Շուկա

Վերին Լարսը հայկական բերքի ճանապարհը չի փակել.արտահանված գյուղմթերքի ծավալը կրկնակի աճել է

164
(Թարմացված է 17:19 06.08.2018)
Ծիրանն այս տարի շատ է, գեղեցիկ ու էժան։ Առատ բերքից ու ցածր գներից դժգոհ է միայն հայ գյուղացին։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Վերին Լարսի անցակետում ամռան ընթացքում պարբերաբար առաջացող խնդիրները չեն ազդել Հայաստանից գյուղմթերքի արտահանման ծավալների վրա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։

Նրա խոսքով` արտահանումների բուռն պրոցեսի ընթացքում ճանապարհի այդ հատվածում խափանումներ քիչ եղան, ուստի և մեծ մասամբ չազդեցին բերքի արտահանման ընդհանուր գործընթացի վրա։

Ծիրանի բերքն այս տարի առատ էր, առողջ ու ապրանքային լավ տեսքով։

«Բոլորն են շուկայում նկատել, որ ծիրանն այս տարի շատ ավելի խոշոր, գեղեցիկ տեսքով ու առանց հիվանդությունների կամ վնասատուների հետքերի էր»,– ասաց Պետրոսյանը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն` արտահանման ծավալներով ռեկորդակիրն այս տարի հայկական ծիրանն է։

2018 թվականի հուլիսի 27-ի տվյալներով` հանրապետությունից արտահանված 111 349 տոննա պտուղ–բանջարեղենի գրեթե կեսը` 50 258 տոննան, ծիրանն է եղել։

Ընդ որում, գյուղնախարարության տվյալներով` արտահանվող ծիրանը գյուղացուց ձեռք է բերվել 1 կգ–ը 200-300 դրամով։

Ծիրանի առատությունից ու, իհարկե, գնից միակ դժգոհողը, Գառնիկ Պետրոսյանի խոսքով, գյուղացիական տնտեսություններն էին։

«Բայց դա շուկան է որոշում։ Կար մեծ քանակ, մեծ առաջարկ, ինչն էլ, բնականաբար,  բերում է գների նվազեցման»,– ասաց փոխնախարարը։

Հիշեցնենք` գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվյալներով` այս տարի արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են շուրջ 45 հազար տոննայով։

Հայկական պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն՝ 111 349 տոննայից 104 318–ը, մնացածը՝ Վրաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Ղազախստան, Իրաք, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրանի Իսլամական Հանրապետություն, Բելգիա, Ռումինիա, Քուվեյթ, Քաթար և ԱՄՆ:

164
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
Զբոսաշրջիկներ և ծիրան. հայկական բեռնատարները գերի են մնացել Վերին Լարսում
Աղաջանյան. «Վերին Լարսում մեքենաների կուտակումները նաև թավշյա հեղափոխության «հետևանք» են»
Կրքեր հայկական կեռասի շուրջ. ո՞վ է մեղավոր, ի՞նչ անի գյուղացին իր բերքի հետ
Բողոքի ակցիա Երևանում, արխիվային լուսանկար

Տրամվայի ռելսերի ոդիսականը, կամ որքան մետաղի ջարդոն է դուրս տարվել Հայաստանից

407
(Թարմացված է 23:52 26.09.2020)
Մեկ տարի առաջ, երբ ՀՀ կառավարությունը փորձեց սահմանափակել մետաղի ջարդոնի արտահանումը, այդ բիզնեսով զբաղվող ընկերությունները բողոքի ակցիաներ կազմակերպեցին և բեռնատարներով փողոցներ փակեցին։ Սերժ Սարգսյանի փեսան էլ Փաշինյանին մեղադրեց մետաղի ջարդոնի մաֆիան ղեկավարելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է ժամանակավորապես արգելել Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանումը։ Էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան օրենքի նախագիծն արդեն մշակել ու հանձնել է հանրության դատին։ 

Նախարարությունն այս խիստ սահմանափակումը մեկնաբանում է տեղական արտադրողին պաշտպանելու, էժան հումքով ապահովելու և մշակող արդյունաբերությունը խթանելու մտադրությամբ:

«Հայաստանում գործում են շուրջ 30 մետաղագործական և մետաղամշակման ընկերություններ, որոնց արտադրանքն ամբողջությամբ կամ մասնակի հիմնված է տեղական մետաղական ջարդոնի և թափոնի օգտագործման վրա: Օրինակ` Չարենցավանի «Ձուլակենտրոն», «Ասկե-գրուպ», Երևանի «Ջրկոնստրուկցիա», «Նիկոլ Դուման», «Էդմետ», «Ին-Վի լայն», ինչպես նաև էլեկտրական լարեր արտադրող մի շարք ընկերություններ օգտվում են տեղական սև և գունավոր մետաղների ջարդոնից ու թափոնից: Ներմուծված մետաղով աշխատելու դեպքում նշված ընկերությունների արտադրանքի ինքնարժեքը կբարձրանա մի քանի անգամ` դարձնելով ոչ մրցունակ վերջիններիս արտադրանքը»,– ասված է նախարարության ներկայացրած հիմնավորումներում։

Ընդ որում` տեղական երկրորդային հումքի բացակայության դեպքում այս ընկերություններն ուղղակի ստիպված կլինեն փակվել։

Կորոնավիրուսը, Հայաստանի տնտեսությունն ու պոպուլիզմը. ի՞նչ սպասել ապագայում

Այն, որ անկախության ողջ ընթացքում Հայաստանից մեծ ծավալով մետաղի ջարդոն է արտահանվել, անվիճելի է։ Այստեղ բավական է հիշել երևանյան տրամվայի գծերը։

2004-05թթ–ին տրամվայի ռելսերն ապամոնտաժվեցին, օտարվեցին ու արտահանվեցին։ Այդ մասին է վկայում ոչ միայն ՀՀ քաղաքացիների հիշողությունը, այլև պաշտոնական վիճակագրությունը։

Տարօրինակ պատահականությամբ, հատկապես 2007թ–ից սկսած Պետեկամուտների կոմիտեի` արտահանվող ապրանքախմբերի ցանկում առանձին տողով ու ծածկագրով ավելացավ «Սև մետաղներից արտադրված երկաթուղային ու տրամվայի գծեր» ապրանքախումը։

ՊԵԿ–ի տվյալներով` միայն 2007թ–ին Հայաստանից արտահանվել են շուրջ 326 տոննա ռելսեր, 2008-ին` 60 տոննա, իսկ 2009-19թթ–ին` շուրջ 12 658։ Այսինքն` 2007թ–ից ի վեր Հայաստանից 13 044 տոննա տրամվայի ու գնացքի ռելսեր են արտահանվել։

Համեմատության համար նշենք, որ Երևանի տրամվայի բոլոր ռելսերը միասին ընդհանուր 8 100 տոննա էին։

2000-ականների սկզբին ՀՀ կառավարությունը որոշեց ապամոնտաժել նաև Մեղրի-Կապան 40 կմ–անոց երկաթգիծը։ Հետագայում օրինական ու անօրինական կարգով ապամոնտաժվեցին նաև երբեմնի հզոր գործարաններին պատկանող, ինչպես նաև երկաթուղու կողմից չօգտագործվող ռելսերը։

Պատկերն ավելի ամբողջացնելու համար այս ամենին ավելացնենք նաև գործարաններից հաստոցների, սարքավորումների թալանը։

Արդյունքում միայն վերջին 20 տարում ՀՀ–ից արտահանվել է շուրջ 1 584 765 տոննա երկաթի, շուրջ 200 000–ական տոննա չուգունի ու պողպատի և ավելի քան 700 000 տոննա սև մետաղից պատրաստված խողովակների, ջեռուցիչների ու այլ իրերի ջարդոն։

Ինչ վերաբերում է գունավոր մետաղներին, այստեղ ևս թվերը փոքր չեն։

Վերջին 20 տարում Հայաստանից արտահանված պղնձի ջարդոնը կազմում է 28 334 տոննա, ալյումինի ջարդոնը` 21 657, մնացած մետաղներինը (վոլֆրամ,մագնիում, կոբալտ, տիտան, ցիրկոն, մանգան և այլն)` 85 330 տոննա։

Վերադառնալով կառավարության ներկայացրած նոր նախագծին` հիշեցնենք, որ այն Հայաստանից մետաղի ջարդոնի արտահոսքն արգելափակելու ՀՀ իշխանությունների առաջին նախաձեռնությունը չէ։

Մետաղի ջարդոնի արտահանումն արգելելու կամ գոնե սահմանափակելու փորձ կառավարությունն 2019թ–ին արդեն արել էր։ Մետաղի ջարդոնի արտահանմամբ զբաղվող ընկերությունները սկսեցին բողոքել այդ նախաձեռնության դեմ, անգամ բեռնատարներով փողոց փակեցին։ Խնդիրն այդպես էլ չլուծվեց։ Փոխարենը սկսվեցին փոխադարձ մեղադրանքները։

Սերժ Սարգսյանի փեսան` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, հայտարարեց, որ Հայաստանում մետաղի ջարդոն արտահանման մաֆիա է գործում, ընդ որում` վարչապետի գլխավորությամբ, մետաղի ջարդոն արտահանող ընկերությունն էլ պատկանում է վարչապետին ու նրա կնոջը։ Ըստ նրա` Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը 2018 թվականից զբաղվում են մետաղի արտահանմամբ` նույնիսկ առանց հարկերը մուծելու։

407
թեգերը:
Էկոնոմիկայի նախարարություն, Մետաղի ջարդոն, Հայաստան
Ըստ թեմայի
Հսկայական տնտեսական անկումը կարող է շարունակվել մինչև տարեվերջ․ Բեջանյան
«Համավարակի ընթացքում նվազագույն թվեր են եղել». ՊԵԿ նախագահը` Մեղրիով փոխադրումների մասին
Այնպես, ինչպես Եվրոպայում․ առաջին անգամ հայկական գինիները «ֆիրմային» անվանում կստանան
Ինչո՞վ է պայմանավորված աշխատատեղերի աճը. իրական պատկերը տեսանելի կլինի աշնան վերջին
Բյուջեն թերակատարվել է 49 մլրդ դրամով. ՊԵԿ նախագահը կարծում է` սա դեռ վերջը չէ
«Օգնություն օգնության համար»․ ի՞նչ վիճակում է բիզնեսը Հայաստանում համավարակից հետո

Հայաստանի անշարժ գույքի շուկան կորոնաճգնաժամի ֆոնին

395
(Թարմացված է 11:34 26.09.2020)
Նրանք, ովքեր պատրաստվում էին բնակարան գնել կամ վաճառել, ճգնաժամի պատճառով հետաձգել են ծրագրերը, փոխարեն Հայաստանում ավելացել է հողատարածքների պահանջարկը։
Հայաստանի անշարժ գույքի շուկան COVID–ի պայմաններում
© Sputnik / Shushanik Sargsyan

Ինչպես և սպասվում էր, կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում Հայաստանում սկսել են ավելի քիչ բնակարաններ գնել։

Իսկ ահա հողի դեպքում հակառակ պատկերն է. տուժած տնտեսությանն աջակցելու համար պետությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական վարկերի տոկոսները, և ֆերմերները սկսել են ավելի մեծ պատրաստակամությամբ վարկեր վերցնել հողի մշակման համար։

Ի՞նչն է մարդկանց գյուղ տանում, կամ ինչո՞ւ է անշարժ գույքի շուկայում գնանկումն ուշանում

Միաժամանակ ավելացել է անշարժ գույքի առաջնային շուկայի հանդեպ հետաքրքրությունը։ 2020 թվականի օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գործարքների թիվն ավելացել է մոտ 1,5 անգամ։

«Օգնություն օգնության համար»․ ի՞նչ վիճակում է բիզնեսը Հայաստանում համավարակից հետո

395
թեգերը:
կորոնավիրուս, Անշարժ գույք, Հայաստան
Ըստ թեմայի
Արաբկիրի նախկին թաղապետը արժեքներից ցածր գներով հողեր է օտարել. հարուցվել է քրգործ
«Բալես, ո՞ւր գնանք, տուն չունենք». Պտղունքում հրդեհի հետևանքով 14 ընտանիք անօթևան մնացին
Դավթաշենում բնակարանները կրկնակի թանկ են վաճառվել. մոտ 40 միլիոնի հարկ չի վճարվել
Генеральный секретарь ООН Антониу Гутерриш дает интревью Associated Press (18 февраля 2020). Лахор, Пакистан

Փաշինյանն ու ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

0
ՀՀ վարչապետի ու Գուտերեշի հեռախոսազրույցը կայացել է վերջինիս նախաձեռնությամբ։ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակով։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik.  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը` նշելով, որ զրույցը կայացել է Գուտերեշի նախաձեռնությամբ:

Վարչապետն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին և ընդգծել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի փաստը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ի տարբերություն նախորդ տարիների էսկալացիաներին՝ այս մեկին բնորոշ է Թուրքիայի խիստ ակտիվ և կողմնակալ դիրքորոշումն ու ապակայունացնող ուղղակի ներկայությունն ադրբեջանական գործողություններում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և զարգացումներով՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

 

0