00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստան գնալը կհեշտանա, ճանապարհի վերանորոգումներն սկսել են. լուսանկարներ

© Sputnik / Laura SarkisianПроцесс реконструкции автодороги Воскепар - Ноемберян
Процесс реконструкции автодороги Воскепар - Ноемберян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երեւան-Սեւան-Իջեւան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար–Նոյեմբերյան հատվածն առավել օպտիմալ ուղի է Հայաստանից Վրաստան մեկնելու համար։ Վարորդներն ուրախանում են. այժմ ճանապարհը նրանց, ինչպես նաև հարևան երկրի հյուրերի համար ավելի թեթև և հաճելի կդառնա։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա. Ոսկեպար–Նոյեմբերյան միջպետական ճանապարհը գրեթե անճանաչելի է, արևի տակ պսպղում է հենց նոր լցված ասֆալտբետոնային ծածկույթը։ Աշխատողներն անընդհատ կանգնեցնում են մեքենաները, բայց ոչ երկար։

© Sputnik / Laura SarkisianՈսկեպար–Նոյեմբերյան ճանապարհահատվածի հիմնանորոգումը
Процесс реконструкции автодороги Воскепар - Ноемберян - Sputnik Արմենիա
Ոսկեպար–Նոյեմբերյան ճանապարհահատվածի հիմնանորոգումը

 

Աշխատողներից մեկը` Հովհաննեսը (անունը փոխված է) սաղավարտով և ժիլետով է, նա հեռախոսով հարցնում է գործընկերներին, որոնք մի քիչ այն կողմ են աշխատում, թե վարորդները երբ կկարողանան շարունակել ճանապարհը։ Այդ ընթացքում մենք մի քիչ զրուցում ենք Հովհաննեսի հետ, որն այդ հատվածում համակարգում է երթևեկությունը։

«Աշխատում եմ արդեն երկու շաբաթ։ Ամեն ինչ որակով ենք անում, հիմա փռում ենք ասֆալտի առաջին շերտը, տեղ–տեղ մաքրում ենք հնից։ Նման ճանապարհ նույնիսկ հարևանները չեն ունենա», – ժպտում է Հովհաննեսը` ուղղելով սաղավարտը։

Մեր զրույցն ընդհատում է զանգը։ Հովհաննեսին հաղորդում են, որ ճանապարհը բաց է, և մեքենաների շարանը շարժվում է դեպի վրացական սահման։

© Sputnik / Laura SarkisianՈսկեպար–Նոյեմբերյան ճանապարհահատվածի հիմնանորոգումը
Процесс реконструкции автодороги Воскепар - Ноемберян - Sputnik Արմենիա
Ոսկեպար–Նոյեմբերյան ճանապարհահատվածի հիմնանորոգումը

Ամենակարևոր միջպետական մայրուղիներից մեկի հատվածը վերականգնելու աշխատանքը սկսվել է երկու ամիս առաջ։ Շատերը Հայաստանում կապել են այդ իրադարձությունը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման հետ։ Լուրեր են պտտվել, որ վարչապետը արագ կարգադրություն է տվել ճանապարհի շինարարության մասին։ Սովորական քաղաքացիների այդ վարկածը նախարարությունում հերքեցին։

© Sputnik / Laura SarkisianՈսկեպար–Նոյեմբերյան ճանապարհահատվածի հիմնանորոգումը
Процесс реконструкции автодороги Воскепар - Ноемберян - Sputnik Արմենիա
Ոսկեպար–Նոյեմբերյան ճանապարհահատվածի հիմնանորոգումը

«Ճանապարհների շինարարության կամ վերակառուցման մասին հարցը չի լուծվում մի օրում։ Շինարարական աշխատանքները ծրագրվել են դեռ անցյալ տարի», –  Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը։

Աշխատանքները սկսվել են միջպետական ճանապարհի երեք առանձին հատվածներում, դրանց ընդհանուր երկարությունը 18,3 կմ է։ Մի տեղում դեռ հիմք են դնում, մյուս հատվածում` վնասված ճանապարհածածկը վերականգնում են սառը վերամշակման օգնությամբ։

© Sputnik / Laura SarkisianՈսկեպար–Նոյեմբերյան ճանապարհահատվածի հիմնանորոգումը
Процесс реконструкции автодороги Воскепар - Ноемберян - Sputnik Արմենիա
Ոսկեպար–Նոյեմբերյան ճանապարհահատվածի հիմնանորոգումը

Այստեղ աշխատող Աբգար Հովհաննիսյանը` աշխղեկը, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի և կարելի է ասել, որ բանվորները նախագիծը հանձնելու ժամկետից առաջ են ընկնում։

«Որակի կամ ժամկետների վերաբերյալ ոչ մի բողոք չկա։ Մենք փռել ենք ծածկույթի առաջին շերտը Ոսկեպար–Կիրանց ճանապարհի 6–կիլոմետրանոց հատվածում, այնուհետև ևս 8 կմ մի ուղղությամբ և երկու` հակառակ», – ասաց Հովհաննիսյանը։

© Sputnik / Laura SarkisdianՈսկեպար–Նոյեմբերյան ճանապարհահատվածի հիմնանորոգումը
Процесс реконструкции автодороги Воскепар - Ноемберян - Sputnik Արմենիա
Ոսկեպար–Նոյեմբերյան ճանապարհահատվածի հիմնանորոգումը

Ընդհանուր առմամբ կասֆալտապատվի Սարի գյուղից մինչև Նոյեմբերյան տանող ճանապարհը։ Դրանից հետո կդրվի երկրորդ շերտը, բացատրեց աշխղեկը։

Մինչ հանրությունը գուշակում է, թե ով է նախաձեռնել վերանորոգումը, վարորդներն ուրախանում են փոփոխություններով։ Հարթ ճանապարհի համար ամենից շատ ուրախ են ընկերությունների վարորդները, որոնք կանոնավոր ուղևորափոխադրումներ են կատարում Երևանից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ։

© Sputnik / Laura SarkisianՈսկեպար–Նոյեմբերյան ճանապարհահատվածի հիմնանորոգումը
Процесс реконструкции автодороги Воскепар - Ноемберян - Sputnik Արմենիա
Ոսկեպար–Նոյեմբերյան ճանապարհահատվածի հիմնանորոգումը

«Ճանապարհը շատ կարևոր է, քանի որ այսօրվա դրությամբ դա Հայաստանից Վրաստան միակ օպտիմալ երթուղին է», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Միքայելը, ուղևորափոխադրումներով զբաղվող ընկերության տնօրենը։

Այն իրավիճակում, երբ Վանաձոր–Ալավերդի–Վրաստանի սահման մայրուղու երթևեկությունը սահմանափակ է սողանցքից հետո, որը տեղի է ունեցել այս տարվա հունիսին, Ալավերդու ճանապարհահատվածը վերանորոգվում է, դեպի Վրաստան առավել հարմար ուղին անցնում է հենց Գեղարքունիքի և Տավուշի մարզերով։

© Sputnik / Laura SarkisianՈսկեպար–Նոյեմբերյան ճանապարհահատվածի հիմնանորոգումը
Процесс реконструкции автодороги Воскепар - Ноемберян - Sputnik Արմենիա
Ոսկեպար–Նոյեմբերյան ճանապարհահատվածի հիմնանորոգումը

«Վրաստան կարելի է գնալ նաև Ապարանի կողմով, բայց ճանապարհը երկարում է այն պատճառով, որ Ալավերդու հատվածը ժամանակավորապես փակ է և պետք է շրջանցել Ստեփանավանով և Օձունով», – բացատրեց Միքայելը։

Այսպես հա՛մ վառելիքի ծախսն է ավելանում, հա՛մ ուղևորների դժգոհությունն աճում։ Ամենից շատ Հայաստանի ճանապարհներից բողոքում էին Վրաստանից եկողները։ Միքայելը կարծում է, որ հիմա նրանք էլ գոհ կլինեն։

Լրահոս
0