Всемирный банк

Արտահանումը կարագացնի Հայաստանի ՀՆԱ աճը 2018թ–ին. Համաշխարհային բանկի ներկայացուցիչ

39
Տարվա առաջին կեսին ՀՆԱ–ն աճել է 8,3 տոկոսով շատ առումներով պղնձի գնի շնորհիվ։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի — Sputnik. Արտահանումը կարագացնի Հայաստանի ՀՆԱ աճը։ Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին ասաց հանրապետությունում Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Սիլվի Բուսուտրոն։

Մի քանի օր առաջ ՀԲ–ը բարձրացրել է 2018թ–ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը։

Տնտեսությանը կաջակցի նաև բանկային վարկավորման աճը, ինչպես նաև արտասահմանից դրամական փոխանցումների մասին։

«Բացի այդ, լավատեսություն է ներշնչում կառավարության հայտարարությունը հավասար մրցակցության և բիզնեսի համար հավասար պայմանների մասին։ Պետք է տեսնել, թե ինչպես այդ հայտարարությունները կյանքի կկոչվեն», – ասաց Բուսուտրոն։

Հիշեցնենք, որ 2018թ–ի առաջին կիսամյակում ՀՆԱ ավելացել է 8,3 տոկոսով շատ առումներով պղնձի համաշխարհային գների աճի հաշվին  (պղնձի կոնցենտրատը և սև պղինձը Հայաստանի արտահանման ամենակարևոր ապրանքներից է)։

39