Նիկոլ Փաշինյան

Փաշինյանը գնաճի վերաբերյալ լավ լուր է հրապարակել

366
Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ մի պահ գնաճի վարքագիծը իրոք մտահոգիչ էր, բայց կառավարությունը և ԿԲ-ն կարողացան հասնել գնաճի զսպմանը։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում իր ուրախությունն է հայտնել այն փաստի առթիվ, որ հանրապետությունում գնաճը կանխատեսվածից ցածր է եղել։

«Ի հեճուկս կանխատեսումների, թե 2018-ին կարձանագրվի 3, նույնիսկ 3.5-4 տոկոս գնաճ, 2018 թվականի գնաճը կազմել է 1.8 տոկոս:

Իհարկե, մի պահ գնաճի վարքագիծը իրոք մտահոգիչ էր, բայց կառավարությունը և ԿԲ-ն կարողացան հասնել գնաճի զսպմանը»,–գրել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18–ին ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը ասել էր, որ Հայաստանում 2018–ին գնաճը կանխատեսվածից ցածր է եղել։ Այս միտումը պահպանվելու է նաև առաջիկա ամիսներին։ Նա հերքել էր տարածված լուրերը, թե 2019թ.–ի սկզբում Հայաստանում ֆինանսական դեֆոլտ ու դրամի կտրուկ արժեզրկում է սպասվում։

366
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (790)
Ըստ թեմայի
Վնասով են աշխատում. Armenia–ն նոր իշխանության աջակցության կարիքն ունի
Հազար ու մի ձև Հայաստանում զարգացող բիզնեսը տապալելու համար. կլսի՞ Փաշինյանը գործարարներին
Կթանկանա՞ գազը Հայաստանում. մտահոգությունը վաղաժամ է