Արծվիկ Մինասյան, Բագրատ Ասատրյան, Արտակ Մանուկյան

Կատարե՞ց կառավարությունն իր տնտեսական խոստումները. տնտեսագետների կարծիքները տարբեր են

117
(Թարմացված է 15:24 21.12.2018)
Հայաստանի նախկին ու ներկա իշխանությունների հետ տարբեր ժամանակներում աշխատած տնտեսագետներն այսօր լրագրողների հետ հանդիպմանն իրենց տեսակետներն են ներկայացրել Նիկոլ Փաշինյանի կառավարության տնտեսական բաղադրիչի վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. ԱՎԾ-ն (Ազգային վիճակագրական կոմիտե) հրապարակել է ՀՀ 2018թ.-ի հունվար-նոյեմբերի ամիսների սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական թվերը։ Դրանց համաձայն` տնտեսական աճն այս տարվա 11 ամիսներին կազմել է 5.7%, պետական բյուջեի եկամուտները`1067 մլրդ դրամ ՝ նախորդ տարվա 994-մլրդ–ի դիմաց։

Փոխարենը առանձին ոլորտներում անկումներ կան։ Օրինակ՝ արտահանումն այս տարի ներմուծման համեմատ կրկնակի նվազել է։

ՀՀ ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն այս արդյունքների վերլուծությամբ տարին դրական է համարում, թեև չի ժխտում, որ կան նաև բացասական միտումներ։

Բացասականների շարքում Բագրատ Ասատրյանն առանձնացրեց արտաքին առևտրի, գյուղատնտեսության անկումը, արդյունաբերության աճի տեմպերի նվազումը` շուրջ 13 տոկոսով, որը հիմնականում պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտում առկա խնդիրներով։

Դրական տեղաշարժերից տնտեսագետը մատնացույց արեց մշակվող արդյունաբերության աճի տեմպը, թեթև արդյունաբերության զարգացման միտումները։

«Եթե խոսում ենք այս տարվա արդյունքների մասին, նոր կամ նորացված իշխանությունն այդպես էլ չկարողացավ գտնել ծրագրային այն մոտեցումները, որով երկիրն առաջ պետք է տանի»,– ասաց Ասատրյանը։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը Հայաստանի տնտեսական վիճակի մասին պաշտոնական թվերով դատողություններ անելը ճիշտ մոտեցում չի համարում` նշելով, որ դրանք ֆորմալ բնույթ են կրում։

«Մենք շատ ավելի խորքային խնդիրներ ունենք, որոնք կապված են տնտեսության կառուցվածքային վերանայումների հետ։ Միայն արտահանման ցուցանիշը, եթե դիտարկենք այն տեսակետից, թե ինչ ապրանքատեսակներ են արտահանվում, կտեսնենք, որ դրանցում բարձր տեխնոլոգիական ուղղվածությունը չի գերազանցում 3 տոկոսը, նույնիսկ տեխնոլոգիական միջին ցուցանիշով չի անցնում 13 տոկոսից», –ասաց Մինասյանը` փաստելով, որ ժամանակակից երկրներում այդ ցուցանիշը գերազանցում է 30 տոկոսը։

«Սա նշանակում է, որ մենք կարիք ունենք տնտեսական քաղաքականության մեջ լուրջ ու հիմնավոր վերանայումներ իրականացնելու»,– ասաց նա։

ՀՀ վարչապետի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ևս համաձայն է գործընկերների դիտարկումներին` խնդիրներ կան։

Բայց կան նաև դրական զարգացումներ, որոնց արդյունքը պարզ կդառնա միայն որոշ ժամանակ անց։

«Ներդրումներ և բիզնես նախագծեր կան և հիմնականում` տեքստիլ բնագավառում, այսինքն` տրանսֆորմացիան կա։ Բայց որքանով երկրի մրցունակությունը բարենպաստ կլինի, որ դրանք տրանսֆորմացիայից բացի նպաստեն արտահանմանը, նոր շուկաներին, դիվերսիֆիկացիային, սա գերխնդիր է, որի առումով 2019թ.–ի բավական կարևոր տարի է»,– ասաց Մանուկյանը։

Իսկ ցանկալի արդյունքի հասնելու համար իշխանությունը, նրա խոսքով, պետք է չխուսափի քննադատությունից, ընդդիմախոսներն էլ, քննադատելուց բացի, պետք է նաև աջակցեն երկրի զարգացմանը` յուրաքանչյուրն իր ոլորտում։

Հիշեցնենք`2018թ-ի մակրոտնտեսական ցուցանիշների հրապարակումից հետո դրանց իր ֆեյսբուքյան էջում արձագանքել էր նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Վատացել է նաև տնտեսության կառուցվածքը։ Շատ արագորեն բարձրանում է ծառայությունների ոլորտը (աճ՝ 18.4%) ու հատկապես խաղերի, լոտոների, կազինոների և այլնի տեսակարար կշիռը։ Վարչապետի ու կառավարության անդամների ասածներն առայժմ իրականությանը չեն համապատասխանում՝ ինովացիոն տնտեսության արտառոց աճ գոյություն չունի։ Տնտեսության ոչ բարենպաստ կառուցվածքային փոփոխությունների պատճառով բյուջեի եկամուտների ադեկվատ աճ չի գրանցվել»,– գրել է Բագրատյանը։ ։

Նա նաև հիշեցրել է, որ 2017թ-ին տնտեսական աճը կազմել է 7.5%, իսկ 2018-ի առաջին 4 ամիսներին` մինչև հեղափոխությունը՝ 9.7%։

ԱՎԾ հրապարակած պաշտոնական տվյալներով` ՀՀ 2018-ի հունվար-նոյեմբերին Հայաստանի տնտեսական աճը կազմել է 5.7%։

 

117
թեգերը:
Հրանտ Բագրատյան, Արծվիկ Մինասյան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ կառավարությունը հաստատեց ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը
Որքա՞ն է թալանվել բանակից, քանի՞ քրեական գործ է հարուցվել. Վանեցյանը փակագծեր է բացում
Պահանջարկն է մեղավոր. ԵԱՏՀ–ի հետաքննությունը` ավիատոմսերի գնի բարձրացման վերաբերյալ
Բողոքի ակցիա Երևանում, արխիվային լուսանկար

Տրամվայի ռելսերի ոդիսականը, կամ որքան մետաղի ջարդոն է դուրս տարվել Հայաստանից

376
(Թարմացված է 23:52 26.09.2020)
Մեկ տարի առաջ, երբ ՀՀ կառավարությունը փորձեց սահմանափակել մետաղի ջարդոնի արտահանումը, այդ բիզնեսով զբաղվող ընկերությունները բողոքի ակցիաներ կազմակերպեցին և բեռնատարներով փողոցներ փակեցին։ Սերժ Սարգսյանի փեսան էլ Փաշինյանին մեղադրեց մետաղի ջարդոնի մաֆիան ղեկավարելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է ժամանակավորապես արգելել Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը։ Էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան օրենքի նախագիծն արդեն մշակել ու հանձնել է հանրության դատին։ 

Նախարարությունն այս խիստ սահմանափակումը մեկնաբանում է տեղական արտադրողին պաշտպանելու, էժան հումքով ապահովելու և մշակող արդյունաբերությունը խթանելու մտադրությամբ:

«Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա: Օրինակ` Չարենցավանի «Ձուլակենտրոն», «Ասկե-գրուպ», Երևանի «Ջրկոնստրուկցիա», «Նիկոլ Դուման», «Էդմետ», «Ին-Վի լայն», ինչպես նաև էլեկտրական լարեր արտադրող մի շարք ընկերություններ օգտվում են տեղական սև և գունավոր մետաղների ջարդոնից ու թափոնից: Ներմուծված մետաղով աշխատելու դեպքում նշված ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ վերջիններիս արտադրանքը»,– ասված է նախարարության ներկայացրած հիմնավորումներում։

Ընդ որում` տեղական երկրորդային հումքի բացակայության դեպքում այս ընկերություններն ուղղակի ստիպված կլինեն փակվել։

Կորոնավիրուսը, Հայաստանի տնտեսությունն ու պոպուլիզմը. ի՞նչ սպասել ապագայում

Այն, որ անկախության ողջ ընթացքում Հայաստանից մեծ ծավալով մետաղի ջարդոն է արտահանվել, անվիճելի է։ Այստեղ բավական է հիշել երևանյան տրամվայի գծերը։

2004-05թթ–ին տրամվայի ռելսերն ապամոնտաժվեցին, օտարվեցին ու արտահանվեցին։ Այդ մասին է վկայում ոչ միայն ՀՀ քաղաքացիների հիշողությունը, այլև պաշտոնական վիճակագրությունը։

Տարօրինակ պատահականությամբ, հատկապես 2007թ–ից սկսած Պետեկամուտների կոմիտեի` արտահանվող ապրանքախմբերի ցանկում առանձին տողով ու ծածկագրով ավելացավ «Սև մետաղներից արտադրված երկաթուղային ու տրամվայի գծեր» ապրանքախումը։

ՊԵԿ–ի տվյալներով` միայն 2007թ–ին Հայաստանից արտահանվել են շուրջ 326 տոննա ռելսեր, 2008-ին` 60 տոննա, իսկ 2009-19թթ–ին` շուրջ 12 658։ Այսինքն` 2007թ–ից ի վեր Հայաստանից 13 044 տոննա տրամվայի ու գնացքի ռելսեր են արտահանվել։

Համեմատության համար նշենք, որ Երևանի տրամվայի բոլոր ռելսերը միասին ընդհանուր 8 100 տոննա էին։

2000-ականների սկզբին ՀՀ կառավարությունը որոշեց ապամոնտաժել նաև Մեղրի-Կապան 40 կմ–անոց երկաթգիծը։ Հետագայում օրինական ու անօրինական կարգով ապամոնտաժվեցին նաև երբեմնի հզոր գործարաններին պատկանող, ինչպես նաև երկաթուղու կողմից չօգտագործվող ռելսերը։

Պատկերն ավելի ամբողջացնելու համար այս ամենին ավելացնենք նաև գործարաններից հաստոցների, սարքավորումների թալանը։

Արդյունքում միայն վերջին 20 տարում ՀՀ–ից արտահանվել է շուրջ 1 584 765 տոննա երկաթի, շուրջ 200 000–ական տոննա չուգունի ու պողպատի և ավելի քան 700 000 տոննա սև մետաղից պատրաստված խողովակների, ջեռուցիչների ու այլ իրերի ջարդոն։

Ինչ վերաբերում է գունավոր մետաղներին, այստեղ ևս թվերը փոքր չեն։

Վերջին 20 տարում Հայաստանից արտահանված պղնձի ջարդոնը կազմում է 28 334 տոննա, ալյումինի ջարդոնը` 21 657, մնացած մետաղներինը (վոլֆրամ,մագնիում, կոբալտ, տիտան, ցիրկոն, մանգան և այլն)` 85 330 տոննա։

Վերադառնալով կառավարության ներկայացրած նոր նախագծին` հիշեցնենք, որ այն Հայաստանից մետաղի ջարդոնի արտահոսքն արգելափակելու ՀՀ իշխանությունների առաջին նախաձեռնությունը չէ։

Մետաղի ջարդոնի արտահանումն արգելելու կամ գոնե սահմանափակելու փորձ կառավարությունն 2019թ–ին արդեն արել էր։ Մետաղի ջարդոնի արտահանմամբ զբաղվող ընկերությունները սկսեցին բողոքել այդ նախաձեռնության դեմ, անգամ բեռնատարներով փողոց փակեցին։ Խնդիրն այդպես էլ չլուծվեց։ Փոխարենը սկսվեցին փոխադարձ մեղադրանքները։

Սերժ Սարգսյանի փեսան` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, հայտարարեց, որ Հայաստանում մետաղի ջարդոն արտահանման մաֆիա է գործում, ընդ որում` վարչապետի գլխավորությամբ, մետաղի ջարդոն արտահանող ընկերությունն էլ պատկանում է վարչապետին ու նրա կնոջը։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը 2018 թվականից զբաղվում են մետաղի արտահանմամբ` նույնիսկ առանց հարկերը մուծելու։

376
թեգերը:
Էկոնոմիկայի նախարարություն, Մետաղի ջարդոն, Հայաստան
Ըստ թեմայի
Հսկայական տնտեսական անկումը կարող է շարունակվել մինչև տարեվերջ․ Բեջանյան
«Համավարակի ընթացքում նվազագույն թվեր են եղել». ՊԵԿ նախագահը` Մեղրիով փոխադրումների մասին
Այնպես, ինչպես Եվրոպայում․ առաջին անգամ հայկական գինիները «ֆիրմային» անվանում կստանան
Ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը. իրական պատկերը տեսանելի կլինի աշնան վերջին
Բյուջեն թերակատարվել է 49 մլրդ դրամով. ՊԵԿ նախագահը կարծում է` սա դեռ վերջը չէ
«Օգնություն օգնության համար»․ ի՞նչ վիճակում է բիզնեսը Հայաստանում համավարակից հետո

Հայաստանի անշարժ գույքի շուկան կորոնաճգնաժամի ֆոնին

68
(Թարմացված է 11:34 26.09.2020)
Նրանք, ովքեր պատրաստվում էին բնակարան գնել կամ վաճառել, ճգնաժամի պատճառով հետաձգել են ծրագրերը, փոխարեն Հայաստանում ավելացել է հողատարածքների պահանջարկը։
Հայաստանի անշարժ գույքի շուկան COVID–ի պայմաններում
© Sputnik / Shushanik Sargsyan

Ինչպես և սպասվում էր, կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում Հայաստանում սկսել են ավելի քիչ բնակարաններ գնել։

Իսկ ահա հողի դեպքում հակառակ պատկերն է. տուժած տնտեսությանն աջակցելու համար պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական վարկերի տոկոսները, և ֆերմերները սկսել են ավելի մեծ պատրաստակամությամբ վարկեր վերցնել հողի մշակման համար։

Ի՞նչն է մարդկանց գյուղ տանում, կամ ինչո՞ւ է անշարժ գույքի շուկայում գնանկումն ուշանում

Միաժամանակ ավելացել է անշարժ գույքի առաջնային շուկայի հանդեպ հետաքրքրությունը։ 2020 թվականի օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գործարքների թիվն ավելացել է մոտ 1,5 անգամ։

«Օգնություն օգնության համար»․ ի՞նչ վիճակում է բիզնեսը Հայաստանում համավարակից հետո

68
թեգերը:
կորոնավիրուս, Անշարժ գույք, Հայաստան
Ըստ թեմայի
Արաբկիրի նախկին թաղապետը արժեքներից ցածր գներով հողեր է օտարել. հարուցվել է քրգործ
«Բալես, ո՞ւր գնանք, տուն չունենք». Պտղունքում հրդեհի հետևանքով 14 ընտանիք անօթևան մնացին
Դավթաշենում բնակարանները կրկնակի թանկ են վաճառվել. մոտ 40 միլիոնի հարկ չի վճարվել
Раненное гражданское население в больницах Карабаха

Արցախի ՄԻՊ–ը հրապարակել է վիրավորների լուսանկարները

0
(Թարմացված է 14:55 27.09.2020)
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փաստահավաք առաքելություն է սկսել։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի– Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը վիրավորների լուսանկարներ է հրապարակել։ Լուսանկարներում մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած խաղաղ բնակիչներ են, որոնց առաջին բուժօգնություն են ցուցաբերում հիվանդանոցներում։

«Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնարկել է փաստահավաք առաքելություն»,– լուսանկարներին կից հիշեցնում են ՄԻՊ գրասենյակից։

Ավելի վաղ հրապարակել էինք Արցախի ՄԻՊ–ի ունեցած տեղեկությունները, ըստ որոնց` քաղաքացիական բնակչության շրջանում կա 2 զոհ, ավելի քան 50 վիրավոր, նրանց թվում կան երեխաներ և կանայք։

Թարմացված տվյալներով՝ Ադրբեջանը հրետակոծության ու ԱԹՍ-ների հարվածի թիրախում են հայտնվել նաև Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը, Շուշին:

Ի թիվս բազմաթիվ ենթակառուցվածքների, վնասվել են նաև որոշ դպրոցներ:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:

Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ճշտված տեղեկություններով` ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։ 

Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

«Գնալու ենք այդ հարցը վերջնական լուծելու». ՀՅԴ–ականները կազմ–պատրաստ սպասում են հրամանի

0
թեգերը:
Լուսանկար, Արտակ Բեգլարյան (Արցախի ՄԻՊ), ՀՀ ՄԻՊ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020
Ըստ թեմայի
Լավրովը Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ ինտենսիվ շփումներ է վարում. Զախարովա
Բանակը վերստին ապացուցում է, որ հայ ժողովրդի անվտանգության հուսալի երաշխավորն է. Սարգսյան
Ցավում ենք մարդկային կյանքերի կորստի համար. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը