ՀՀ ազգային արժույթի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը

«ՊԱԿ-ի զանգերից» մինչև կոմպոզիտային թղթադրամ. Հայկական դրամը 25 տարեկան է

211
(Թարմացված է 01:40 23.11.2018)
Նոյեմբերի 22-ին Հայաստանում տոնեցին դրամի շրջանառության մեջ մտնելու 25 ամյակը:

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik, Արամ Գարեգինյան.   … «Դու КГБ-ո՞ւմ ես: Ի՞նչ են նրանք անում քեզ հետ»:

Իրականությանը մոտ այսպիսի պատմություն են պատմում հին ֆինանսիստները. Հայաստանում ԱՄՀ առաջին ներկայացուցիչներից մեկը պետք է շտապ տեղեկություն փոխանցեր Մոսկվա: Իսկ 1992 թվականին անխափան, այն էլ միջագային հեռախոսակապ Երևանում հնարավոր էր միայն հաշված վայրերում գտնել: Ժամանակ չկորցնելով` օտարերկրյա հյուրին հասցրին այնտեղ, որտեղ այդ կապը միշտ կար: Նա զանգահարեց Մոսկվայում գտնվող ԱՄՀ տարածաշրջանային բյուրո: «Որտեղի՞ց ես զանգահարում», - հարցրին նրան հեռախոսի մյուս ծայրից…

Սկիզբը հեշտ չէր: Մութ ու ցուրտ այդ օրերին ծնվեց հայկական դրամը: 1993 թվականի նոյեմբերի 22-ին, հայկական դրամի կյանքի առաջին օրը, նրա պաշտոնական փոխարժեքը դոլարի նկատմամբ 14,65 կազմեց:

Սակայն շուտով պարզվեց, որ այդ գնով ոչ ոք դոլար չի վաճառում: Եվ արդեն մեկ տարի անց, 1994 թվականի նոյեմբերին, փոխարժեքը կազմեց 404 դրամ: Իսկ այն պահելու համար ոչինչ չկար. ԿԲ-ն գրեթե ռեզերվներ չուներ: Կար միայն կառավարության 500 հազար դոլարի վարկը:

Դրամը նոր տատանումներից պաշտպանելու համար ԿԲ-ն արժութային ինտերվենցիաների խիստ քաղաքականություն էր վարում՝ շուկայում արժույթ վաճառելով և գնելով: Դա արվում էր, որպեսզի գոնե արհեստականորեն պահպանվի դրամի փոխարժեքը:

2000-ականների սկզբին 10 դրամանոց թղթերը «թղթադրամ» անվանելն արդեն ծիծաղելի էր: Բոլորը հիշում են՝ կեղտոտ և մաշված էին և կպչուն ժապավենով կպցրած: Իսկ այն ժամանակ՝ 93-ին, դա ամենաիսկական թղթադրամն էր: Դրանով դուք մեկ հատ հաց կգնեիք (որն այն ժամանակ կտրոններով էին վաճառում): Եվ դեռ մանր կմնար, օրինակ, ֆիլհարմոնիկի տոմս գնելու համար: Չէ՞ որ այն ընդամենը 1 դրամ արժեր: Իսկ այնտեղ ոչ միայն հոգին, այլև մարմինը ջերմացնելու համար էին գնում: Այստեղ (օ՜, հրաշք) լույս կար, և միջանցքներում ձեզ վրա հաճելիորեն փչում էին օդաջեռուցիչները:

Երիտասարդությունը կծիծաղի նաև այն տարիների նվազագույն աշխատավարձերի մասին հրամանների վրա: 1994 թվականի հունվարի 1-ին նվազագույն աշխատավարձը սահմանեցին… 110 դրամ: Տարիքով մեծերը կհիշեն, թե այն ժամանակ, ինչ կարելի էր գնել 100 դրամի դիմաց: Թեև փոքր-ինչ խոշոր գնումները ամեն դեպքում դոլարով էին չափում:

Մեկ տարի անց 1 կգ հացը 75 դրամ արժեր (որի գինը դեռ կարգավորում էին):

1996 թվականին Վիճակագրական ծառայությունը պարենային ապահովման նվազագույն շեմը սահմանեց 6612 դրամ: 2000-ականներին հայկական դրամի փոխարժեքի անկումը դադարեց: 2003 թվականին այն 1%-ից պակաս կազմեց:

2004 թվականին դրամի փոխարժեքը սկսեց աճել: Հանրապետություն եկող տրանսֆերները գնալով ավելի ու ավելի մեծանում էին ի պատիվ արտերկրում աշխատող ու բնակվող հայերի, ինչպես նաև Սփյուռքից ներդրումներ էին արվում շինարարության մեջ: Արդյունքում 2004-2009 թվականներին դրամի փոխարժեքը գրեթե կրկնակի իջավ: Սակայն արժույթն ամրապնդվում էր, իսկ ապրանքներ և ծառայություններ այդքան չէր արտադրվում: Արդյունքում, 2009 թվականի մարտին, «շիկացած» դրամը 20%-ից ավել անկում ապրեց:

Այդ ժամանակվանից ի վեր հայկական դրամը նման ցնցումներ չի ապրել: Դիմակայել է այն նույնիսկ Ռուսաստանի տնտեսության դժվարությունները և 2014-2015 թվականների նավթի գների անկմանը: 2014 թվականի վերջին փոխարժեքը, մեկ օրվա ընթացքում, ընկավ, սակայն արդեն միայն 4%-ով:

Իսկ այժմ, հայկական դրամի 25-ամյակի կապակցությամբ, շրջանառության մեջ են դրվում արդեն երրորդ սերնդի թղթադրամները:

Թղթին այստեղ պոլիմերային թելեր են ավելացրել, որոնք դրամն ավելի ճկուն և ամուր կդարձնեն: Եթե նույնքան ամուր լինեն նաև եկամուտները, շատ ավելի լավ կլինի:

Դրամի փոխարժեքը, համենայնդեպս, ամուր է, ինչի մասին այսօր հիշեցրեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ հայկական դրամի 25-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ Ազգային պատկերասրահում: Այստեղ նաև փոքր ցուցահանդես էին կազմակերպել, որը ներկայացնում էր այն թղթադրամներն ու մետաղադրամները, որոնք բոլոր այս տարիների ընթացքում մենք ուրախությամբ ստանում էինք, սակայն տխրությամբ տալիս:

«Այս տարիների ընթացքում հայկական դրամը դարձավ ամենակայուն արժույթներից մեկը հետխորհրդային տարածքում: Մենք պետք է արժանին մատուցենք մարդկանց, որոնք, դժվարին պայմաններում, վճռականություն ցուցաբերեցին և ներդրեցին ազգային արժույթը: Չմոռանանք  նաև մեր քաղաքացիների մասին, որոնք բոլոր այս տարիների ընթացքում վստահում էին և շարունակում են վստահել Հայաստանի ազգային արժույթին: Հանրապետությունում աճում է հայկական դրամներով արվող ավանդների տեսակարար կշիռը», - հայտարարեց Ջավադյանը:

Նա շնորհակալություն հայտնեց նաև ֆինանսական համակարգի, նախկին և ներկայիս աշխատակիցներին, որոնք օգնեցին ստեղծել և պահպանել ազգային արժույթը:

Министры финансов Армении разных времен: Левон Бархударян (1993-1997, 1999-2000), Ваче Габриелян (2010-2013) и Атом Джанджугазян (2018)
© Sputnik / Asatur Yesayants
Լևոն Բարխուդարյան, Վաչե Գաբրիելյան և Ատոմ Ջանջուղազյան. տարբեր տարիներին ՀՀ ֆինանսների նախարարներ:

Ահա և նրանք, մի կադրում տարբեր տարիների ֆինանսների երեք նախարարներն են. Լևոն Բարխուդարյան, Վաչե Գաբրիելյան և Ատոմ Ջանջուղազյան:

211
թեգերը:
Հայաստան
 Նիկոլ Փաշինյանն ու իտալական «Ռենկո» ընկերության գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին

«Ռենկոյի» խոշոր ներդրումն անժամկետ հետաձգվում է. պատճառը կորոնավիրուսն ու պատերազմն են

175
(Թարմացված է 11:18 04.03.2021)
Նախնական պայմանավորվածության համաձայն` 250 մեգավատտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանը Հայաստանում արդեն պետք է կառուցված լիներ և հավելյալ բացված լինեին 1000 նոր աշխատատեղեր։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Իտալական «Ռենկո» ընկերության` 2018թ–ի մայիսին խոստացած 300 մլն դոլարի ներդրումն անորոշ ժամանակով հետաձգվում է։ Ներդրումային համաձայնագրում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։

Հարցն ընդունվեց լուռումունջ` առանց զեկուցման ու քննարկման։ Իսկ կառավարությա կայքում հրապարակված նախագծում ներդրումային ծրագրի իրականացման նոր ժամկետը նշված չէ։ Նշվում է միայն, որ ժամկետները հետաձգելու անհրաժեշտությունն առաջացել է կորոնավիրուսային համաճարակի բռնկման, Արցախում պատերազմի ու Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության պատճառով։

«Մասնավորապես, մատակարարման շղթաների էական խաթարումը, որն ազդել է Հայաստան նյութեր մատակարարելու հնարավորության վրա, միջազգային ճանապարհորդության սահմանափակումները, օտարերկրյա անձանակազմի ներգրավման անհնարինությունը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է երկարաձգել Շրջանակային համաձայնագրի «Նախատեսված կոմերցիոն շահագործման ամսաթիվը», ինչպես նաև ճանաչել նախկինում հետաձգված «Հետաձգող պայմանների վերջնաժամկետի» և «Ֆինանսական ամփոփման ծայրահեղ ամսաթվի» հետաձգումները»,– նշված է որոշման մեջ:

«Ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր». Քերոբյանը խոստանում է` մարդկանց կյանքը կփոխվի

Հիշեցնենք` խոսքը Երևանում նոր ՋԷԿ–ի կառուցման ծրագրի մասին է, որի շուրջ 2018թ–ի մայիսին պայմանավորվածություն էին ձեռք բերել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իտալական «Ռենկո» ընկերության գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին: Գործարարը նշել էր, որ ծրագրի արժեքը շուրջ 300 մլն դոլար է և այն նախատեսվում է իրականացնել 2-2.5 տարվա ընթացքում։ Այսինքն` ըստ այդ պայմանավորվածության` 250 մեգավատտ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանը Հայաստանում արդեն պետք է կառուցված լիներ, հավելյալ պետք է բացված լինեին 1000 նոր աշխատատեղեր։

Նշենք, որ հայկական կողմից ծրագրի իրագործմանը մասնակցում է «Արմփաուեր» ՓԲԸ-ն։

Փաշինյանն իտալական ընկերությանը հրահանգեց շուտ պատասխանել` այո կամ ոչ

175
թեգերը:
Իտալիա, Պատերազմ, Հայաստան, Ներդրում, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Ունենք իշխանություն, որն անսահման պոպուլիստ է. տնտեսագետը` ՀՀ ներդրումային միջավայրի մասին
Իրանցի մի շարք գործարարներ հետաքրքվել են ՀՀ–ում ներդրումներ անելու հնարավորություններով
Ներդրումներ չկան. ո՞ր ոլորտները կարող են թռիչքաձև զարգացում ապահովել
Խանութ

Լիբերալ անուշեղեն․ ինչու է Հայաստանի իշխանությունը մերժել բիզնեսին օգնելու նոր գաղափարը

209
(Թարմացված է 12:50 02.03.2021)
Հայկական խանութներում տեղական ապրանքների քանակն առայժմ չի ավելանա։ Էկոնոմիկայի նախարարությունը մերժել է Export Armenia փորձագիտական ասոցիացիայի նախաձեռնությունը։

«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։

«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։

Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։

Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։

Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։

Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։

Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։

«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։

«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։

Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։

Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:

Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։

«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։

Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։

Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։

Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։

Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։

Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։

209
թեգերը:
խանութ, բիզնես, Հայաստան
Ըստ թեմայի
Ամուլսարը` Փաշինյանի պահուստային տարբերակ. Հայաստանը կնստի հանքարդյունաբերության ասեղի վրա
Ստորջրյա քարեր «Հյուսիս–Հարավ» ճանապարհին. պե՞տք է արդյոք այն հիմա
Փակման մասին խոսակցությունները փուչ են. ԱԷԿ-ում ամրապնդելու են ռեակտորի պաշտպանությունը
Արխիվային լուսանկար

442 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

44
(Թարմացված է 10:47 05.03.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

44
թեգերը:
Հայաստան, Մահ, համավարակ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Ռենկոյի» խոշոր ներդրումն անժամկետ հետաձգվում է. պատճառը կորոնավիրուսն ու պատերազմն են
Քոչարյանը կարծում է`իր կորոնավիրուսի թեստի պատասխանը կեղծել են, որպեսզի Մոսկվա չմեկնի
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի