Հեռուստացույց հավաքող կինը Մերձավանի կենցաղային տեխնիկայի հավաքման գործարանում

Հայաստանում կհավաքեն լեգենդար անվանումով հեռուստացույցներ. երկրում բացվել է նոր գործարան

1100
(Թարմացված է 20:55 05.12.2018)
Նոր ընկերությունը մտադիր է հետագայում անցնել տեխնիկայի ինքնուրույն արտադրությանը Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանում բացվել է հեռուստացույցներ հավաքելու առաջին գործարանը։  Գործարանի բացմանը ներկա էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

И.о. премьер-министра Никол Пашинян на откытии завода по сборке бытовой техники (5 декабря 2018). Село Мердзаван
© Sputnik / Asatur Yesayants
Նիկոլ Փաշինյանը՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի պաշտոնական բացման ժամանակ

Ձեռնարկությունը հիմնված է սիրիացի գործարար Արթին Վարդանյանի և լիբանանցի ձեռնարկատեր Նիկոլաս Թավիլի միջոցներով (նա «Սանիտեք» ընկերության ղեկավարն է, որը Հայաստանում զբաղվում է աղբահանությամբ)։

Առաջին փուլում կկատարվի 4,5 միլիոն դոլարի ներդրում։ Գործարանում կաշխատի 80 մարդ, տարեկան գործարանը պատրաստվում է թողարկել 126 հազար միավոր կենցաղային տեխնիկա` հեռուստացույց, լվացքի մեքենա, օդորակիչ, սառնարան Հայաստանի և հարևան երկրների համար։

  • Հեռակառավարման վահանակ Մերձավանի կենցաղային տեխնիկայի հավաքման գործարանում
    Пульты ДУ на заводе по сборке бытовой техники в селе Мердзаван
    © Sputnik / Asatur Yesayants
  • Նիկոլ Փաշինյանը՝ Մերձավանի կենցաղային տեխնիկայի հավաքման գործարանում
    И.о. премьер-министра Никол Пашинян на откытии завода по сборке бытовой техники (5 декабря 2018). Село Мердзаван
    © Sputnik / Asatur Yesayants
  • Մերձավանի կենցաղային տեխնիկայի հավաքման գործարանը
    Завод по сборке бытовой техники в селе Мердзаван
    © Sputnik / Asatur Yesayants
  • Հեռուստացույց հավաքող աշխատակիցը Մերձավանի կենցաղային տեխնիկայի հավաքման գործարանում
    Рабочий за сборкой телевизора на заводе по сборке бытовой техники в селе Мердзаван
    Asatur Yesayants
  • Մերձավանի կենցաղային տեխնիկայի հավաքման գործարանում
    Завод по сборке бытовой техники в селе Мердзаван
    © Sputnik / Asatur Yesayants
  •  Adamian բրենդի LED հեռուստացույց հավաքված Մերձավանի կենցաղային տեխնիկայի գործարանում
    LED телевизоры Adamian, собранные в селе Мердзаван
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 6
© Sputnik / Asatur Yesayants
Пульты ДУ на заводе по сборке бытовой техники в селе Мердзаван

Երկրորդ փուլում Հայաստանում ցանկանում են արտադրել առանձին պահեստամասեր, իսկ երրորդ փուլում հույս ունեն ձեռնամուխ լինել ամբողջական ինքնուրույն արտադրությանը։

Առայժմ IMG կոչվող ընկերությունը համագործակցում է Samsung կորպորացիայի հետ և օգտագործում նրա բաղադրիչները, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց ձեռնարկությունում արտադրության մենեջեր, հորդանանցի մասնագետ Համամ ալ Մուամարը։

«Բոլոր սարքավորումները, որոնք մենք օգտագործում ենք, զննվել և հաստատվել են Samsung–ի մասնագետների կողմից։ Հիմա մենք կարող ենք օգտագործել ոչ միայն նրանց, այլ նաև ուրիշ պահեստամասեր», – հավելեց ալ Մուամարը։

Менеджер по производству компании IMG Хаммам Аль-Муаммар
© Sputnik / Asatur Yesayants
Համամ ալ Մուամար. ձեռնարկության արտադրության մենեջեր

Նա նաև հաղորդեց, որ հետագայում ընկերությունը մտադիր է բանակցություններ վարել Samsung–ի հետ պարզելու, թե կարելի՞ է արդյոք սեփական ապրանքանիշով արտադրանք թողարկել Հայաստանի կամ մյուս շուկաների համար։

«Իհարկե, Samsung–ը մեծ և հարգված ընկերություն է` բարձրակարգ տեխնոլոգիաներով, բայց մենք ցանկանում ենք արտադրել մեր տեխնիկան` սեփական մշակումներով։ Ուստի մենք կբացենք ինժեներական դասընթացներ, որպեսզի մեր աշխատակիցներն իրենք, առանց մշտական հսկողության, կարողանան նախ հավաքել տեխնիկան, այնուհետ արտադրել տեղում», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց Սուրեն Վարդանյանը` գործարանի սեփականատերերից Արթին Վարդանյանի եղբայրը։

«Հայկական տեխնոլոգիաների վրա ուղղվածությունն ընդգծելու համար տեխնիկան կթողարկվի «Ադամյան» ապրանքանիշով` Հովհաննես Ադամյանի անունով, որն աշխարհում գունավոր հեռուստատեսային ազդանշանի առաջին մշակողներից է։

«Մենք ուզում ենք, որպեսզի արտասահմանում, ինչպես նաև Հայաստանում մարդիկ իմանան և հիշեն հիանալի ինժեների գործը», – հավելեց Վարդանյանը։

Պատմական անունով առաջին հեռուստացույցները դեռ չեն իջել հոսքագծից, բայց դրանցով արդեն հետաքրքրվում են Ռուսաստանի գնորդները։ Ընդ որում` նրանք դժվարություններ չեն տեսնում առաքման մեջ։

«Ամեն ինչ հանգում է գնին։ Եթե հաճախորդին դուր գա գինը, ապա կգնի։ Լոգիստիկա միշտ էլ կարելի է իրականացնել։ Գլխավորը, թե ինչ գնով կվաճառվի։ Ինչ վերաբերում է անվանմանը, ապա, իհարկե, այն կգրավի Ռուսաստանի շատ հայերին։ Բայց մնացած հարցերում ամեն դեպքում գլխավորը գինն է», – հավելեց «Մարիոն» առևտրի տան ներկայացուցիչ Դմիտրի Կուրուլևը Մոսկվայից։

Ընկերությունը ծրագրում է տեխնիկան իրացնել ԵԱՏՄ մյուս երկրներում, ինչպես նաև հարևան Վրաստանում։

1100
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Նիկոլ Փաշինյանը պետական կրթական մրցանակներ է հանձնել 25 ուսանողի և 18 աշակերտի
Տնտեսական աճի մասին նախկին բոլոր պնդումները ֆեյք են. Փաշինյան
Արմեն Սարգսյանը հրավիրում է Հայաստան՝ ներդրումներ անելու
Աշխատանք կա, փող չկա. ո՞րն է հայաստանյան գործազրկության գաղտնիքը