00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարցերը շատ են. ԵԱՏՀ–ի պատվիրակությունն ուզում է լսել հայկական բիզնեսին

© Sputnik / Asatur YesayantsЧлен коллегии (министр) ЕЭК Тимур Жаксылыков и замминистра экономического развития и инвестиций Армении Акоп Авагян перед встречей с представителями армянского бизнеса (19 сентября 2018). Еревaн
Член коллегии (министр) ЕЭК Тимур Жаксылыков и замминистра экономического развития и инвестиций Армении Акоп Авагян перед встречей с представителями армянского бизнеса (19 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները Երևան են ժամանել, որպեսզի լսեն, թե ինչ խնդիրներ ունեն հայ արտահանողները։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը Երևանում հանդիպել է հայկական բիզնեսի ներկայացուցիչների հետ նրանց առջև ծառացած խնդիրները քննարկելու համար։

Սեպտեմբերի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ԵԱՏՀ պատվիրակությունը` տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով ԵԱՏՀ կոլեգիայի անդամ Տիմուր Ժակսիլիկովի նախագահությամբ, հանդիպում անցկացրեց հայկական բիզնեսի ներկայացուցիչների հետ։

Ժակսիլիկովը լրագրողներին պատմեց, որ իրենց ժամանելուց առաջ հայկական կողմը հարցերի մեծ ցանկ է նախապատրաստել։

«Մենք փորձեցինք «թուլացնել լարվածությունը» և խնդրեցինք մեր հայ գործընկերներին մեզ տրամադրել իրենց հուզող հարցերը։ Մի շարք հարցեր կան` կապված մաքսային քաղաքականության և հարկային վարչարարության հետ», — ասաց Ժակսիլիկովը։

Նա նշեց, որ Մաքսային միասնական տարածքի և Հայաստանի անմիջական կապի բացակայության պատճառով առաջացող դժվարությունների առնչությամբ ավանդական հարցեր կան։ Հասկանալի է, որ Հայաստանից դուրս բերվող բեռները մաքսային տարանցման գործընթաց են անցնում, ինչը չկա ԵԱՏՄ մյուս երկրների միջև։

Բացի այդ, ԱԱՀ-ի հետ կապված հարցեր կան։ Խոսքը վերաբերում է ապրանքի ստացման մասին տեղեկացնելու մեխանիզմին, ներմուծման իրականացմանն ու ԱԱՀ-ի վերադարձին։

Проспект Маштоца в час пик - Sputnik Արմենիա
Հայաստանը պատրաստ չէ ավտոտրանսպորտի էլեկտրոնային անձնագրերի ներմուծմանը. ԵԱՏՀ

Հարցերի երկրորդ շարքը վերաբերում է զուտ մաքսային ընթացակարգերին, մասնավորապես` Վրաստանի տարածքով տարանցումից հետո ռուս-վրացական սահմանի միակ հսկիչ անցակետը հատելու հարցերին։

Բացի այդ, տեխնիկական առանձնահատկություններից ելնելով` մի շարք բեռներ արգելվել էր տեղափոխել, օրինակ` կլոր փայտանյութը (գերանները), որի կարիքը հայկական տնտեսությունը շատ ունի։

«Եթե հիշողությունս չի դավաճանում, մայիսին որոշում էր կայացվել, և փայտանյութի արտահանումը «Վերին Լարսով» իրականացվեց», — ասաց Ժակսիլիկովը։

Հարցերը շատ են. դրանց մի մասը շարունակում է արդիական մնալ, որոշները լուծվել են, մյուսներն ընթացքի մեջ են։ Միևնույն ժամանակ Ժակսիլիկովը ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ ԵԱՏՀ հասնող տեղեկության մի մասը հին է և ոչ արդիական։ Այդ պատճառով նրանք ուզում են համաձայնեցնել գործողությունները և աշխատել ընթացիկ խնդիրների ուղղությամբ։

Նրա խոսքով` բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումներ են անցկացվում ԵԱՏՄ բոլոր երկրներում։ Նախարարն ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Կոլեգիան սովորաբար հաշվի է առնում բիզնեսի առաջարկների մեծ մասը (նրանց վիճակագրության համաձայն` ավելի քան 65%-ը)։

Акция протеста перед домом правительства (2 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԵԱՏՀ–ն հայկական բիզնեսի հետ կքննարկի ներդրումային մթնոլորտի բարելավման հարցը

Ինչպես նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը, կարևոր է, որ 2018 թվականի հունիս-հուլիսին Հայաստանը անցած տարվա ցուցանիշի համեմատ ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության 20,1% աճ է արձանագրում։

«Մեզ համար շատ կարևոր է աճը, մասնավորապես` արտահանման, որը 31,1% է կազմել», — ասաց Ավագյանը։

Նրա խոսքով` օրակարգում դրված հարցերից մեկը ԵԱՏՄ երկրներում ինտելեկտուալ սեփականության իրավունքների պաշտպանությունն է։ Բացի այդ, փոխնախարարը նաև ուշադրություն դարձրեց մատակարարումն իրականացնելուց հետո 160 օրվա ընթացքում ԱԱՀ-ի վերադարձի հետ կապված հարցերին։

Նա պնդեց, որ Հայաստանում այդ գործընթացներն ավելի արագ և արդյունավետ են ընթանում, քան ԵԱՏՄ մյուս երկրներում։

Հայաստանից գյուղատնտեսական արտադրանք արտահանողների համար, Ավագյանի խոսքով, խնդիր է նաև ԵԱՏՄ մյուս երկրում ներկրող կազմակերպության պարտադիր առկայությունը։

«Սակայն ԵԱՏՄ-ն լավ է նրանով, որ փոքր արտադրողը կարող է մի քանի տոննա իր արտադրանքից բեռնել և տանել, շուկայում վաճառել։ Բայց անհրաժեշտ էր նշել հասցեատիրոջը։ Կողմերը կարողացան արագ լուծել այդ հարցը, սակայն դեռ ոչ օրենսդրական մակարդակում», — ասաց Ավագյանը։

Մոտ ապագայում բիզնեսին հետաքրքրող այդ և մի շարք այլ հարցերի քննարկումները կշարունակվեն։

Լրահոս
0