00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քանի՞ տարի անց կէժանանա էլեկտրաէներգիան. «Էլցանցերի» ու պետության համաձայնագիրը

© Sputnik / Асатур ЕсаянцԷլեկտրաէներգիայի հաշվիչներ
Էլեկտրաէներգիայի հաշվիչներ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինչև 2028 թվականը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պիտի նվազեցնի կորուստները, աշխատավարձերի ու վերանորոգման ծախսերը։ Էլեկտրաէներգիայի գնի մանրամասներին ծանոթացեք նյութում։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Ի՞նչ կլինի, եթե էլեկտրաէներգիան մեկ դրամով էժանանա։ Այդ դեպքում Նոր տարվա սեղանի համար կկարողանանք մեկ կգ շատ մանդարին գնել։ Իսկ ոմանք կկարողանան ընդամենը մեկ կիլոգրամ գնել։ Ու այդպիսի մարդկանց համար կարևոր է, որ մեր երկրում էլեկտրաէներգիան թեկուզ 1 դրամով էժանանա։

Հույս կա՞

Կա։ «Հայաստանի էլեկտրական ցանցերն» ու պետությունը (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը) պայմանավորվել են առաջիկա տարիներին նվազեցնել սակագնի բեռը։ Նախևառաջ կրճատել ցանցում հոսանքի կորուստը։

Лампочка - Sputnik Արմենիա
Էլեկտրաէներգիայի գինը հնարավոր է նվազեցնել 3 դրամով. ինչպե՞ս

Հիմա 1 կվտ/ժամի դիմաց մեր վճարած 45 դրամից (ավելի ճիշտ՝ 44,98-ից) 2,8 դրամը «Էլցանցերին» վճարում ենք ցանցում կորուստների համար։ Պայմանականորեն համարվում է, որ «Էլցանցերը» կորցնում է բաժանորդներին մատակարարվող էլեկտրականության 11,03%-ը (քանի որ ցանցը մաշված է, բաժանորդներից ոմանք լույս են գողանում, իսկ հաշվիչները 100%-ով ճշգրիտ չեն հաշվարկում)։ Ինչու է կորուստը պայմանական, ոչ թե իրական, կխոսենք ստորև։ Սկզբում փորձենք հասկանալ՝ ինչից է կազմվում սակագինը։

Էլեկտրակայանները էներգիան վաճառում են ցանցին։ ԱԷԿ-ն ու ՀԷԿ-երը` ավելի էժան, ՋԷԿ-երը` ավելի թանկ, բայց միջինը` մեկ կվտ/ժամի դիմաց 21,6 դրամով։ Դրան ավելանում է էլեկտրացանցերի ավելի քան 50% վերադիրը` 11,6 դրամ, ևս 6,7 դրամ էլ` ԱԱՀ-ն։ Ստացվում է 39,9 դրամ։

Սա էլեկտրաէներգիայի միջին գինն է։ Եթե միջինն է, ապա ինչո՞ւ ենք մենք վճարում 44,98 դրամ, այսինքն` 6 դրամով շատ։

Հայաստանում տնային տնտեսություններն իսկապես բոլորից շատ են վճարում՝ 44,98 դրամ ցերեկային ժամերի, 34,98 դրամ ՝ գիշերային ժամերի համար։ Բայց բարձր լարման էլեկտրաէներգիայից օգտվող բաժանորդները (խոշոր պահեստներ, արդյունաբերական ձեռնարկություններ) ավելի ցածր են վճարում, քանի որ ավելի բարձր լարման հոսանք են սպառում։ Իսկ անապահով ընտանիքները վճարում են 40 և 30 դրամ (համապատասխանաբար` գիշերը և ցերեկը)։

Газопровод из России в Армению - Sputnik Արմենիա
Հայաստանի գազի «անսքող» գինը. ինչի՞ շուրջ են Ռուսաստանի հետ բանակցությունները

Հիմա, ինչպես խոստացել էինք, անցնենք «Էլցանցերի» վերադիրին, որը 11,6 դրամ է կազմում։ Դրա հաշվարկման կարգը որոշում են 2002 թվականի նոյեմբերի 1-ին կնքված լիցենզիայի պայմաններով (հավելված N 2)։

Ցանցի կորուստներն ու սեփական սպառումը 2,809 դրամ է։ Համարվում է, որ «Էլցանցերը» ստացած էներգիայի 11,03%–ը կորցնում է ցանցում, իսկ սեփական սպառման վրա (ենթակայաններ, գրասենյակներ և այլն) ծախսում է 0,44%։

2000-աններից մինչև 2016 թվականը «Էլցանցերը» կրճատել է ցանցի կորուստներն ընդամենը 1%-ով։ Իսկ 2016-ից՝ արդեն 2%–ով։ Ըստ էության հիմա կորուստը մոտ 9% է կազմում։ Բայց ինչպե՞ս են կորուստներն այդքան արագ իջել, ու ինչու՞ ենք մենք վճարում 11%-անոց կորստի համար, եթե կորուստը 9% է ։

Այսպես են սահմանել, որ «Էլցանցերը» շահագրգիռ դառնա։ Մինչ 2020 թվականը վճարվող կորուստները կմնան 11,03%, 2021-25 թվականներին կդառնան 7,5%, իսկ 2025-27 թվականներին՝ 7% ։ Իսկ 2028 թվականից սկսած` մենք կվճարենք ընդամենը 6,4% կորստի դիմաց։ Ի՞նչ է սրանով լուծվում։

Լուծվում է հետևյալը: Որքան շուտ «Էլցանցերը» նվազեցնի կորուստները, այնքան երկար դրանից կօգտնվի (հիմա կորցնում է 9%, իսկ հասույթ է ստանում 11%-ի հաշվարկով)։ Բայց այդ հավելյալ հասույթը «Էլցանցերը» ներդնում է արդիականացման մեջ (հաշվառման ավտոմատացում, շքամուտքերում լարերի նորոգում և այլն)։ Դա ձեռնտու է և՛ մեզ, և՛ ցանցերին։ Նման լուծում է առաջարկել Deloitte & Touche միջազգային խորհրդատվական ընկերությունը։

Картофель на прилавке - Sputnik Արմենիա
Տանձ, խնձոր մանդարին, կամ միս ու կարտոֆիլ. ի՞նչ անակնկալ է պատրաստել Ամանորը

Աշխատավարձերի ծախսը 3,395 դրամ է։ «Էլեկտրական ցանցերը» Հայաստանի խոշորագույն գործատուն է։ Այստեղ աշխատում է մոտ 7 800 հոգի։ Նրանց միջին աշխատավարձը 200 հազար դրամ է (ներառյալ` հարկերը)։ «Մաքուր» աշխատավարձն այդքան էլ շատ չի ստացվում՝ մոտ 150 հազար դրամ, ինչը Հայաստանի համար միջին աշխատավարձ է։ Իսկ թե ինչպես է այս միջինը բաշխվում շարքային տեսուչների, բանվորների ու թոփ մենեջերների միջև, որոշում է ընկերությունը։

Մինչ 2020 թվականը մեր 44,98 դրամ/կիլովատտ-ժամի մեջ 3,395 դրամը կլինեն էլցանցի աշխատավարձերը ։ Սակայն 2021-25 թվականներին սակագնում տեղ կթողնեն միայն 6 706 աշխատակցի համար, 2025-27 թվականներին՝ 6 426, իսկ 2028 թվականին՝ 6 146։ Հաստիքների կրճատումը մասամբ կապված է էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացման հետ։

Մաշվածությունն ու ամորտիզացիան ուղիղ մեկ դրամ է։ Հիմնական ֆոնդերի (ենթակայաններ, շենքեր, մեքենաներ և այլն) ամորտիզացիան հաշվարկվում է տարեկան 4-8%։ Ըստ հարկային օրենսդրության՝ բիզնեսը կարող է իր ակտիվներն ավելի արագ դուրս գրել։ Բայց այստեղ ևս «Էլցանցերին» ավելի քիչ տիրույթ են թողնում, որպեսզի սակագինը չբարձրանա։

Նյութական ու վերանորոգման ծախսերը 0,784 դրամ են։ Քանի՞ մարդ ու որքա՞ն ժամանակում կվերանորոգեն վնասված լարը կամ ենթակայանի վթարը։ Այդ և շատ այլ աշխատանքների ծախսերը մարդ-ժամ հաշվարկով շարադրված են 80-ականների խորհրդային տեղեկատուներով։ Այնտեղ գումարները նշված են ռուբլիներով և դրամի են փոխարկվում Ազգային վիճակագրական կոմիտեի մեթոդաբանությամբ։

Եթե խոսքը ոչ թե աշխատանքների, այլ նյութերի և ապրանքի մասին է (մալուխներ, աշխատանքային գործիքներ և այլն), ապա այստեղ կողմնորոշվում են շուկայական գներով (որ օրինակ մեկ հատ «պլասկագուբցին» չառնեն 300 դոլարով, կամ մեկ մետր մալուխը՝ հազար դոլարով)։

Сезонное отключение горячей воды - Sputnik Արմենիա
Հայաստանի իշխանությունները պայմանավորվել են ֆրանսիացիների հետ. կփոխվի՞ արդյոք ջրի սակագինը

Սակագնում նվազելու են նաև վերանորոգման ծախսերը, մինչև որ 2028 –ին չդառնան այսօրվանի գրեթե կեսը։ Սակայն այդ բազային գումարելու են նաև գնաճը (ըստ վիճակագրության) բոլոր տարիների համար։

Ցանցերի շահույթը սակագնի մեջ 2,917 դրամ է։ Զուտ շահույթը սահմանված է 14%` դրամային ներդրումներից, 12%` դոլարայինից։ Բայց շահույթի բազայում ներառվում են միայն այն ներդրումները, որոնք անհրաժեշտ են հոսանքի մատակարարման համար։ Իսկ թե որ ծախսերն են անհրաժեշտ, որոնք` ոչ, սա ամեն տարի քննարկում են «Էլցանցերն» ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Օրինակ` 2008-2015 թվականներին «Էլցանցերը» 102,5 միլիարդ դրամի ներդրում է արել, իսկ հանձնաժողովը դրանից ներառել է միայն մոտ 80 միլիարդը։

Անհուսալի դեբիտորական պարտքերը` 0,333։ Սա թույլատրելի փոխհատուցումն է այն գումարների կամ ապրանքների համար, որոնք ցանցերը չեն կարողանում ստանալ ծառայությունների կամ գնումների դիմաց (օրինակ` երբ գումարը փոխանցել են, իսկ ապրանքը չեն ստացել)։ Եթե իրական կորուստներն ավել են, նրանք սակագնի մեջ չեն մտնում։

Եվ վերջապես սակագնում է ներառվում մի գումար, որը կապված է էլեկտրաէներգիայի բալանսի հետ։ Ամեն տարի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը» հաշվարկում է (իսկ ՀԾԿՀ-ն հաստատում է)` որ կայանը որքան էներգիա պիտի արտադրի տարվա մեջ։ Սակայն այդ բալանսից շեղումներ են լինում։ Օրինակ` ատոմակայանն է ավելի երկար կանգ առնում, կամ գետերի հոսքն է պակաս լինում։ Այդ դեպքում ԱԷԿ-ի ու ՀԷԿ-երի պակասուրդը լրացնում են ջերմակայանները, իսկ դրանց հոսանքն ավելի թանկ է։ Եթե «Էլցանցերը» ստիպված են ավելի թանկ հոսանք գնել, քան նախատեսված էր, նրանք փոխհատուցում են ստանում։ Սակայն հակառակն էլ է լինում: Օրինակ` անցյալ տարի «Էլցանցերի»` հոսանքի գնման ծախսը նախատեսվածից քիչ է եղել։ Այդ դեպքում առաջացած հասույթը նա հաջորդ տարի վերադարձնում է պետությանը` նվազեցնելով սակագինը։ Այդ պատճառով 2018 թվականին «Էլցանցերի» հավելագինը (մարժան) կրճատվել է 0,27 դրամով։
Եվս 0,683 դրամ ցանցերին թողեցին այլ ծախսերի համար։

Մոտավորապես վերլուծելով էլեկտրականության սակագները` փորձենք ենթադրել, թե ինչպես կարող են դրանք նվազել։

Ինչպես արդեն նշեցինք, ցանցի կորուստները, աշխատավարձերի ֆոնդն ու վերանորոգման աշխատանքները մինչ 2028 թվականն անընդհատ նվազելու են (համենայնդեպս` սակագնի հաշվարկում)։ Այդ փոփոխությունները պատկերված են գրաֆիկում։

© Photo : Electric Networks of Armenia«Էլցանցերի» ծախսերը էլեկտրաէներգայի սակագնում, 2016-2027
 Քանի՞ տարի անց կէժանանա էլեկտրաէներգիան. «Էլցանցերի» ու պետության համաձայնագիրը - Sputnik Արմենիա
«Էլցանցերի» ծախսերը էլեկտրաէներգայի սակագնում, 2016-2027

Բայց մեկ այլ գործոն ևս կա։ «Էլցանցերն» ու ՀԾԿՀ-ն պայմանավորվել են, որ առաջիկա տարիներին ներդրումները սակագնի մեջ են ներառվելու ոչ թե միանվագ, այլ աստիճանաբար։ Առաջիկա տասը տարիներին Սամվել Կարապետյանի «Տաշիրը» («Էլեկտրացանցերի» կառավարիչը) պատրաստվում է ցանցերի մեջ մոտ 350 միլիարդ դրամ ներդնել։ Այդ գումարով կբարելավվի ավտոմատացումը, կթարմացվեն ենթակայաններն ու հաղորդալարերը ։ Արդյունքում ցանցը կդառնա ավելի արդյունավետ, իսկ կորուստները կպակասեն։ Բայց որպեսզի ներդրումները չծանրաբեռնեն սակագինը, պայմանավորվել են, որ մինչև 2038 թվականը «Էլցանցերը» մեզանից ստանա (սակագների միջոցով) ներդրումների միայն մի մասը։ Կապույտով ցույց է տված «Էլցանցերի» միջինացված հավելագինը։

Դա տարեկան մոտ 65 միլիարդ դրամ է (էլցանցի 11,6 դրամը` բազմապատկած Հայաստանում ընդհանուր սպառմամբ` տարեկան մոտ 5,6 միլիարդ կվտ/ժ)։ Իսկ կարմիրով ցույց է տված հավելագինը, եթե այն չհավասարեցվեր ըստ տարիների։ Այդ դեպքում սակագնի բեռը կարող էր հասնել տարեկան 85 միլիարդ դրամի կամ 1 կվտ/ժ–ի դիմաց` ավելի քան 15 դրամի։ Ասել կուզի ՝ մեկ կիլովատտի դիմաց մենք չորս դրամ շատ կվճարեինք։

© Photo : Electric Networks of Armenia«Էլցանցերի» մարժան` ըստ տարիների
 Քանի՞ տարի անց կէժանանա էլեկտրաէներգիան. «Էլցանցերի» ու պետության համաձայնագիրը - Sputnik Արմենիա
«Էլցանցերի» մարժան` ըստ տարիների

Ցանցերի զուտ շահույթը (ոչ թե ընդհանուր հասույթը, այլ հենց շահույթը) հիմա տարեկան մոտ 34 միլիոն դոլար է։ Իհարկե, կարելի է առաջարկել սակագինը նվազեցնել շահույթի հաշվին։ Բայց առաջիկա տարիներին այդ շահույթը «կուտեն» ներդրումները, որոնց դիմաց ցանցը ոչինչ հետ չի ստանալու (տե՛ս գրաֆիկի կարմիր գիծը)։

Եվ ուրեմն, արդյո՞ք սակագինը կնվազի 2019 թվականին։ Եթե չնվազի, ապա կարելի է հուսալ, որ գոնե չի էլ աճի։ 2019 թվականին ատոմակայանն ավելի երկար է վերանորոգվելու, քան այս տարի, բայց ավելի շատ էներգիա է արտադրելու (քանի որ կայանում արդեն աշխատում է մեկ նոր գեներատոր)։ ՀԷԿ-երն էլ պետք է աշխատեն ըստ պլանի։ Նրանց էժան հոսանքը թույլ կտա, որ սակագնի վրա նոր բեռ չնստի: Թեև կարող են առաջանալ այլ գործոններ, որոնք մենք, չլինելով մասնագետ, չենք կարող հաշվի առնել։

Լրահոս
0