00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետի հետ քննարկել են մենաշնորհային բենզինի, բանանի, շաքարավազի հարցերը

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (21 июня 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (21 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին ամիսներին Հայաստանում բանան ու շաքար ներկրողների թիվն ավելացել է, գները` նվազել։ Գազի ու բենզինի ոլորտներում դեռ խնդիրներ կան:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Մենք պետք է մենաշնորհների և գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր չունենանք։ Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, նման հայտարարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կառավարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ։

Անդրադարձ է եղել տարբեր ոլորտներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների գործունեության ընթացքում տեղ գտած չարաշահումների կանխարգելման, արդար և բարեխիղճ մրցակցության ապահովման հարցերին:

Бананы на прилавке. - Sputnik Արմենիա
Բանանի ու շաքարավազի գները հանգիստ չեն տալիս․արդարացված է արդյո՞ք մարդկանց ցնծությունը

«Այսօրվա մեր քննարկման թեման լինելու է այն, ինչը Հայաստանի Հանրապետությունում հայտնի է որպես մենաշնորհ, դե ֆակտո, թե դե յուրե՝ տվյալ դեպքում այնքան էլ էական չէ»,– ասել է Փաշինյանը` նշելով, որ որոշ ոլորտներում գործունեություն ծավալելու հնարավորությունները տարիներ շարունակ բաշխված են եղել սահմանափակ թվով մարդկանց միջև, իսկ այսօր խնդիր է դրված ներառող տնտեսական համակարգ ստեղծելու։ Վարչապետի մեկնաբանմամբ` դա չի նշանակում, թե նախկինում այդ ոլորտնեում ընդգրկված մարդիկ այլևս հնարավորություն չպիտի ունենան աշխատելու, այլ այն, որ այդ ոլորտներում գործունեություն ծավալելու հնարավորություն պիտի ունենան բոլոր նրանք, ովքեր նման ցանկություն ունեն։

Քննարկմանը մասնակցող տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը մանրամասն տեղեկատվություն է ներկայացրել վերջին ամիսներին տեղի ունեցող գործընթացների, մենաշնորհային համարվող` շաքարավազի, բենզինի, բանանի շուկաներում առկա իրավիճակի մասին։

Бензин. Бензоколонка - Sputnik Արմենիա
Հայաստանում դիզվառելիքը մի փոքր թանկացել է. գյուղացիները կզգա՞ն այդ թանկացումը

Նրա խոսքով` եթե Հայաստանում մինչև վերջերս շաքարավազի հիմնական ապահովողը եղել է մեկ ընկերություն, ապա վերջին երկու ամիսներին ավելացել են ներմուծող ընկերությունները, ներկրման խմբաքանակները։ Ոլորտում ստեղծված մրցակցության արդյունքում շաքարավազի գինը նվազել է 16 տոկոսով` 390 դրամից 285 դրամ։

Բանանի շուկայում ևս մինչև վերջերս շուկայի 90 տոկոսը պատկանում էր մեկ ընկերության և նրան կապակցված ընկերություններին: Բայց վերջին երկու ամիսների ընթացքում բանան ներմուծող ընկերությունների և ներմուծման խմբաքանակների թիվն էապես ավելացել է: Բանանի գինը գրեթե երկու անգամ նվազել է` հասնելով 480 դրամի:

Բենզինի և դիզվառելիքի ոլորտում, ՏՄՊՊՀ նախագահի խոսքսով, այսօր 3-4 խոշոր ընկերություն է գործում, բայց արգելքներ չկան, ցանկացած տնտեսվարող կարող է իրականացնել ներկրում:

Արտակ Շաբոյանը մանրամասներ է ներկայացրել նաև խոշոր սուպերմարկետների, ԱԳԼՃԿ-ների գործունեության մասին, անդրադարձել դրանցում հակամրցակցային իրավիճակին, առկա խնդիրներին։ Բենզալցակայաններում և ԱԳԼՃԿ-ներում թերլցնումների հետ կապված Շաբոյանը կարևորվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից համապատասխան քայլերի իրականացումը:

Լրահոս
0