Տավուշի անտառներում

Յուրացումներ սահմանին. գյուղապետը նվիրատվության գումարի 75%-ն իրենով է արել. տեսանյութ

357
(Թարմացված է 19:16 23.07.2018)
ՊՆ տրամադրած դիզվառելիքը նպատակին չի ծառայել:

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի — Sputnik. Վերին Ծաղկավան համայնքի նախկին ղեկավար Աղասի Ղազարյանը պաշտոնավարման տարիներին չարաշահումներ է կատարել։

Ըստ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Իջևանի բաժնի համատեղ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղը» Վերին Ծաղկավան գյուղին անհատույց փոխանցել է 4.000.000 դրամ՝ խմելու ջրի արտաքին համակարգի վերակառուցման համաֆինանսավորման տրամադրման նպատակով Հայաստանի տարածքային զարգացման երկրորդ փուլին մասնակցելու համար։

Փոխանցված գումարից 3.000.000 դրամը համայնքի նախկին ղեկավարը յուրացրել է։

Պարզվել է նաև, որ Աղասի Ղազարյանը 2016 թվականին պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսից ստացել է 10 տոննա դիզվառելիք՝ Ծաղկավան-Աղսու ռազմավարական ճանապարհը նորոգելու համար, սակայն ոչ մի աշխատանք չի կատարել՝ յուրացնելով դիզվառելիքը։

Դեպքերի հանգամանքները պարզվում են։

357
թեգերը:
Հայաստան
Վարդան Արամյան

«Ի՞նչ է լինելու վաղը» հարցի պատասխանը կառավարության որևէ անդամ չի տալիս. Արամյան

296
(Թարմացված է 23:53 24.11.2020)
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է դրամի արժեզրկման պատճառները, հնարավոր հետևանքները ու  կառավարության վարքագիծն այս իրավիճակում։

Այսօր` նոյեմբերի 24-ին Հայաստանում դոլարի փոխարժեքը հատեց 520 դրամի սահմանը, եվրոյինը` 620–ի։

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում դրամի այս արժեզրկումը օրինաչափ որակեց նշելով, որ յուրաքանչյուր երկրի ազգային արժույթ այլ երկրների արժույթների նկատմամբ արժեվորվում կամ արժեզրկվում է կապված այդ երկրի տնտեսական իրավիճակից։

«Փոխարժեքի շարժը ունի երկու գործոններով պայմանավորված վարքագիծ. մեկը կառուցվածքային գործոնն է, մյուսը՝ պահային գործոնը, որպիսին կարող է լինել պահի տակ ստեղծված պահանջարկը, առաջացած բացասական սպասումները և դրանց հիման վրա հանրության «հոտային» վարքագիծը»,– ասաց Արամյանը` շեշտելով, որ այսօր Հայաստանում ստեղծված իրողությունների պարագայում այս վերջինը հատկապես վտանգավոր է։

Նրա խոսքով, երբ տնտեսական սուբյեկտները սկսում են իրենց դրամական ակտիվները փոխել արտարժույթի, նրանց այդ վարքագծին հետևում է նաև հանրությունը։

«Այսինքն` հանրության յուրաքանչյուր անդամ, չհասկանալով, թե տնտեսության մեջ ինչ է կատարվում, ուղղակի բոլորը գնում են դեպոզիտ են հանում, կամ բոլորը գնում են արտարժույթի են փոխում իրենց խնայողությունները։ Այս «հոտային» վարքագիծը հանգեցնում է շատ վատ հետևանքների, քանի որ կարող է նպաստել, որ մեր տնտեսությունը շատ ավելի արագ արժեզրկվի»,– ասաց Արամյանը։

Կորոնավիրուսը, Հայաստանի տնտեսությունն ու պոպուլիզմը. ի՞նչ սպասել ապագայում

Բացասական հետևանքներից խուսափելու համար, նրա խոսքով, Կենտրոնական բանկը պետք է իր վարքագծում լինի բավականաչափ ագրեսիվ, այդ թվում` հանրության հետ հաղորդակցության մեջ։

«Երբ շարքային մարդը տեսնում է, որ դրամն արժեզրկվում է, իր բարեկամից, հարևանից իմանում է, որ բոլորը դոլար են գնում, բնականաբար իր վարքագիծը դառնում է մյուսների նման։ Ինֆորմացիոն վակուում է առաջանում։ Այդ ինֆորմացիաները չեն կասեցվում ու ճիշտ ինֆորմացիաներ չեն տրվում հանրությանը։ Դրա համար ես կարծում եմ, որ և՛ ԿԲ–ն, և՛ կառավարությունը բավական ագրեսիվ պետք է լինեն` հանրությանը տեղեկատվություն տրամադրելով»,– ասաց Արամյանը։

Սղաճը զսպելու մեկ այլ միջոց է տնտեսության մեջ դոլարային ինտերվենցիան, որը հնարավորություն է տալիս բավարարելու արտարժույթի նկատմամբ հանրության մեջ առաջացած պահանջարկը։ Այս գործիքի կիրառման համար, ըստ Արամյանի, ԿԲ–ի ռեզերվները միանգամայն բավարար են։

«Ներկա դրությամբ ԿԲ–ի արտարժութային պահուստները` առանց ոսկու և հատուկ փոխառության իրավունքի, շուրջ 2.2 մլրդ դոլար են։ Եվ սովորաբար ԿԲ-ի կարողությունը հաշվելու համար հարաբերում են այս ցուցանիշը ներմուծման ամսական ցուցանիշի հետ` հասկանալու համար, թե քանի ամսվա ներմուծման ծածկույթ ունի ԿԲ–ն։ Այս հաշվարկով, մենք 4-ից բարձր ներմուծման ծածկույթ ունենք, իսկ համաշխարհային կամֆորտային զոնան սովորաբար 3-ն է»,– մեկնաբանեց Արամյանը։

Ինչ վերաբերում է դրամի կտրուկ արժեզրկման պատճառներին, ֆինանսների նախկին նախարարը համաձայն չէ այն տեսակետին, թե դրա հիմնական պատճառը պատերազմն է։ Արամյանի համոզմամբ, շատ ավելի էական պատճառ է տնտեսության մեջ առաջացած անորոշությունը, որի հիմնական մեղավորը, ըստ նրա, կառավարությունն է։

Որքան է թանկացել կյանքը Հայաստանում արցախյան պատերազմի մեկ ամսում

«Այո, այստեղ կառավարությունն էական թերացում ունի։ 2.5 տարի ես անընդհատ խոսել եմ կառավարության էական խնդիրների մասին, որ կառավարության էական գործողություններն ու հաղորդակցությունը չեն համապատասխանում իրար, և դա խոռոչներ ու խոչընդոտներ է առաջացնում։ Եվ դրանով է նաև պայմանավորված, որ մենք 2019թ–ին ունեցանք ներդրումների անկում։ Որովհետև ներդրողները սովորաբար ցանկանում են, որ լինի կայունություն ու կառավարության գործողություններում լինի հստակություն։ Իսկ մեր կառավարությունը քնից վեր է կենում ու մի բան որոշում է»,– ասաց Արամյանը։

Նախկին նախարարի դիտարկմամբ, այսօր` պատերազմից հետո, այս անորոշությունների առկայությունը շատ ավելի էական է։ «Ի՞նչ է լինելու վաղը» հարցի պատասխանը, ըստ նրա, կառավարության ոչ մի անդամ մինչ օրս չի տվել։

Իսկ վաղը Հայաստանին նոր խնդիր է սպասում, այս անգամ` սպառողական գների թանկացման տեսքով։

Բանն այն է, որ հայաստանյան շուկան հիմնականում ձևավորվում է ներկրվող կամ ներկրված հումքով տեղում արտադրվող սպառողական ապրանքներից։ Հետևաբար, արտարժույթի թանկացումը հանգեցնելու է նաև այդ ապրանքների գների աճին։ Մի հուսադրող հանգամանք, այնուամենայնիվ, կա. մենք այնքան փող չունենք, որ միանգամից կտրուկ թանկացում կարողանանք մեզ թույլ տալ։

Ֆինանսների նախկին նախարարն այս հարցի իր բացատրությունն ունի։ Նրա համոզմամբ, Հայաստանում վերջին տարիներին գրանցված ցածր գնաճային ֆոնը ոչ թե տնտեսական կայունության, այլ հանրության ցածր վճարունակության հետևանք է։

«Գնաճային ֆոնը մեզ մոտ ցածր է, պետք չէ դրանից վախենալ։ Այնպես չէ, որ Հայաստանի տնտեսությունում դիտվում է 5 տոկոսանոց գնաճ, և այս փոխանցման ուղին կարող է հանգեցնել գնաճի սպիրալի, հետո գնաճը հսկողությունից դուրս գա... Ես այդպիսի խնդիրներ չեմ տեսնում։ Տեսնում եմ, որ ցածր գնաճային ֆոնը հիմնականում արդյունք է նրա, որ մեր տնտեսության մեջ էական պրոբլեմներ կան և՛ հանրության գնողունակության, և՛ տնտեսության մեջ, որը կառավարությունն ունակ չէ կառավարել»,–ասաց նա։

Նշենք, որ rate.am կայքի տվյալներով, ՀՀ առևտրային բանկերի սահմանած դոլարի առավելագույն փոխարժեքը առքի համար նոյեմբերի 24-ին կազմել է 510, վաճառքի համար` 522 դրամ, եվրոյի առքը կատարվել է առավելագույնը 605, վաճառքը` 629 դրամով, ռուսական ռուբլու համար առևտրային բանկերը սահմանել են 6.75 դրամ առքի, 7.10 դրամ` վաճառքի փոխարժեք։

Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքները ևս առանձնապես չեն տարբերվում. 1 դոլարի դիմաց սահմանվել է  512.31 դրամ, եվրոյի դիմաց` 608.83, ռուսական ռուբլու դիմաց` 6.75 դրամ։

Համեմատության համար նշենք, որ մեկ ամիս առաջ` հոկտեմբերի 24-ին, պատերազմի ամենաթեժ պահին դոլարի պաշտոնական փոխարժեքը Հայաստանում 494.01 դրամ էր, եվրոյինը` 585.25, ռուսական ռուբլունը` 6.47 դրամ։

Իսկ պատերազմից առաջ` սեպտեմբերի 24-ին 1 դոլարը Հայաստանում փոխանակվում էր 485.32 դրամով, եվրոն` 565.06, ռուսական ռուբլին` 6.28 դրամով։

Փաստորեն վերջին 2 ամսվա ընթացքում արտարժույթը Հայաստանում արժևորվել է 6-7 տոկոսով, կամ, որ նույնն է` դրամն այդ չափով արժեզրկվել է։

Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկն այսօր հայտարարություն էր տարածել, որում նշված էր, որ ֆինանսական շուկաներում մշտադիտարկում  է իրականացնում ու անհրաժեշտության դեպքում կկիրառի իր ողջ գործիքակազմը գների և ֆինանսական կայունությունն ապահովելու համար։

296
թեգերը:
Վարդան Արամյան, դոլար, դրամ
Ըստ թեմայի
ՊԵԿ նախագահը հայտնեց` որ ոլորտների շնորհիվ է նախատեսվածից ավել հարկ հավաքվել
Հայաստանն ազատ առևտրի պայմանագրեր կկնքի Եգիպտոսի ու Իրանի հետ. նախարար
Ինչպե՞ս Հայաստանը պետք է բոյկոտի թուրքական ապրանքը․ բիզնեսմենները տարբերակ են գտել
Կենտրոնական բանկ

Կենտրոնական բանկը փորձում է պահել գներն ու ֆինանսական կայունությունը. հայտարարություն

106
(Թարմացված է 14:01 24.11.2020)
ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում արձագանքել է ՀՀ ֆինանսական շուկայից ստացվող գնաճի ու սղաճի վերաբերյալ ազդակներին։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ բանկը արտարժութային շուկայում իրականացվող գործառնություններով կապահովի ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեությունը։

«ԿԲ–ն շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,– ասված է ԿԲ–ի հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ՀՀ ֆինանսական շուկայից արդեն իսկ որոշակի ազդակներ կան կանխատեսվող գնաճի ու սղաճի վերաբերյալ։

Հիշեցնենք` Արցախյան պատերազմից առաջ`սեպտեմբերին, ԿԲ–ն գնաճի ավելացում էր կանխատեսել` միաժամանակ հայտարարելով, որ այն արդեն հաջորդ տարվա ընթացքում կկայունանա։

Կենտրոնական բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

106
թեգերը:
տնտեսություն, Հայաստան, գնաճ, Կենտրոնական բանկ (ԿԲ)
Ըստ թեմայի
Վարկերն ուշացնելու համար արցախցիների ու կամավորների նկատմամբ պատժամիջոց չի կիրառվի. ԿԲ
Առաջարկվում է 1000-ի փոխարեն 3000 դրամ վճարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին
«Արցախբանկի» գլխամասը և մասնաճյուղերը գործում են անխափան. ԿԲ
Արցախ

Ինչու է Արևմուտքը դժգոհ ղարաբաղյան կարգավորումից

0
(Թարմացված է 00:31 25.11.2020)
ՌԻԱ Նովոստիի սյունակագիր Իրինա Ալկսնիսը վերլուծում է, թե ինչպե՞ս են փոխվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերերն Արցախում պատերազմից հետո։

Ֆրանսիայի արտգործնախարարը մանրամասներ է ներկայացրել մարդասիրական առաքելության մասին, որը Ֆրանսիան կազմակերպել է Արցախի բնակիչներին օգնելու համար։ Խոսքը տարարածաշրջան բժիշկներ և բժշկական-վիրաբուժական սարքավորումներ ուղարկելու մասին է։

ԱՄՆ-ը, իր հերթին, սահմանափակվել է հինգ միլիոն դոլար հատկացնելով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և ոչ պետական այլ կազմակերպություններին, որոնք օգնություն են ցուցաբերում հակամարտության վերջին սրման արդյունքում տուժած մարդկանց։

Փարիզի և Վաշինգտոնի կողմից ղարաբաղյան այս կարգավորման վերաբերյալ ոգևորության ակնհայտ բացակայությունն ինչպես հռետորաբանության, այնպես էլ գործողությունների առումով, հաստատում է, որ Սերգեյ Լավրովը ճիշտ էր, երբ ասում էր, որ նրանք «խոցված ինքնասիրությունն» են ցուցադրում։

Նույն բանի մասին է խոսել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հեգնանքով նկատելով, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան «թեև ուշացումով, բայց այնուամենայնիվ հայտնեցին իրենց դրական վերաբերմունքը ձեռք բերված համաձայնության հանդեպ»։

Եվ, համաձայն ձևավորված ավանդույթի, բառերի ընտրության հարցում ձևականություններից զերծ մնաց Անկարան։ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարեց, որ Արևմուտքը՝ ի դեմս ՆԱՏՕ-ի և Եվրամիության, 30 տարի շարունակ անընդունակ է եղել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ «հստակ և իրատեսական առաջարկներ» առաջ քաշել, մինչդեռ Ռուսաստանն ու Թուրքիան կարողացան հասնել փոխհամաձայնության։

Անմիջապես սկսեցին գրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները ցավոտ պարտություն դարձան Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար, որոնք Ռուսաստանի հետ միասին այդ հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ որոնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ են։

Եթե հավատանք The National Interest-ի լրագրողներին, Արևմուտքն այս անգամ բաց է թողնել բառացիորեն ամեն ինչ։ Արևմուտքի համար անսպասելի էին թե՛ մարտական գործողությունների վերսկսումը, թե՛ ստորագրված համաձայնությունը, որի համաձայն տարածաշրջան են մտել ռուս խաղաղապահները։

Պարբերականը տեղի ունեցածի մեղքը բարդում է ամերիկյան հետախուզության վրա, որը, նրա տեղեկություններով, չի կարողացել անգամ տեղեկություններ ստանալ Պուտինի և Էրդողանի բանակցությունների մասին, որի արդյունքում ԱՄՆ-ի դիրքերը տարածաշրջանում նկատելիորեն թուլացել են։

Սակայն իրականում իրավիճակը շատ ավելի բարդ է, քանի որ «հետախուզությունը վատ է աշխատել» դիրքորոշումը թույլ է տալիս թաքցնել այս ամբողջ պատմության մեջ ԱՄՆ-ի շատ ավելի մասշտաբային ձախողումը։

Ռուսաստանը Կարմիր խաչին 2 մլն եվրո է փոխանցել` Արցախում կատարվելիք գործողությունների համար

Ղարաբաղյան կարգավորումը, չնայած հակամարտության հարաբերականորեն լոկալ բնույթին, նշանավորում է գլոբալ քաղաքական համակարգի փոփոխությունների սկզբունքորեն նոր փուլը։ Սա առաջին անգամն էր, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան միանգամից բոլոր մասնակից կողմերի համար անպետք ու անցանկալի գործընկերներ դարձան։

Վերջին երեք տասնամյակների ընթացքում արևմտյան հեգեմոնիայի կարևորագույն գիծը նրա ամենահասությունն ու ամենուր պահանջված լինելն էր։ Ցանկացած իրավիճակում, ցանկացած հակամարտությունում (ամենատարբեր երկրներում նույնիսկ` ներքաղաքական) միշտ գտնվել են ուժեր, որոնք հղում են արել Արևմուտքին, դիմել են դրա աջակցությանը,  օգնություն փափագել և հաճախ այս կամ այն ձևով ստացել այդ օգնությունը։

Որպես տվյալ մոտեցման ցայտուն օրինակ կարելի է հիշել 2014 թվականի գարնանը Ղրիմում տեղի ունեցած դրվագը, երբ ուկրաինացի զինվորականները «Ամերիկան մեզ հետ է» գոչյուններով փորձեցին «գրոհել» ռուսական ռազմական օբյեկտի վրա։ Դա իհարկե ծիծաղելի է թվում, բայց միևնույն ժամանակ շատ հստակ արտոցոլում է զգալի թվով մարդկանց մտածելակերպը, այդ թվում` բարձրաստիճան, ամբողջ աշխարհով` Բելառուսից մինչև Վենեսուելա, Սիրիայից մինչև Հոնկոնգ։

Ավելին, նման իրավիճակը նպատակաուղղված աջակցվում է Արևմուտքի կողմից, որը բնականաբար, փորձում է վերջին ատյանի ճշմարտությունը դառնալ և տիրապետել աշխարհի ցանկացած խնդրի և հակամարտության վրա վետո դնելու իրավունքին։ Դա նրա աշխարհաքաղաքական գերակայության ամենագլխավոր բաղկացուցիչներից մեկն է։

Արցախյան հակամարտության ներկայիս փուլը բացառիկ էր նրանով, որ Արևմուտքը բացառվեց միանգամից բոլոր մասնակից կողմերի կողմից։  Դա էլ ավելի է հստակեցնում, որ բանակցային գործընթացը հեշտ չէր, ինչը արտացոլվում էր նաև ներգրավված պետությունների պաշտոնական հաղորդագրություններում, որոնք տեղ–տեղ բավական կտրուկ էին։

Սակայն համաշխարհային ավանդույթի համաձայն` սեփական դիրքերն ամրապնդելու համար ԱՄՆ–ին և Եվրոպային ներքաշելու փոխարեն, բոլորը համերաշխորեն հակված էին այն համոզմունքին «որ խնդիրն ինքներս մեր մեջ կկարգավորենք»։

Եվ իսկապես կարգավորեցին` պոստֆակտում Արևմուտքին մնացյալ աշխարհի հետ կանգնեցնելով ձեռք բերված և արդեն նույնիսկ գործարկման մեջ դրված պայմանավորվածությունների փաստի առաջ։

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Այդպիսով, շատ մեծ հարված էր հասցվել ԱՄՆ–ի ազդեցության և համաշխարհային համակարգում հատուկ կարգավիճակին հավակնելուն։  Իսկ ինչպես ցույց է տալիս պրակտիկան, առաջին, առավել ևս հաջողված փորձից հետո, անկասկած, կհետևեն մյուսները:

Որևէ զարմանալի բան չկա, որ ամերիկացիները նախընտրում են տեղի ունեցածը բարդել սեփական հետախուզության պատահական ձախողման վրա։ Դա ավելի հեշտ է և հարմար, քան գիտակցելը կամ առավել ևս հանրայնորեն խոստովանելը, որ իրականում ԼՂ կարգավորումը հերթական տեկտոնական տեղաշարժն է համաշխարհային քաղաքական համակարգում, որը ԱՄՆ–ին ու Արևմուտքին աստիճանաբար զրկում է բացառիկ կարգավիճակ ունենալուց։

0
թեգերը:
Ռուսաստան, ԱՄՆ, Արևմուտք, Արցախյան պատերազմ, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ
Ըստ թեմայի
Քարվաճառի վերջին հայկական օրը. կադրեր` լքված հայոց միջնաբերդից
Պուտինն ու Էրդողանը կրկին քննարկել են ԼՂ-ի հայտարարության կատարման ընթացքը
«Այստեղ ենք եղել մինչև վերջ». հայ զինվորները հեռանում են Քարվաճառից. տեսանյութ