00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:59
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի կառավարությունը դեռ չի պատասխանել ամենակարևոր հարցին․ տնտեսագետ

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (8 июня 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (8 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավելի վաղ գործադիրը հավանություն էր տվել հարկային ոլորտում նախորդ իշխանությունների որոշումներին։ Խաչատրյանը դա անընդունելի է համարում։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանի նոր իշխանությունը պետք է հնարավորինս շուտ վերանայի Հարկային օրենսգիրքը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահան Խաչատրյանը։

«Կառավարությունը դեռ չի պատասխանել ամենակարևոր հարցին. խոսքը հարկային քաղաքականության մասին է։ Եթե ուզում եք, որ բիզնեսի հարցում մարդիկ հավասար իրավունքներ ունենան, ապա պետք է այդ հարցին պատասխան տրվի», — ասաց Խաչատրյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства (21 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նախկին պաշտոնյայի որդիների բիզնեսն արտոնություն ստացավ

Նրա խոսքով՝ մինչ այս խոշոր բիզնեսով զբաղվող մարդիկ լայն հարկային արտոնություններ էին ստանում։ Ի՞նչ պետք է անի փոքր ու միջին բիզնեսը, ի՞նչ քաղաքականություն պետք է տարվի նրանց հանդեպ։

Մինչ այժմ խոսվել է Հարկային օրենսգրքի ինչ-որ փոփոխությունների մասին։ Բոլորն ակնկալում էին, որ Օրենսգրքի մի շարք կետերի վերաբերյալ կառավարությունը կհետաձգի որոշումները, սակայն նախորդ բոլոր փաստաթղթերը հաստատվեցին։

«Ընդունվել են նաև բոլոր նախորդ որոշումները, ըստ որոնց 2016 թվականին ընդունված (ու 2017 հունվարին ուժի մեջ մտած) օրենսգրքի որոշ կետեր սկսեն գործել 2018 ու 2019 թվականներին։ Այսինքն՝ քաղաքականությունը ոչ մի կերպ չի փոխվում»,  — նշեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ դա անընդունելի է, քանի որ ըստ ներառական (տնտեսական անկախության ու այլ սոցիալական խմբերի հետ անխափան փոխներգործության հասանելիության հավասար ապահովում) տնտեսության զարգացման հայտարարված մոդելի՝ պետք է սկսել հենց հարկային քաղաքականության փոփոխություններից։

Центр обслуживания налогоплательщиков Котайкской территориальной налоговой инспекции - Sputnik Արմենիա
Իջեցնել եկամտահարկը, բարձրացնել ՀՆԱ՞–ն. կառավարությունը հարկային փոփոխություններ կառաջարկի

«Համոզված եմ, որ սեպտեմբերին Փաշինյանի կառավարությունը Ազգային ժողով կներկայացնի ինչ-որ փոփոխությունների գոնե նախնական տարբերակ։ Դրա անհրաժեշտությունը կա ու դա պետք է հնարավորինս շուտ արվի», — ասաց Խաչատրյանը։

Նա ուշադրություն դարձրեց ՊԵԿ-ի հայտարարության այն մասին, որ հարկերից հիմնականում խուսափել են աշխատակիցներին չգրանցելով։

Տնտեսագետի կարծիքով՝ պատճառն ակնհայտ է։ Եկամտահարկի դրույքը Հայաստանում շատ բարձր է։

«Եթե Ֆինանսների նախարարությունն ու ՊԵԿ-ն իրենց գերխնդիրը դարձնեն միայն գումար հավաքելը, ապա մենք հաջողության չենք հասնի։ Նրանք պետք է բիզնեսը իրավական դաշտ բերեն, ոչ թե վարչական մեխանիզմների, այլ հարկային քաղաքականության հաշվին», — նշեց Խաչատրյանը։

Տնտեսագետը գտնում է, որ բիզնեսը պատրաստ է աշխատել մաքուր, այլ ոչ թե թաքնվել ստվերում, սակայն դրա համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը հուլիսի 26–ին կայացած նիստում որոշում է ընդունել հարկային արտոնություններ տալ ՀՀ նախկին պաշտոնյաներին պատկանող բիզնեսներին։

Լրահոս
0