ այնուամենայնիվ Հայաստանը շարունակում է բանակցել «Վերին Լարսին» այլընտրանքներ գտնելու շուրջ։ Արշակյանը նաև նշեց, որ խոսքը նաև անցակետի մոդեռնիզացման մասին է։

«Նախատեսվում է ընդլայնել ճանապարհը, այդ թվում ժայռերը քանդելու հաշվին», – ընդգծեց Արշակյանը։

Հիշեցնենք` Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումների ավելի քան 80%–ը իրականացվում է 19-րդ դարի սկզբում նորոգված և Ռազմական վրացական անվանումը ստացած ճանապարհով, որը մինչ այդ գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից: Դրա մասին պատմում է նույնիսկ հույն պատմիչ Ստրաբոնը: «Վերին Լարսը» Ռուսաստան-Վրաստան սահմանային անցակետն է։

Այսօր փորձագետներն այլընտրանքային վեց տարբերակ են դիտարկում` օդային, ծովային (Փոթիից), երեք ցամաքային (Հարավային Օսեթիայի միջանցքը, Դաղստանով Ավարա-կախեթական և Վերին Լարսի  ճանապարհները) և երկաթուղայինը (անցնում է Զուգդիդի-Սոչի երթուղով և Աբխազիայի միջով)։

Սակայն տնտեսական տեսանկյունից Հայաստանի համար առավել նախընտրելի է Նառ (Հյուսիսային Օսեթիա)–Գորի երթուղին, որն անցնում է Հարավային Օսեթիայով։

Այն երկար է Լարսից 80 կմ–ով, բայց նախընտրելի է ավելի բարենպաստ կլիմայական պայմանների և ռելիեֆի շնորհիվ։

393
Ըստ թեմայի
Հայաստանի մաքսայինն իր ներկայացուցչին կուղարկի «ցավոտ կետ»` Վերին Լարս
Ի՞նչ անել Վերին Լարսի վիճակը թեթևացնելու համար. քննարկում հայկական և ռուսական կողմերի միջև
Վերին Լարսը հայկական բերքի ճանապարհը չի փակել.արտահանված գյուղմթերքի ծավալը կրկնակի աճել է
«Դա մեզ համար սկզբունքային խնդիր է». Փաշինյանը` Վերին Լարսի մասին
Աջ ղեկ, Հյուսիս-հարավ, երկաթուղի. տրանսպորտի նախարարը` ոլորտի առաջնահերթ խնդիրների մասին
Սեփական տուն

Ճոխության հարկ. դղյակների տերերը կզրկվեն սիմվոլիկ հարկեր վճարելու հնարավորությունից

445
(Թարմացված է 13:55 27.05.2020)
ՀՀ կառավարությունը հաստատեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագիծը: Ֆինանսների նախարարն առաջարկեց այն ԱԺ-ում քննարկել անհետաձգելի կարգով:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է անշարժ գույքի հարկը հաշվառել շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա: «Այս համակարգին անցում կատարելը թույլ կտա ապահովել տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկումը»,- ասաց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրենքի փոփոխությունը հատկապես կարևոր է քաղաքացիական գիտակցության և պետության նկատմամբ վերաբերմունքի փոփոխության տեսակետից:

«Գույքահարկն ավելանալու է այն գույքերի համար, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք «դղյակներ», «ապարանքներ» և այլն: Որովհետև եթե նայենք այսօր, թե այդ մեծադղիրդ առանձնատներն ինչ գույքահարկ են վճարում, ըստ էության՝ սիմվոլիկ: Երկար տարիներ Հայաստանում այն բանավեճն է տեղի ունեցել, որ պետք է կիրառել ճոխության հարկ, բայց ճոխության հարկը կիրառվել է այնպես, որ հետո ստիպված ենք եղել վերացնել, որովհետև երբ արդյունքներին ենք նայել, տեսել ենք, որ գումար չի հավաքվում»,- ասաց Փաշինյանը:

Ներկայացրած նոր նախագիծը, Փաշինյանի համոզմամբ, այդ բախտին չի արժանանա և կտա ցանկալի արդյունք՝ ճոխ գույքի տերերը կվճարեն ավելի, հասարակ քաղաքացիները՝ պակաս:

«Այս օրենքի ընդունումից հետո առաջին տարում մոտավորապես 490 - 500 հազար քաղաքացիների գույքահարկը կպակասի, հետո կսկսի կամաց-կամաց ավելանալ»,- ասաց Փաշինյանը:

ՊԵԿ–ն ագրեսիվ հարկային պլանավորման դեպք է հայտնաբերել

ՀՀ կառավարությունը հաստատեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագիծը: Ֆինանսների նախարարն առաջարկեց այն ԱԺ-ում քննարկել անհետաձգելի կարգով, որպեսզի նոր օրենքը սկսի գործել արդեն 2021 թ-ի հունվարի 1-ից:

445
թեգերը:
ՀՀ կառավարություն, Ատոմ Ջանջուղազյան, Նիկոլ Փաշինյան, հարկեր, Հայաստան
Ըստ թեմայի
Հարկերի չեղարկում կամ ներում չի լինի, բայց... Անանյանը ոչինչ չի բացառում
«Եթե այսօր չաջակցես բիզնեսին, վաղը հարկադրաբար կվճարես գործազրկության նպաստներ». Մարգարյան
Մեղմ վերաբերմունք. ՊԵԿ–ը հարկադիր գանձում չի իրականացնի 1,5մլն դրամը չգերազանցելու դեպքում
 ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան. արխիվային լուսանկար

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը

307
(Թարմացված է 13:34 27.05.2020)
Կառավարությունն արտոնյալ վարկեր կտրամադրի տնտեսության զարգացման նորարարական ծրագրեր ներկայացնող գործարարներին:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը:

Ինչպես հարցի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, այս միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ քաղաքացիներին և առանձին տնտեսավարողներին իրագործելու մրցունակ գործարար ծրագրեր:

«Օժանդակության նպատակն է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը, իսկ «զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուներին՝ ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը»,- ասաց Խաչատրյանը:

Միջոցառման շահառու կարող են դառնալ ՀՀ-ում գրանցված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ մանրածախ և մեծածախ ոլորտում գործունեություն ծավալողների: Շահառուները պետք է նախորդ մեկ տարվա ընթացքում ունեցած լինեն բարվոք հարկային և վարկային պատմություն, գործունեությունն առավելապես իրականացրած լինեն ՀՀ մարզերում և չհանդիսանան «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի շահառու:

Կառավարության կողմից տրամադրվող արտոնյալ վարկի 75%-ը տնտեսվարողներին կհատկացվի 8 տարվա մարման ժամկետով, անտոկոս, 25% ը՝ որպես դրամաշնորհ։

Վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար. մեկ շահառուի վարկի առավելագույն չափը սահմանվում է 10 մլն դրամ սկսնակների համար, իսկ նորարարական զարգացման շահառուների համար՝ 20 մլն դրամ:

Վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 7- 10%:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակով ու Հայաստանում մարտի 16-ից գործող արտակարգ դրության պատճառով առաջացած սոցիալ-տնտեսական ճգնաժամն ու դրա հետևանքները վեացնելու համար ՀՀ կառավարությունն առ այսօր 18 միջոցառում է հաստատել, որոնք նախատեսված են սոցիալական տարբեր խմբերի ու տնտեսական գործունեության տարբեր ոլորտներում աշխատող սուբյեկտների համար:

Տիգրան Խաչատրյանը հայտնել է` ինչու են մերժվում տնտեսական աջակցության հայտերը

307
թեգերը:
Սոցիալական օգնություն, վարկ, գործարար, Հայաստան, կորոնավիրուս, Տիգրան Խաչատրյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Մանկապարտեզներում ծնունդ նշելն արգելվում է. փոխքաղաքապետները կայցելեն նախակրթարաններ
4000 տնտեսվարող, 593 մլն դրամ. հակաճգնաժամային 5-րդ միջոցառումից օգտվողների թիվն աճում է
Աջակցության 17-րդ միջոցառումն ընդունվեց. ներդրող հրեշտակներն էլ կօգտվեն ծրագրից
Кандидат в президенты Карабаха Араик Арутюнян во время предвыборной агитации

Ուժով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ

0
(Թարմացված է 11:27 29.05.2020)
Արցախի նախագահն իր ելույթում հայտնել է, որ Արցախը դեմ չէ խաղաղ բանակցությունների փուլային տարբերակին, բայց և նշել է, թե ինչ առաջնային պայմաններ պետք է քննարկվեն այդ դեպքում:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում արցախցիներին ուղղված իր ուղերձում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 28-ի ելույթին՝ նշելով, որ դա քաղաքական գործչին վայել հայտարարություն չէ:

«Մանավանդ այս հայտարարությունը՝ «աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում»: Այսինքն՝ ուժով հարցի լուծման ճանապարհն ես ընտրե՞լ, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք, և ուզում եմ վստահեցնել, որ արդյունքը մեզ համար պարզ է: Այն, ինչ ունեցել եք 1994թ-ին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել»,- հեռակա կարգով դիմելով Ալիևին՝ ասել է Հարությունյանը:

Արցախի նախագահն իր ելույթում անդրադարձել է նաև Ալիևի մեկ այլ արտահայտությանը, թե՝ «մեր հին քաղաք Երևանը տվել են Հայաստանին, դա չի կարելի ներել»:

Հարությունյանն Ալիևին առաջարկում է փորձել շտկել «պատմական անճշտությունները», եթե այդպես է կարծում, բայց և զգուշացնում է` դա Ադրբեջանի համար լինելու է կործանարար:

«Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ: Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակցության միջոցով հարցի խաղաղ լուծմանը, և այն հայտարարությունը, որը դու արել ես, թե՝ «միայն փուլային տարբերակով կարող է լուծվել», իհարկե, փուլային կարող է լուծվել, բայց միայն մի տարբերակով՝ առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո միայն ՝ բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու»,- ասել է Հարությունյանը:

Մայիսի 28-ին Ադրբեջանի Ղարադաղի շրջանում բնակելի համալիրի բացման արարողությունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ճառում դարձյալ խոստացել է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նշելով որ դրա համար կարևոր գործոնը իր երկրի ռամական հզորությունն է:

Իսկ որպես ուժի կիրառման օրինակ Ալիևը հիշատակել է 2016թ-ի ապրիլյան պատերազմը:

0