Spayka ընկերություն

Որքա՞ն աշխատավարձ կստանանք հիմա և երեք տարի անց. պարզաբանում է ֆինանսների փոխնախարարը

232
Եկամտահարկը բոլորի համար ուզում են սահմանել 23%, իսկ երեք տարի անց իջեցնել մինչև 20%։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Մոտակա 3-4 տարիների ընթացքում ՀՀ–ում ֆիզիկական անձանց եկամտահարկը միջին 25%-ից կիջնի մինչև 20%։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը` ներկայացնելով Հարկային օրենսգրքում բարեփոխումների փաթեթը։

Նախագծի համաձայն` հարկն առաջարկվում է իջեցնել։ Նրանք, ովքեր այսօր մինչև 150 հազար դրամ աշխատավարձ են ստանում, վճարում են 23%, ովքեր ավելի բարձր`28% են վճարում (օրինակ` եթե 200 հազար դրամ աշխատավարձ են ստանում,  23% վճարում են 150 հազարից և 28% 50 հազարից)։ Իսկ նրանք, ովքեր 2 մլն–ից ավելի են ստանում, գերազանցող մասի համար վճարում են 36%։

Հիմա հարկն առաջարկվում է դարձնել միասնական` 23% բոլորի համար։ «Իհարկե չունևորների համար հարկը նույնն է մնում։ Սակայն մենք գոնե այն կնվազեցնենք ավելի բարձր աշխատավարձերից, իսկ դա նշանակում է խթան կառաջացնենք բարձր որակավորում ունեցող աշխատակիցներով և բարձր աշխատավարձներով նոր ձեռնարկություններ ստեղծելու համար», – նկատեց Պողոսյանը։

Բացի այդ, հետագա երեք տարիների ընթացքում նախատեսվում է հարկը տարեկան իջեցնել 1%, մինչև հասնի 20%–ի։

«Երբ ընդունվի օրենքը, նախանշվածն արդեն տեղի կունենա», – նկատեց Պողոսյանը։

Նշենք, որ եկամտահարկը 20% դառնալու դեպքում, կաճեն կուտակային կենսաթոշակի վճարները` 2,5%–ից դառնալով 5%։

Ավելի վաղ քննարկվում էր նաև ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար հարկը նվազեցնելու տարբերակը։ Օրինակ` մինչև 100 հազար դրամ աշխատավարձ ստացողներից առաջարկվում էր մի մասը չհարկել։ Սակայն այդ տարբերակը դեռ չի քննարկվում։

Նկատենք, որ Հայաստանի վարձու աշխատողների 45%–ը ամսական մինչև 100 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Նվազագույն կենսաապահովման բյուջեն տարեկան մեկ մարդու հաշվարկով (պարենային և ոչ պարենային ապրանքներ, ինչպես նաև կոմունալ ծառայություններ) 62 330 դրամ է գնահատվում 2018 թվականի առաջին կիսամյակի տվյալներով։ Այն հաշվարկում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն, սակայն ոչ պաշտոնական կարգով։

232
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Դավթյան. «Օգոստոսի 1-ից պոլիկլինիկաների բուժանձնակազմի աշխատավարձը կբարձրանա մոտ 15%-ով»
Պատժամիջոցները կազդեն ՌԴ–ում աշխատող հայերի վրա. աշխատավարձը կպակասի
Ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է. նախարարն ասաց` երբ