Ռուբլի

Ուժեղ ռուբլին օգուտ է տալիս ԵԱՏՄ երկրների տնտեսություններին. փորձագետը բացատրեց` ինչու

164
Օգոստոսի վերջին ԱՄՆ–ի հայտարարած պատժամիջոցները զգալիորեն արժեզրկել են ռուբլին։ Այդ անկումը խիստ բացասաբար է անդրադառնում ԵԱՏՄ երկրների տնտեսությունների վրա։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Եվրասիական տնտեսական միությունն ինչ-որ առումով Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատասխանն է դարձել, և այսօր պետք է համախմբել կազմակերպության անդամ երկրների ջանքերը` համատեղ հակամիջոցներ ընդունելու համար։ Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում Մոսկվա-Երևան-Բիշքեկ տեսակապի ընթացքում այս մասին ասաց ռուս տնտեսագետ Իգոր Կովալյովը։

Օգոստոսի վերջին ԱՄՆ-ի հայտարարած պատժամիջոցները գրեթե արժեզրկել են ռուբլին, և այդ անկումը չափազանց բացասաբար է ազդում ԵԱՏՄ երկրների տնտեսությունների, մասնավորապես Հայաստանի և Ղրղըզստանի վրա, քանի որ այս երկրների քաղաքացիները մեկնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի։ Ռուբլու արժեզրկման հետևանքով նվազում են փոխանցումները, կրճատում են ռուսական շուկա արտահանվող արտադրանքից ստացած եկամուտները։

Այդ առումով որոշումներից մեկը կարող է դառնալ փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթներին անցում կատարելը, պնդում է Կովալյովը։ ԵԱՏՄ երկրների միջև առևտրի զգալի չափաբաժինն արդեն այսօր իրականացվում է ազգային արժույթով։ Եվ այդ միտումը հետագայում պետք է զարգացնել։

«Իհարկե, դոլարի` որպես համաշխարհային արժույթի բաժինը չի վիճարկվում, բայց առևտրային պատերազմի պայմաններում, որն ԱՄՆ-ն հայտարարել է աշխարհի շատ երկրներին, այդ թվում` Ռուսաստանին, ամերիկյան արժույթից հրաժարվելու այլընտրանք չկա։ Օրինակ` նույն Իրանն իր արտաքին առևտրային գործողություններում արդեն անցել է եվրոյի», — ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով` ռուբլու արժեզրկումը տնտեսական վնաս է հասցնում Ռուսաստանի ԵԱՏՄ գործընկերներին և նրանց, ովքեր ռուսական ապրանքները մրցունակ են դարձնում այդ երկրների շուկաներում։ Դա իր հերթին հարվածում է ԵԱՏՄ երկրների տեղական արտադրողներին։

Նշենք, որ տուբլու անկումը սկսվել է Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրության մասին տեղեկատվությունից հետո։

Ռուսաստանում ռուբլու անկումը միշտ բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա։ Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով` ռուբլու անկումը հայ արտահանողների համար լրացուցիչ խնդիրների և մրցունակության կորստի է հանգեցնում։

164
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Ռուբլու անկումը Հայաստանի աչքերով. դրամը «սոլիդարություն» կդրսևորի՞
Ռուսաստանի նկատմամբ կիրառվող ամերիկյան պատժամիջոցներն արդեն ազդել են Հայաստանի վրա
Ռուսաստանը հայելային պատասխան կտա ԱՄՆ պատժամիջոցներին. Զախարովա