00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանրամասն բաղադրատոմս. ինչպես տնտեսական հեղափոխություն իրականացնել Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsРабочие будни
Рабочие будни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տնտեսական հեղափոխություն չեն անում խոսքերով կամ կոչերով, պետք են կոնկրետ քայլեր` սկսած հարկային քաղաքականությունից, վերջացրած սոցիալական ձեռնարկություններով։

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Պետությունը պետք է իր վրա կոնկրետ պարտավորություններ վերցնի կառավարության կողմից հռչակած տնտեսական հեղափոխությունն իրագործելու համար, Sputnik Արմենիային ասաց ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Նոյեմբերի 21–ին գործարարների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղաքական հեղափոխությունը պետք է ուղեկցվի տնտեսականով։ Նա հույս է հայտնել, որ քաղաքական գործընթացները գործարարներին կդրդեն ներդրումների ավելացման։

Разгрузка судна в порту Поти - Sputnik Արմենիա
Փոթորիկ սևծովյան բաժակում. արդյո՞ք պետք վախենալ Կովկաս–Փոթի լաստանավի շարժման դադարից

«Տնտեսական հեղափոխություն չեն անում խոսքերով կամ կոչերով։ Եթե վերցնենք ինչ–որ տնտեսական դպրոցի բաղադրատոմսեր, ապա այն ենթադրում է կոնկրետ մեխանիզմներ։ Պետությունը պետք է իր վրա վերցնի կոնկրետ պարտավորություններ», – ասաց Ավետիսյանը։

Տնտեսագետը մի քանի կարևոր կետեր է տեսնում, որոնք պետք է իրականացվեն կառավարության կողմից։

«Առաջին հերթին եկամտահարկի մեջ պետք է ներմուծել պրոգրեսիվ սանդղակ։ Մենք առաջարկում ենք նվազեցնել հարկը մինչև 15 տոկոս մինչև 500 հազար դրամ աշխատավարձի դեպքում։ Նման հաշվարկը ենթադրում է արժանավայել կյանք չորս հոգուց բաղկացած միջին ընտանիքի համար», – ասաց Ավետիսյանը։

Հայաստանում աշխատող մարդկանց մինչև 25 տոկոսը աղքատ է համարվում։ Մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդկանց համար 23–տոկոսանոց հարկադրումը բավական զգալի թիվ է։

Նրա խոսքով` այդ քայլը կնպաստի նաև ստվերից իրական աշխատավարձերը մասամբ դուրս բերելուն, թեև միայն դա, իհարկե, բավական չէ։ Անհրաժեշտ է նաև կոռուպցիայի դեմ պայքարի հսկողության արդյունավետ համակարգ։

Сезонное отключение горячей воды - Sputnik Արմենիա
Հայաստանի իշխանությունները պայմանավորվել են ֆրանսիացիների հետ. կփոխվի՞ արդյոք ջրի սակագինը

Տնտեսագետի խոսքով` Հայաստանի անկախության պահից ի վեր իշխանությունները շարունակում են նեոլիբերալ քաղաքականությունը, որը ենթադրում է տնտեսությունում պետական մասնակցության առավելագույն կրճատում։ Սակայն Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 30 տոկոս, և այդ ցուցանիշը չի նվազում։

Ավետիսյանի կարծիքով` շուկան չի կարող լուծել սոցիալական խնդիրները, պետությունը պետք է ակտիվորեն աշխատի աղքատության մակարդակը նվազեցնելու վրա, հատկապես, մարզերում։

Ավետիսյանի կարծիքով` երկրորդ կետը սոցիալական ձեռնարկություններ ստեղծելն է։ Երկրում կան շատ մարդիկ, որոնց կրթական, ֆինանսական և սոցիալական դրությունը թույլ չի տալիս աշխատանք գտնել։

«Երկար տարիներ լեռնային, սահմանամերձ մարզերում գործազրկության մակարդակը 2-2,5 անգամ ավելի բարձր է, քան միջին ցուցանիշը։ Գյուղերում աշխատանք չկա։ Պետությունը պետք է իր կապիտալի օգնությամբ, այդ թվում` մասնավոր բիզնեսի հետ միասին աշխատատեղեր ստեղծի, «լոկոմոտիվ» ձեռնարկություններ, որոնք ապագայում կսկսեն շահույթ ապահովել», – նշեց տնտեսագետը։

Հաջորդ կետը զբաղվածության ծրագրի արդյունավետության բարձրացումն է։ 2019թ–ի բյուջեում գումարը, որը տրամադրվում է զբաղվածության ապահովմանը (այդ թվում` գյուղատնտեսությամբ զբաղվել, միկրովարկեր), կազմել է ընդամենը 1,7 միլիարդ դրամ. նույնքան եղել է թե՛ անցած, թե՛ նախանցած տարում։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյանի թեկնածությունն առաջադրել են «Զարուբեժնեֆտի» տնօրենների խորհրդում

Նրա խոսքով` առանց այդ ամենի դժվար է հասկանալ, թե ինչպես կլուծվի 220-230 հազար գործազուրկների հարցը։

Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա կա երկու հիմնական աղբյուր, որտեղից իշխանությունները պետք է փող տրամադրեն այդ ծրագրերի իրագործմանը։

«Առաջինը, ծախսվող միջոցների վերաբաշխումն է և արդյունավետության բարձրացումը։ Օրինակ, տարեկան 35 միլիոն դրամ է հատկացվում նպաստներին, բայց դրանք չեն նվազեցնում աղքատության մակարդակը։ Առաջարկը պարզ է` նպաստ պետք է ստանան միայն այն ընտանիքները, որտեղ չկան աշխատունակ մարդիկ», – ասաց Ավետիսյանը։

Մարդկանց, որոնք աշխատելու հնարավորություն ունեն, պետությունը պետք է աշխատանքի կոնկրետ առաջարկներ անի։ Դա կարող է լինել թափուր տեղ, վերապատրաստում, միկրովարկի տրամադրում և այլն։ Հենց դրան պետք է ուղղվի նպաստի միջոցների մի մասը (պլյուս 1,7 միլիարդ` տրամադրված զբաղվածության ապահովմանը)։

Երկրորդ աղբյուրը ստվերային տնտեսության կրճատումն է, դրա հաշվին բյուջե մտնող միջոցների ավելացումը։ Առավել ևս, որ տարբեր գնահատականներով` «ստվերը» ծածկում է տնտեսության 40-50 տոկոսը։

«Մոտավորապես խոսվել է տարեկան 500-600 միլիարդ դրամի մասին։ Բայց 2019թ–ի բյուջեում հարկային վճարումները կավելանան 100-150 միլիարդով։ Այն դեպքում, որ 2018թ–ին բյուջեի մուտքերն ավելացել են մոտավորապես նույնքան», – նշեց Ավետիսյանը։

Հենց ստվերից դուրս բերված միջոցները պետք է ուղղվեն վերոհիշյալ ծրագրերի իրականացմանը։

52-я пленарная сессия ПАЧЭС под председательством Ара Баблояна (26 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Խուսափել ավելորդ քաղաքականացումից. Երևանում մեկնարկել է Սևծովյան վեհաժողովը

«500-600 մլրդ գումարը լիովին բավական է դրանց իրագործման և տնտեսական հեղափոխության հիմքերը դնելու համար։ Ընդ որում` պետության նոր դերի և իր ժողովրդի դիմաց նոր պարտավորությունների ձևով։ Դա պետք է հեղափոխություն լինի», – նշեց Ավետիսյանը։

Ինչ վերաբերում է արտասահմանյան ներդրումներին, ապա, նրա խոսքով, դրանք կախված են բազմաթիվ գործոններից, որոնցից կարևորագույնը եկամտաբերությունն է և ռիսկը։

«Ռիսկը, իր հերթին, կապված է ինչպես քաղաքական կայունության հետ, այնպես էլ սոցիալ–տնտեսական իրավիճակի։ Վերոնշյալ քայլերը նպաստում են արտասահմանյան ներդրումների ներգրավմանը», – նշեց Ավետիսյանը։

Նրա խոսքով` միայն ներդրումները չեն կարող լուծել տնտեսական զարգացման հարցը։

Պետք են որակյալ կադրեր։ Վերապատրաստման ծրագրերը, լրացուցիչ կրթությունը, բիզնեսի սուբսիդավորումը կարող են նպաստել անհրաժեշտ ներդրումային միջավայրի ձևավորմանը։

Լրահոս
0