Կոկորդիլոս

ՊԵԿ-ը պետք է ճշտի` կոկորդիլոսը թռչուն է, թե կենդանի, որ թույլ տա ձու ներկրել. «Ժողովուրդ»

437
«Արմոն» ընկերությունն ծրագիրն իրականացնելիս բախվել է զավեշտալի իրավիճակի:

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. «Ժողովուրդ» թերթը գրում է. «Արարատի մարզի Դաշտավան գյուղում կոկորդիլոսաբուծարան հիմնելու մտադրություն ունեցող «Արմոն» ընկերությունն այդ ծրագիրն իրականացնելիս բախվել է զավեշտալի իրավիճակի:

Ընկերության հիմնադիր Խաչիկ Սարգսյանը պատմել է, որ իրենք փորձել են Հայաստան կոկորդիլոսի ձու ներկրել, սակայն թույլ չեն տվել, քանի որ ՊԵԿ-ը դեռ չի որոշել՝ դրանք կենդանո՞ւ, թե թռչունի ձվեր են:

Ինչպես թերթի հետ զրույցում նշել է Խաչիկ Սարգսյանը, ինքը չի մեղադրում ՊԵԿ-ին, որովհետև Հայաստանում սա առաջին դեպքն է, պետք է ճշտեն՝ դա թռչո՞ւն է, թե կենդանի. օրենսդրական կարգով չկա ֆիքսված կոկորդիլոսի ձու, դե պարզ է, որ այս ընթացքում ոչ ոք չի ներկրել, ոչ ոք չգիտի:

«...Մինչև այսօր մեզ չեն պատասխանում կոկորդիլոսը թռչո՞ւն է, թե կենդանի: Հիմա այդ ձուն բերում ենք ի՞նչ օրենքով, ինչպե՞ս ենք անելու: Ձվի սերտիֆիկատ ես ինչպե՞ս բերեմ, կոկորդիլոսին ասեմ՝ ինձ սերտիֆիկատ տուր, որ դու ձո՞ւ ես տալիս: Ախր դա չես բերում, որ շուկայում վաճառես: Այստեղ օրենքների հստակություն չկա, ոչ մեկի մեղքը չէ»,- ասել է նա»:

437
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
ՊԵԿ–ը կուսումնասիրի երկաթուղու Մեղրի-Կապան հատվածի ապամոնտաժման և հափշտակության գործը
Տնտեսական աճը ոչ միայն կկանգնի, այլև անկում կապրի. ՊԵԿ նախագահի կանխատեսումը
ՊԵԿ պաշտոնյաները կալանավորվել են 1 մլն դրամ կաշառք վերցնելու մեղադրանքով. մանրամասներ