Կառավարություն նիստ

Որքա՞ն գումար հատկացրին ԿԳՆ–ին և ի՞նչ նպատակով

89
Այսօր ՀՀ կառավարությունը որոշեց, թե որքան փող կտրամադրի ՀՀ կրթության և գիտության նախարարությանը։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Կառավարությունը ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կհատկացնի 161 399 000 դրամ`տարբեր ծրագրեր իրականացնելու համար։

Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօր կայացած նիստում։

11 մլն 604 հազար դրամ կհատկացվի մշակութային վայրեր այցելելու աշակերտական աբոնեմենտային համակարգի ստեղծման և ներդրման համար: Աբոնեմենտային համակարգը հնարավորություն կտա շուրջ 380 հազար աշակերտի՝ անկախ սոցիալական կարգավիճակից, բնակության վայրից և մշակութային հաստատության հասանելիությունից, մասնակցել իր համայնքի կամ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը։

82 մլն 795 հազար դրամ կտրամադրվի, որպեսզի մշակույթի նախարարության հետ համատեղ իրականացվեն «Քո արվեստը դպրոցում» և «Դասական երաժշտությունը դպրոց «Դաս A» ծրագրերը։

Կառավարությունը 50 մլն դրամ հատկացրեց ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող 112 ուսանողների, ինչպես նաև 2016 թվականի  ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից 649 ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով: 

Ըստ նախնական հաշվարկների՝ թվով 23 բուհի 761 ուսանողի ուսման վարձերը (միջինը՝ 449 հազար դրամ) կզեղչվի 20%-ով, որի դեպքում պահանջվող գումարը կկազմում է 68 մլն 588 հազար դրամ: Այս նախագծով նախատեսվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրել 50 մլն դրամ:  Մնացած մասը հիմնադրամը կհատկացնի իր միջոցների հաշվին: 

17 մլն դրամ էլ կառավարությունը տրամադրեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծին` 2019 թվականի չորս եթերաշրջանների համար նոր արտոնագիր ձեռք բերելու նպատակով:

89
թեգերը:
ՀՀ կառավարություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Սարկիսով եղբայրների նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ուկրաինայում
Վարդենիսում ընտանեկան նպաստի անվան տակ 20 մլն դրամից ավելի գումար են հափշտակել
Իրական ու հորինովի բարերարները, կամ երբ Հայաստանում կհաղթի հեղափոխությունը