00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ով և որքան է վճարում Հայաստանում գազի համար. համեմատություն Եվրոպայի, ՌԴ–ի և Բելառուսի հետ

© Sputnik / Александр ВильфГазовая конфорка
Газовая конфорка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանում և Արևմտյան Եվրոպայում գազի սակագներն ավելի բարդ կառուցվածք ունեն, քան Հայաստանում։ Սակայն ընդհանուր առմամբ Ռուսաստանում դրանք զգալիորեն ավելի ցածր են, իսկ անգլիացիների և ֆրանսիացիների մոտ` ավելի բարձր։

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Ռուսաստանն ու Հայաստանը ավարտել են գազի բանակցությունները։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումների արդյունքում որոշում է կայացվել` գազը հանրապետություն է մատակարարվելու հազար խմ–ի դիմաց 165 դոլարով՝ 150-ի փոխարեն։ Սակայն սպառողները դեռ վճարելու են այսօրվա պես։ Որքա՞ն։

Газовая плита - Sputnik Արմենիա
Կառավարությունից պարզաբանել են, թե ինչի հաշվին կպահպանվի գազի սակագինը բնակչության համար

Մենք (տնային տնտեսությունները) 1 խմ գազի դիմաց 137 դրամ ենք վճարում կամ 290 դոլար հազար խմ–ի դիմաց։ Սակայն մոտ 120 հազար անապահով ընտանիք (Աշխատանքի և սոցհարցերի նախարարության ցուցակով) վճարում են ավելի ցածր։ Նախկինում նրանք 1 խմ–ի դիմաց վճարում էին 100 դրամ, իսկ 2018-ի օգոստոսի 1-ից՝ 80 դրամ: Այս վերջին զեղչն իր շահույթից համաձայնել է վճարել «Գազպրոմ Արմենիան»։

Ամսական 10 հազար խմ–ից շատ գազ սպառողները 1000 խմ–ի դիմաց 242 դոլար են վճարում։

Նման սակագնային սկզբունքը (երբ շատ վառողը ցածր է վճարում) մի խնդիր է առաջացնում։ Հայաստանում գազի մի քանի հարյուր բաժանորդ «գազը քամուն են տալիս» (նախկինում այս մասին բազմիցս խոսվել է)։ Եթե ընկերությունը ամսական մոտ 8350 խմ է վառում բարձր սակագնով (290), նրա համար ավելի շահավետ է դառնում ամեն գնով հասնել 10 հազարի ու ավելի ցածր սակագնի (նույնիսկ հունվարի կեսերին պատուհան ու դուռ բացելով)։ Գազի այս ոչ ռացիոնալ ծախսն այդքան էլ մեծ չէ երկրի մասշտաբով, բայց կա։

Գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ձեռնարկությունները գազ են ստանում հազար խմ–ի դիմաց 212 դոլարով։ Նույն գնով են ստանում ջերմոցները, սակայն միայն նոյեմբերից մինչև ապրիլ՝ ջեռուցման սեզոնին։

Մի քանի խոսք ավելացնենք նաև այլ երկրներում գազի գնի մասին. այդ համեմատությունը շատերին է հետաքրքիր ։ Հարցն այն է, որ համեմատելը հեշտ չէ։ Ինչո՞ւ։

Սակագների կառուցվածք

Հայաստանում, ինչպես տեսնում ենք, 5 տեսակ սակագին կա։ Մի շարք այլ երկրներում դրանք 10-ն են, եթե ոչ 100-ը։ Ռուսաստանում ամեն մի մարզ իր սակագներն է սահմանում։

Заседание Национального Собрания РА (1 ноября 2018). Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյանը մի գեղեցիկ օր էլ կասի`վա՜յ, էլ ռեսուրս չկա, պետք է թանկանա. Շարմազանով

Որոշակի դեպքերում սակագինը տարբեր է՝ նայած, թե ինչ են օգտագործում. գազի կաթսա, գազօջախ, թե տաքացուցիչ, և արդյոք կենտրոնական ջեռուցում ունեն, թե ոչ։ Սակագները նույն ձևով են հաշվարկում նաև Բելառուսում։

Ռուսաստանում սակագներն այդքան էլ շատ չեն տարբերվում, հիմնականում 5-7 ռուբլու միջակայքում են 1 խմ–ի դիմաց։ Դրամի վերահաշվարկով սա 50 դրամից պակաս է, այսինքն գրեթե 3 անգամ քիչ, քան Հայաստանում (պարզ է՝ ինչու. Ռուսաստանի գազը սեփական է, ոչ թե բերովի)։

Բելառուսում սակագներն ավելի շատ են տատանվում։ Օրինակ` Մինսկում ջեռուցման սեզոնին գազը եռակի էժան է (մոտավորապես 10 բելառուսական կոպեկ), քան սեզոնից դուրս (մոտ 30)։ Բայց սա այն դեպքում, եթե դուք գազի ջեռուցիչներ ունեք։ Եթե ոչ, ապա գազը կլոր տարին 1 խմ–ի դիմաց արժե 30 կոպեկ։ Դրամի կամ դոլարի վերածելիս սա 15 ցենտ է կամ մոտավորապես 70 դրամ, այսինքն՝ կրկնակի էժան, քան Հայաստանում։

Պետք է նաև նշել, որ Բելառուսում գազը սուբսիդավորվում է բնակչության լայն շերտերի համար։ Ծախսերի լիարժեք փոխհատուցում ապահովող սակագինը 40 կոպեկ է կամ մոտավորապես 90 դրամ։

Ինչո՞վ են հաշվարկում գազը։ Հետխորհրդային տարածքում գազը խմ–ով են վաճառում, իսկ Եվրոպայում` կՎտ/ժ–ով։ Այսինքն այստեղ գազի չափման միավորը ոչ թե գազի ծավալն է, այլ տված ջերմությունը։

Հայաստանը Ռուսաստանից բարձր ջերմատվության գազ է ստանում։ Գործող ԳՕՍՏ–ը 1 խմ–ի համար ոչ պակաս, քան 7 900 կկալ է պահանջում, իսկ ռուսական գազում այն 8200–ից չի իջնում (սրա վկայությունն են Կողբ գյուղում գտնվող սահմանային հաշվիչ կայանի տվյալները)։ Այդպիսով, 1 խմ–ում մենք ստանում ենք մոտ 9.5 կՎտ/ժ էներգիա։

Շուկայական սակագներ

Արևմտյան Եվրոպայում սակագները ևս տարբերվում են, սակայն արդեն շուկայի պատճառով։ Այստեղ գազի մատակարարման շուկան ազատ է, ֆիքսված չեն ոչ գազի ձեռքբերման, ոչ էլ սպառողներին վաճառելու սակագները: Բացի այդ, բաշխողները կարող են գազը գնել միանգամից տարբեր աղբյուրներից (օրինակ, Գերմանիայում նույն մատակարարը կարող է և՛ ռուսական, և՛ նորվեգիական, և՛ նիդեռլանդական գազ գնել)։

Газовая плита - Sputnik Արմենիա
Հայտնի է` ռուսական գազը որքան կարժենա Հայաստանի համար. «Գազպրոմի» հայտարարությունը

Բրիտանիայում գազի մեկ կՎտ/ժ–ը մոտ 2.8 պենս արժե, չհաշված ԱԱՀ–ն։ Բրիտանիայում ստանդարտ ԱԱՀ–ն 20% է, սակայն տնային էներգասպառման համար իջեցրած տոկոսադրույք է կիրառվում` 5%։ Եթե պենսը վերածենք հայկական դրամի, ստացվում է 19-20 դրամ մեկ կՎտ/ժ–ի դիմաց, իսկ «հայ–ռուսական» խորանարդ մետրի դիմաց (8200 Կկալ) դուրս է գալիս 180 դրամից մի փոքր պակաս։

Ֆրանսիայում սակագինը տարբերվում է կախված նրանից, թե որքան եք սպառում ամսական` 1 մՎտ/ժ–ից (1000 կՎտ/ժ) պակաս (այսինքն, եթե գազով, ամենայն հավանականությամբ, միայն ճաշ եք եփում), 1-6 մՎտ/ժ (եթե նաև տաք ջուր եք օգտագործում) կամ 6 մՎտ/ժ և ավելի (նաև տունն եք ջեռուցում)։

6-ից ավելի սպառողների համար գազի մատակարարը ավելացնում է սակագինը՝ կախված նրանից, թե ձեր տունը որքանով է հեռու մայրուղային գազատարից (որքան երկար է ձեր տուն տանող խողովակը, այդքան ավելի թանկ է դրա սպասարկումը և գազամղումը)։ Այս գործոններից ելնելով` գինը տատանվում է 6-7 եվրոպական ցենտի սահմանում (առանձին դեպքերում՝ մինչև 10)։

Բացի այդ, գազի գնին նաև մի քանի հարկեր են ավելանում. նախ՝ պահումներ անապահով սպառողների օգտին (այս գումարից վերջիններս ստանում են սոցիալական համերաշխության սակագին), ապա՝ առանձին հարկ գազի սպառման համար, ինչպես նաև 20%–անոց ԱԱՀ։ Ընդհանուր առմամբ 1 խմ–ի դիմաց մոտ 400 դրամ է ստացվում։

Բացի այդ, և՛ Բրիտանիայում, և՛ Ֆրանսիայում տարեկան 80-90 ֆունտ կամ 100 եվրո սպասարկման վճար է գանձվում (իսկ 6 մՎտ/ժ և ավելի բաժանորդների համար` 250 եվրո)։

Շատերը կառարկեն. բրիտանացիների և ֆրանսիացիների աշխատավարձերը մերի հետ մի համեմատեք։ Չենք առարկում. վիճելու իմաստ, իրոք, չկա։ Հակառակը՝ հայերին, ռուսներին, բելառուսներին և մյուս եվրոպացիներին Նոր տարում կմաղթենք ավելի բարձր աշխատավարձեր, որպեսզի կարողանան առանց մտահոգվելու իրենց օջախները տաք պահել։

Լրահոս
0