00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի գազի «անսքող» գինը. ինչի՞ շուրջ են Ռուսաստանի հետ բանակցությունները

© Photo : press office of Gazprom ArmeniaГазопровод из России в Армению
Газопровод из России в Армению - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը Ռուսաստանի հետ սկսել է գազի գնի շուրջ բանակցությունների նոր փուլ։ Փորձենք հասկանալ, թե ինչ պայմաններով է հանրապետությունը հիմա «կապույտ վառելիք» ստանում, և ինչ կարող է փոխվել։

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Բանակցությունները լռություն են սիրում։ Բայց դժվար է լռել, երբ խոսքն այնպիսի պայթյունավտանգ հարցի շուրջ է, ինչպիսին գազն է։

Газовая плита - Sputnik Արմենիա
Գազի գինը կպահպանվի, բայց ներքին սակագները կարող են վերանայվել. Դավթյան

Ինչո՞ւ «պայթյունավտանգ»։ Որովհետև մեզ բոլորիս շատ հետաքրքրում է, թե մենք որքան ենք վճարելու գազի համար. որքան ձմեռը մոտենում է, այնքան հետաքրքրությունը «թեժանում» է։

Սահմանին մենք գազը ստանում ենք Ռուսաստանից հազար խորանարդ մետրի համար 150 դոլարով։ Իսկ մեր տներում այն արժե խորանարդ մետրի համար 139 դրամ (0,29 դոլար), այսինքն հազար խմ համար գրեթե 290 դոլար։
Որտեղի՞ց և ինչի՞ համար է գնի այդ՝ գրեթե կրկնակի բարձրացումը։ Հարցին պատասխանելու համար փորձենք հայացք նետել բանակցությունների ապագային, իսկ հետո հիշեցնենք ներկայի` գազի մեր սակագների մասին։

Ապագայի մասին. բանակցություններում հնարավոր հարցերը

«Պայմանավորվածությունը փողից թանկ է». մենք բոլորս մեր կաշվի վրա զգում ենք այդ ասացվածքը։ «Պայմանավորվածությունը» հայ–ռուսական միջկառավարական համաձայնագրերն են։ Դրանցից մեկը «Հայաստանի Հանրապետություն բնական գազ առաքելիս գնագոյացման կարգի մասին» համաձայնագիրն է, մյուսը` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի հետագա գործունեության և բաժնետոմսերի առք ու վաճառքի պայմանների մասին»։ Երկու փաստաթղթերն էլ ստորագրվել են 2013թ–ի դեկտեմբերին և հասանելի են հայկական և ռուսական պաշտոնական աղբյուրներում։ Փորձենք ուսումնասիրել այդ համաձայնագրերը։

«Բաժնետոմսերի առք ու վաճառքի պայմանների մասին...»։ Այստեղ նշված է, թե ինչպիսի պայմաններով է «Գազպրոմը» Հայաստանի կառավարությունից գնում «ՀայՌուսգազարդի» (ներկայում` «Գազպրոմ Արմենիա») բաժնետոմսերի 20 տոկոսը։ Համաձայնագրին կցված է կարգ, ըստ որի հանրապետությունում պետք է ձևավորվեն գազի և «Հրազդան 5» ՋԷԿ–ի էլեկտրականության գները, որը պատկանում է «Գազպրոմին»։

Սակագնում ներառվում են բոլոր սովորական ծախսերը. հայկական սահմանին գազի գինը, գազատրանսպորտային ցանցի (մագիստրալ խողովավակաշարեր) և բաշխիչ ցանցի (վերջնական սպառողների մոտ գնացող խողովակներ) ծախսերը, օպերացիոն ծախսերը (աշխատավարձեր, կոմունալ ծառայություններ), ինչպես նաև տնտեսապես խելամիտ շահույթ։

Атом Маргарян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարգարյան. «Սա խայտառակ իրավիճակ է. բաժանորդների համար գազի գինը չպիտի այսքան բարձր լիներ»

Իսկ ինչպիսի՞ շահույթ։

Այդ մասին ասում է պայմանագրի հավելվածի 2–րդ հոդվածի 2–րդ կետը. «Գազպրոմ Արմենիայի» համար եկամտաբերության ներքին նորման (IRR) որոշված է տարեկան 9 տոկոս։ Դա հաշվարկում են այն 300 միլիոն դոլարից, որով «Գազպրոմը» գնել է բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը։ Դրանց պետք է ավելացնել նոր ներդրումները և գնաճը, որն այս տարիներին ընդհանուր առմամբ կազմել է 6,2 տոկոս։
Առայժմ ընկերությունը ստանում է 8 տոկոս շահույթ (ի սկզբանե 10 տոկոս, որից հարկվում է եկամտահարկ)։ «Գազպրոմ Արմենիայի» շահույթը չի ինդեքսավորվում գնաճի հետ, իսկ գազի սակագները մեզ համար չեն բարձրանում։
Բացի այդ, գազի սակագնի վրա ավելանում է մոտ 5 տոկոս բեռ։ Որտեղի՞ց է այն ստացվում։ 2015թ–ին «Գազպրոմը» Հայաստանի համար գազի գինը նվազեցրել է 189 դոլարից մինչև 165 դոլար։ Այդ «անվտանգության բարձիկը» առաջարկել են, երբ Հայաստանում դրամի փոխարժեքը կտրուկ անկում է ունեցել։ Ուստի Հայաստանում գազը չի թանկացել ընդհուպ մինչև 2016թ–ի ապրիլ, երբ գինը նվազեցրել են մինչև 150 դոլար։
Ճիշտ է, օգնությունը անհատույց չէր։ Այդ 24 դոլարը «նստել» է գազի սակագնի վրա։ Դրա համար մենք յուրաքանչյուր 1000 խմ համար վճարում ենք 10,7–ական դոլար։

Շահույթը

2018թ–ի նոյեմբերի 1–ից «Գազպրոմ Արմենիայի» համար պետք է փոխվեր ֆինանսական հոսքերի հաշվարկի բանաձևը (հոդված 4, համաձայնագրի 3–րդ կետ)։ Դրանով էլ հաշվում են այդ 9–տոկոսանոց ներքին եկամտաբերությունը` IRR, որի մասին նշել էինք։ Նոյեմբերի 1–ից այդ ֆինանսական հոսքերը պետք է հաշվվեն ոչ թե պետական նորմատիվներով, այլ բյուջեներով, որոնք իր համար կազմում է «Գազպրոմ Արմենիան»։ Բայց առայժմ այդ կետը չի կիրառվում։

Очередное заседание правительства Республики Армения, которое вел премьер-министр Никол Пашинян - Sputnik Արմենիա
«Էլեկտրաէներգիայի և գազի սակագինը պետք է լինի արդյունավետ». Փաշինյան

Վերջապես, ուշադրություն դարձնենք երկրորդ համաձայնագրին` «Հայաստանի Հանրապետություն բնական գազ առաքելիս գնագոյացման կարգի մասին»։ Այստեղ մենք առանձնացրել ենք 2–րդ հոդվածի վերջին երկու նախադասությունը` գազի էներգետիկ արժեքը չպետք է ցածր լինի 1000 խմ համար 7900 կկալ–ից։ Եթե այն բարձր է, պետք է լրացուցիչ վճարել։ Նման վերահաշվարկը ժամանակավորապես չի կիրառվում մինչև 2018թ–ի դեկտեմբերի 31–ը։

Կգործի՞ այն արդյոք 2019թ–ից, կախված է բանակցություններից։ Միաժամանակ, փաստացի ցանցում գազի կալորիականությունը չի նվազում 8200 կկալ–ից։ Դա պնդում են անկախ չափումները Արարատի ցեմենտի գործարանում և Երևանի ՋԷԿ–ում։

Ներկայի մասին. գազի գինը

Ահա և հասանք գազի սակագներին։ Այստեղ կառանձնացնեք երեք հիմնական թվեր։ Գազը սահմանին հասնում է 1000 խմ համար 150 դոլարով։ Դրան գումարվում են ԱԱՀ և մաքսային վճարումներ 42,51 դոլարի չափով։ Իսկ հետո ևս 50,83 դոլար. դա «Գազպրոմ Արմենիայի» ավելացումն է սպասարկման ծախսերի և 10–տոկոսանոց շահույթի հաշվին (հարկից հետո` 8–տոկոսանոց)։ Առաջին երկու թվերը հասկանալի պատճառներով առայժմ անհնար է փոխել։ Հիմա դիտարկենք երրորդ թիվը` 50,83 դոլար։ Ինչպե՞ս է այն կազմվում։

Աշխատավարձեր
Յուրաքանչյուր 1000 խմ–ում 19,06 դոլարն աշխատավարձային ֆոնդն է. դրա հիմքում ձեռնարկությունում միջին պայմանական աշխատավարձն է, որը 2013թ–ին որոշել են 227 հազար դրամի սահմաններում (դրանից հետո չեն բարձրացրել)։ Այն բազմապատկել են ընկերության 5 783 աշխատակցի թվով։

Лампочки - Sputnik Արմենիա
Հայաստանում լույսն ու գազը կարող են էժանանալ. ո՞ւմ համար և երկա՞ր ժամանակով

Կարելի՞ է արդյոք կրճատել մարդկանց թիվը։ Անձնակազմը որոշվել է տեխնիկական նորմատիվներով (խորհրդային և հայկական)։ Դրանցում գրված է, թե որքան և ինչպիսի տեխնիկական աշխատողներ են անհրաժեշտ խողովակաշարի յուրաքանչյուր կիլոմետրի համար։

Նյութական և վերանորոգման ծախսեր

5,41 դոլարը գնում է խողովակների և կոմպրեսորների սպասարկմանը, դրանց ստուգումներին` անսարքությունը և ճեղքերը բացահայտելու համար, դրանց վերանորոգմանը, ինչպես նաև այլ տեխնիկական միջոցներին (օրինակ, օդորատոր ավելացնելու վրա, դրա շնորհիվ գազից հոտ է գալիս, որպեսզի արտահոսքի դեպքում հնարավոր լինի բացահայտել այն)։

Վարչական ծախսեր
5,99 դոլարը գնում է ծախսերին, որոնք անմիջականորեն կապված չեն խողոկավաշարերի հետ, օրինակ, «Գազպրոմ Արմենիայի» շենքերի սպասարկմանը, մեր գազի հաշվիչների չափաբերմանը (калибровка)։

Օգնության վերադարձը ռուսական կողմին
Եվս 10,7 դոլար հատկացվում է 189 և 165 դոլարների միջև տարբերությունը վերադարձնելուն։ Դա ժամանակավոր «անվտանգության բարձիկն» է 2015թ–ին դրամի փոխարժեքի անկումից հետո, ինչի մասին արդեն խոսել ենք։

Газовый счетчик - Sputnik Արմենիա
Հայաստանի բնակչության համար գազի օպտիմալ սակագինը 220 դոլար է. փորձագետ

Ամորտիզացիա
Եվս 4 տոկոսը տրամադրվում է մաշված խողովակներին, շենքերին, սարքավորումներին և «Գազպրոմ Արմենիայի» մնացած ակտիվներին։ Գործող Հարկային օրենսգրքի նորմերի հիման վրա ամորտիզացիայի միջին տոկոսադրույթը որոշված է 4 տոկոսի մակարդակում։

Շահույթ
Ընկերության պլանային շահույթը յուրաքանչյուր 1000 խմ–ից 19,11 դոլար է։ Ճիշտ է, դրանից դեռ պետք է 20 տոկոս եկամտահարկ վճարել։

Այդ ծախսի հոդվածներից պահվում է նաև «Գազպրոմ Արմենիայի» «ավելացումը»` 4,07 դոլար խորանարդ մետրի համար, որը նա ստանում է իրանական գազը Հայաստան հասցնելու համար (Երևանի և Հրազդանի ՋԷԿ–երի համար)։ Այդ եկամուտի հաշվին «Գազպրոմ Արմենիան» պետք է կրճատի իր սակագները։ 2017թ–ի հուլիսի 1–ից պահվում է 16,17 դոլար` զեղչ, որին համաձայնել է «Գազպրոմ Արմենիան» իր շահույթի հաշվին։

Մենք դիտարկեցինք «Գազպրոմ Արմենիայի» սեփական ծախսերի և շահույթի 50,83 դոլարը։ Դրան մնացել է ավելացնել ցանցում գազի կորուստները, որի ծավալը կազմում է 6,69 տոկոս. դրանից 4,64 տոկոսը մեծ տրաչափով խողովակներում կորուստներն են, 2,05 տոկոսը` փոքր։ Սակագնի վերածելիս այդ կորուստները գնահատվել են հազար խմ համար 11 դոլար։

Սովորաբար կորուստները քիչ են հենց լայն խողովակներում, որտեղ ավելի մեծ է ճնշումը։ Բայց Հայաստանում մագիստրալ խողովակների մաշվածությունը շատ մեծ է։ Դրանց վրա ավելի քիչ գումար է ծախսվել, որովհետև Հայաստանի կառավարությունը միշտ պահանջել է «Գազպրոմից» նոր գյուղեր միացնել (այսինքն կառուցել փոքր տրամաչափով գազատար խողովակներ վերջնական սպառողների համար)։

Строительство газовой трубы - Sputnik Արմենիա
Հայաստանում իրանական գազը չի կարող մրցել ռուսականի հետ. փորձագետ

Ուստի մագիստրալ ցանցում կան խողովակներ, որոնք 45 տարի շարունակ չեն փոխվել կամ հիմնանորոգվել։

Արդյունքում ստացվում է 255,06 դոլար։ Դա միջին սակագինն է, որը մենք վճարում ենք։ Իսկ ինչու՞ ենք մենք այդ դեպքում վճարում 290, այլ ոչ թե 255։

Որովհետև կան բաժանորդներ, որոնք գազը ստանում են ինքնարժեքից ցածր։

Արդյո՞ք դա ճի՞շտ է. փորձենք հասկանալ:

Անապահով ընտանիքներ

Մոտ 120 հազար ընտանիք գազը ստանում է իջեցված սակագնով, բայց «Գազպրոմ Արմենիան» վճարում է դրա համար իր շահույթից, ինչի մասին մենք արդենք խոսել ենք։

Խոշոր բաժանորդներ
Նրանք, ովքեր սպառում են ամսական ավելի քան 10 հազար խմ գազ, վճարում են 242 դոլար 1000 խմ համար։ Դրանք միայն սուպերմարկետները և հյուրանոցները չեն, այլ նաև հիվանդանոցները, հացի գործարանները, մսի կոմբինատները, մի քանի դեղագործական ձեռնարկություններ և այլն։ Եթե նրանց համար սակագինը բարձրացնա, մենք դա հենց հաջորդ օրը կզգանք։

Գյուղատնտեսական ձեռնարկություններ

Գինի և կոնյակ, մրգային հյութեր ու սմբուկի խավիար արտադրելու, ջերմոցային վարունգ և լոլիկ աճեցնելու համար անհրաժեշտ է էլեկտրականություն կամ գազ։

Газовый счетчик - Sputnik Արմենիա
Կառավարությունը ստուգում է անապահով ընտանիքների սպառած գազի ծավալները

Որպեսզի այդ ամենը ոչ միայն համեղ լինի, այլ նաև էժան, վերամշակող ձեռնարկությունները (կոնյակի–գինու, պահածոների, կաթնամթերքի) ստանում են գազը 1000 խմ համար 212 դոլարով։ Դրա շնորհիվ նրանք մրցունակ են ռուսական և այլ շուկաներում։ Ճիշտ է, ջերմոցները նման գնով գազ ստանում են միայն ջեռուցման սեզոնին (նոյեմբերի ապրիլ), թեև լեռնային շրջաններում ավելի երկար են ջեռուցում։

Մենք ոչ այդքան արագ և հարթ, բայց հնարավորինս մանրամասն (ոչ մասնագետի համար) դիտարկեցինք գազի ներկա սակագները և բանակցություններում հնարավոր հարցերը։ Փորձեցինք հիմնվել միայն փաստերի վրա, այլ ոչ թե ենթադրությունների։ Թեև, անշուշտ, դրանք նույնպես գոյության իրավունք ունեն։ Նման քննարկումներում «կայծերը» չեն խանգարի, իսկ ահա «ծխածի մնացորդները» նետելը ցանկալի չէ։

Ուստի մնացել է ևս մի հարց։ Բոլոր այդ ծախսերը կան նաև մյուս երկրներում։ Այնտեղ գազն ավելի թանկ է, քան Հայաստանում, բայց հավելավճարը (տոկոսային հարաբերակցությամբ) այդքան մեծ չէ։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

Խելոք դեմք չենք ընդունի և չենք թաքնվի բարդ ստորադասական նախադասությունների հետևում։

Ուղղակի կասենք` այդքան մանրամասն չգիտենք, որպեսզի պատմենք այդ մասին։

Բայց կփորձենք վերադառնալ նաև այդ հարցին։

Լրահոս
0