00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը ստվերն է կրճատում, «Ալեքս»–ն ու ՀԷՑ–ը` հարկերը. պարադո՞քս է

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Армении Никол Пашинян посетил церемонию выдачи дипломов выпустникам военных вузов (25 июля 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян посетил церемонию выдачи дипломов выпустникам военных вузов (25 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պետեկամուտների կոմիտն հրապարակել է խոշոր հարկատուների այս տարվա առաջին կիսամյակի վճարած հարկերի ցուցակը։ Եթե մեկի մոտ հարկերն ավելացել են, մյուսները` սկսել են ավելի քիչ վճարել։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Նելլի Դանիելյան. Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հայաստանյան խոշոր հարկատուների 2018թ–ի առաջին կիսամյանի ցանկը, որտեղ որոշ տեղաշարժեր են գրանցվել անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի կառավարությունը դեռ չի պատասխանել ամենակարևոր հարցին․ տնտեսագետ

Խոշոր հարկ վճարողների ցուցակի ավանդական առաջատար «Գազպորմ Արմենիան» այս տարի տեղը զիջել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին»։ Ընդ որում, այս տարվա առաջին կիսամյակում այս ընկերության վճարած հարկերը շուրջ 2.5 անգամ գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը։ Եթե 2017թ–ի հունվար–հունիսին կոմբինատը 9 մլրդ  751 մլն դրամ հարկ է վճարել, ապա այս տարվա առաջին կեսում` 24 մլրդ  642մլն։

Սա, Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ, մի փոքր զարմանալի է, քանի որ  մետաղների գները վերջին շրջանում միջազգայի շուկայում 1 տոննայի հաշվով շուրջ 1000 դոլարի անկում են գրանցել։

Տնտեսագետը հարկերի նման կտրուկ աճն ավելի շատ պայմանավորում է ստվերի կրճատմամբ։ «Ես ենթադրում եմ` այստեղ տեղի է ունեցել իրական ծավալների հայտարարագրում, և ֆիզիկական ծավալներն ուղղակի աճել են»,– ասաց Մարգարյանը։

Այս տեսակետից, սակայն, փոքր–ինչ տարօրինակ է «Ալեքս հոլդինգ» ընկերության օրինակը։ Եթե 2017թ–ի առաջին կիսամյակում այս ընկերությունը բյուջե 11 մլրդ  263 մլն դրամ էր վճարել, իսկ այս տարի` ընդամենը 7 մլրդ 678 մլն։

Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ այս ակնհայտ տարբերությունը կարող է պայմանավորված լինել «Երևան սիթի» սուպերմարկետներում նախա և հետհեղափոխական շրջաններում գրանցված անկումներով։ Ինչ վերաբերում է ստվերի կրճատմանը, այդ գործընթացն, Ատոմ Մարգարյանի խոսքով, դեռ ընթացքի մեջ է, իրական շրջանառությունները բացահայտվում են, և իրական պատկերը պարզ կլինի առաջիկա ամիսների ընթացքում։

Իսկ ահա «Գազպրոմ Արմենիայի» պարագայում Ատոմ Մարգարյանը մի քիչ տարօրինակ է համարում այն հանգամանքը, որ հարկային վճարներում չեն արտացոլվել գազալցակայաններում բացահայտված թերհայտարարագրվող շրջանառությունները։ «Գազպրոմ»–ի մուտքերը բյուջե գրեթե չեն փոխվել։ Եթե անցյալ տարվա առաջին կիսամյակում դրանք կազմել են 24 մլրդ  469 մլն դրամ, ապա այս տարի` 24 մլրդ 642 մլն։

Лидер фракции Процветающая Армения Гагик Царукян (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՊԵԿ–ը հրապարակեց «գազային օլիգարխների» անունները. ցանկում են Ծառուկյանն ու Թոխմախի Մհերը

Տնտեսագետը չի բացառում, որ սա պայմանավորված լինի սեզոնային գործոնով։ Մի կողմից ստվերը կրճատվել է`, բայց մյուս կողմից նվազել է սպառումն ու հետևաբար նաև` եկամուտները։ Արդյունքում` հարկերը մնացել են անփոփոխ։

Իսկ, օրինակ, Հայաստանի բենզինի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Սի Փի Էս Օյլ Քորփորեյշն» ընկերության վճարումներն այս տարի  2 մլրդ–ով ավելացել են։ Եթե անցյալ տարի դրանք 6 մլրդ 187 մլն դրամ էին, ապա այս տարի` 8 մլրդ 166 մլն։

2 մլրդ–ով աճել են նաև «Գրանդ Տոբակո»–ի հարկերը`  14 մլրդ 608 մլն դրամից հասնելով 16մլրդ  699մլն–ի։  3 մլրդ–ով ավելացել են  «Ֆիլիպ Մորիս Արմենիա»–ի հարկային վճարումները`5 մլրդ 126 մլն–ից հասնելով 8մլրդ 155 մլն–ի։

Խոշոր հարկատուների առաջին տասնյակում գտնվող «Գեոպրոմայնինգ Գոլդ» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունների հարկային մուտքերը գրեթե անփոփոխ են մնացել։

Իսկ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» և «Թեղուտ» ընկերությունների հարկերը,  ի հեճուկս, ստվերի դեմ հայտարարված պայքարի, այս տարի ոչ միայն չեն ավելացել, այլև էապես նվազել են։ Անցյալ տարվա առաջին կիսամյակում ՀԷՑ–ը 11 մլրդ  880 մլն դրամ հարկ է վճարել, այս տարի` 6 մլրդ 518 մլն։ Իսկ «Թեղուտը»`  անցյալ տարվա  6 մլրդ–ի փոխարեն այս տարի  ընդամենը 3  մլրդ 730 դրամ է մուծել բյուջե։

Այսպիսով, ՀՀ նոր իշխանությունների` ստվերի ու կոռուպցիայի դեմ մղած պայքարի արդյունքն առայժմ ակնառու արդյունքներ չի արձանագրել։

«Եթե բիզնեսը մի կողմից ազատվում է կոռուպցիոն պարտավորություններից, մյուս կողմից ստվերային բիզնեսը բացահայտվում է, իրական գները, եկամուտները, շահույթները, իրական աշխատավարձերը պետք է որ երևան արդեն պատկերավոր ասած` էկրանների վրա, և համապատասխան չափով հարկվեն»,– անդրադառնալով ստվերի դեմ պայքարի թվային ցուցանիշներին ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Այդուհանդերձ, նրա դիտարկմամբ, Հայաստանում այսօր էլ դեռ ընթանում է ստվերի բացահայտման, գործընթաց, որի ընթացքում իրական շրջանառություններն աստիճանաբար դուրս են գալու ստվերից և երևակվելու են։

Իսկ պայքարի իրական արդյունքները, տնտեսագետի կանխատեսմամբ, շատ ավելի ակնառու կլինեն այս տարեվերջին։

Լրահոս
0