«Սպայկա» ընկերություն

Ստուգումներ և բացահայտումներ. ՊԵԿ–ը հենց «Սպայկան» չէր ստուգում

273
«Սպայկայից» ոչ ոքի Պետեկամուտների կոմիտե լրացուցիչ պարզաբանումների համար չեն կանչել։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները ստուգում էին ոչ թե «Սպայկան», այլ ուրիշ ընկերությունների հետ կապված դրա փաստաթղթերը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սպայկա» ընկերության մամուլի քարտուղար Էդվարդ Անտինյանը։

Հուլիսի 3–ին ՀՀ հարկային տեսուչներն ու ոստիկանները «Սպայկա» ընկերությունում մեծ խախտումներ են հայտնաբերել։

«Պետեկամուտների կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է, որ այլ ընկերությունների հետ փոխկապվածության հարց կա, նրանք «Սպայկա» ընկերության գործունեությունը ստուգելու համար չէին եկել։ Այդ պատճառով չենք կարող ասել` նրանք ինչ են պարզել, ու դա ինչ կապ ունի մեր ընկերության հետ», – ասաց Անտինյանը։

Նրա խոսքով` դեռ անհայտ է` հատկապես ինչն է Պետեկամուտների կոմիտեին հետաքրքրել ընկերության փաստաթղթերում։ Անտինյանի խոսքով` ստուգումները բուն «Սպայկայի» հետ կապված չեն։ Հուլիսի 3–ի երեկոյան հիմնական ստուգումներն ավարտվել են։

Անտինյանը նշեց, որ ինքը ստուգումների պահին «Սպայկայում» էր, աշխատակիցներից ոչ ոքի լրացուցիչ տեղեկություններ իմանալու համար ՊԵԿ չեն հրավիրել։

«Եթե ինչ-որ մեկին հրավիրեին, մենք դրա մասին կիմանայինք», – նշեց Անտինյանը։

Պետեկամուտների մամուլի ծառայությունը հայտնում է, որ ստուգումներ են անցկացրել «Սպայկայում» ու դրա հետ փոխկապակցված ընկերություններում` «Վիլլեջ գրուպում» ու «Գրինպրոդուկտում»։ ՊԵԿ–ի տվյալներով` այդ երկու ընկերությունները մոտ 4,4 միլիոն դոլար հարկ չեն վճարել բյուջե։

273
թեգերը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե, Հայաստան
Ըստ թեմայի
Պետբյուջե վերադարձրին 800 միլիոն դրամ. ՊԵԿ–ը գնացել է պետությանը պատճառված վնասի հետքերով
6 միլիոն 800 հազար դոլար ավանդի պայմանագրեր` Սերժ Սարգսյանի եղբորորդու բնակարանում. ՊԵԿ
Իրավապահներն ու ՊԵԿ-ը մտել են «Սպայկա» ընկերություն
Գինի

Այնպես, ինչպես Եվրոպայում․ առաջին անգամ հայկական գինիները «ֆիրմային» անվանում կստանան

123
(Թարմացված է 17:03 18.09.2020)
Հայկական գինիների պիտակների վրա կնշվի դրանց ծագումը։ Դա բարձրորակ լինելու տարբերակիչ նշան է։ Առայժմ այդպիսի աշխատանքներ կատարվել են Վայոց Ձորի համար։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայկական գինիներն առաջին անգամ ծագման աշխարհագրական նշումով անվանում կստանան։ Տեղեկությունը Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Директор Фонда виноградарства и виноделия Армении Заруи Мурадян на онлайн пресс-конференции: Как решить конфликт интересов между виноделами и фермерами (18 сентября 2020). Еревaн
© Sputnik / Zara Mika
Զարուհի Մուրադյանը

 «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքի համաձայն` Հայաստանում կարող են արտադրվել գինիներ՝ ծագման աշխարհագրական նշումով։ Ընդ որում, պետք է հստակ սահմանել խաղողագործության շրջանները։ Ծագմամբ և հատկանիշներով ճանաչելի գինիները սովորաբար գնի մեջ մի փոքր առավելություն են ստանում։

Օրենքն ընդունվել է 2008 թվականին, սակայն անցած 12 տարիների ընթացքում կառավարությունում ոչ ոք դրանով չի զբաղվել։ Այժմ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը սկսել է գլուխ բերել այդ աշխատանքը և մինչև տարեվերջ բնութագրեր կպատրաստի Վայոց Ձորի մարզի համար։ Այստեղ արտադրված գինիները կստանան «Արփայի հովիտ» աշխարհագրական նշումը։ Հետագայում այդ աշխատանքը կիրականացնեն նաև հանրապետության մյուս խաղողագործական շրջանների համար։

Բայց միայն խաղողի այգիների սահմանները քարտեզի վրա անցկացնելը դեռ բավարար չէ։ Նախևառաջ մշակվել են որակի ստանդարտներ այդ տարածաշրջանում (Արենի և այլն) տարածված խաղողի տեսակների համար։ Մասնագետները համար հաստատել են շաքարի պարունակությունը, ֆենոլային հասունությունն ու այլ ցուցանիշները։ Այդպիսի խաղողից գինի արտադրող գինեգործները կարող են ստանալ հիշյալ աշխարհագրական նշումը։ Այնուհետև այն հնարավոր կլինի գրանցել Եվրասիական միության ռեեստրում։

Այգեգործը նախարարից լավ է. արմավիրցի Երեմի 100 տեսակի աղջիկ-խաղողներն ու ինքնաշեն տրակտորը

Ապագայում հիմնադրամն ուզում է նաև որակի նշան տրամադրել այն գինիների համար, որոնց պատրաստման ընթացքում պահպանվում են բոլոր պատշաճ ստանդարտները։ Դրա համար կստեղծվի փորձագիտական խորհուրդ` կազմված գինեգործական ընկերությունների ներկայացուցիչներից և անկախ մասնագետներից։

Կառավարությունը կվճարի ոչ թե կոնյակ ու գինի արտադրողներին, այլ խաղող աճեցնող գյուղացիներին

Նշենք, որ Հայաստանում խաղողի գինու արտադրության ծավալը վերջին տարիներին աճել է, սակայն այն դեռևս համեմատաբար փոքր է մնում։ Միևնույն ժամանակ ավելացել է մրգային գինիների արտադրությունը, իսկ արտահանման ծավալով դրանք նույնիսկ առաջ են անցել խաղողի գինիներից։ Այսպես, 2020 թ․-ի առաջին կիսամյակում խաղողի գինու արտահանումը կազմել է 3,2 մլն դոլար, իսկ մրգային գինիները՝ 4,5 մլն դոլար։

123
թեգերը:
Խաղող, որակ, պիտակ, հայկական, Գինի
Ըստ թեմայի
«Այս գինիներն այստեղ են, որովհետև ես բարի մարդ եմ». օրգանական գինին «խնդրում են» դրսերում
Ծորակը բացել են, գինի է թափվել. իտալական գործարանում տեխնիկական խափանում է եղել
Արևահաց, արևախաչ, գինի ու կրակ. ինչպես են հայ հեթանոսները նշել Նավասարդը
Մեղրիի անցակետ. արխիվային լուսանկար

«Համավարակի ընթացքում նվազագույն թվեր են եղել». ՊԵԿ նախագահը` Մեղրիով փոխադրումների մասին

15
(Թարմացված է 15:28 18.09.2020)
ԱԺ–ում քննարկվում է ՀՀ կառավարության ու ՎԶԵԲ–ի միջև ստորագրված վարկային ու դրամաշնորհային պայմանագիրը վավերացնելու հարցը։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Հայ – իրանական սահմանի Մեղրիի անցակետի վերակառուցման ու արդիականացման համար Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի կառավարությանը պատրաստ է տրամադրել 21 մլն եվրո, որից 10 մլն–ը դրամաշնորհի, 11-ը` վարկերի տեսքով։

Վարկային ու դրամաշնորհային պայմանագիրը ՀՀ կառավարության ու ՎԶԵԲ–ի միջև ստորագրվել է դեռ 2020թ–ի փետրվարի 7-ին։ Այսօր այն քննարկվում է ԱԺ–ում` վավերացնելու նպատակով։

Ներկայացնելով պայմանագրի նպատակը, ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտնեց, որ այն պայմանավորված է Մեղրիի անցակետով տարեցտարի ավելացող հոսքերի աճով։

«Մասնավորապես` 2017թ–ի հունիս–հուլիս ամիսներին Մեղրիի անցակետը հատած բեռնատարների թիվը կազմել է շուրջ 2000, իսկ 2019-ին`շուրջ 4150։ 2017թ–ի հունիս–հուլիս ամիսներին Մեղրիի անցակետը հատած մարդատար ավտոմեքենաների թիվը կազմել է 10 850, 2019-ի նույն ամիսներին 18 085»,– ասաց ՊԵԿ նախագահը։

Ավտոմեքենայի յուղերը թաքցրել են ցորենի թեփի պարկերի տակ. ՊԵԿ–ը քրեական գործ է հարուցել

Այս տարի, պայմանավորված համաշխարհային համավարակով, փոխադրումների ծավալը նվազել է։

«Համավարակի ժամանակահատվածում նվազագույն թվեր են եղել»,– ասաց Հովհաննիսյանը` նշելով, որ կոկրետ թվային տվյալներ այս պահին ձեռքի տակ չունի։

ՊԵԿ նախագահը նաև հայտնեց, որ վերակառուցման նախագծով անցակետում նախատեսվում է կառուցել 2–հարկանի վարչական շենք` 400 քմ մակերեսով և տանիքում արևային էներգակայանով։

Նոր անցակետը հաշվարկված է օրական 300-900 ավտոմեքենայի թողունակությամբ։ Բայց, ինչպես նշեց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը, դեռևս հնարավոր չէ կանխատեսել, թե իրականում քանի ավտոմեքենա կանցնի անցակետով։

Անցակետի վերակառուցման ավարտը նախանշված է 2023թ–ին։

ՊԵԿ-ն ամփոփել է 2019-ը և միջոցառումների կատարողականը ներկայացրել Փաշինյանին

15
թեգերը:
Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան, Մեղրի
Ըստ թեմայի
Ինչպես են ավտոներկրումներն ու կորոնավիրուսն ազդել բյուջեի վրա. ներկայացրել է ՊԵԿ նախագահը
ՊԵԿ–ը սիրելի գործարարներ չունի. Հովհաննիսյանն առաջարկում է սպասել նոր բացահայտումների
ՊԵԿ-ում Ծառուկյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել

Հայաստանում մեկնարկել են «Կովկաս-2020» ռազմավարական զորավարժությունները․ տեսանյութ

0
(Թարմացված է 18:51 19.09.2020)
Սեպտեմբերի 21-26-ը ռազմավարական հրամանատարական-շտաբային զորավարժությունների շրջանակում կմշակվեն միջազգային ահաբեկչության դեմ մոտոհրաձգային ստորաբաժանումների, ավիացիայի և ՀՕՊ-ի օգտագործման խնդիրները։

«Ալագյազ» զորավարժարանում տեղի է ունեցել Հայաստանում ընթացող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարական-շտաբային զորավարժություններին մասնակցող երկրների պետական ​​դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը։ Տեղեկությունը հաղորդում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Բացման արարողությանը ներկա էին Հարավային ռազմական շրջանի (ЮВО) ռազմակայանի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը, զորքերի միավորված խմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, երկու երկրների ուժային կառույցների և դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներ:

Սեպտեմբերի 21-26-ը ռազմավարական հրամանատարական-շտաբային զորավարժությունների շրջանակում կմշակվեն միջազգային ահաբեկչության դեմ մոտոհրաձգային  ստորաբաժանումների, ավիացիայի և ՀՕՊ-ի օգտագործման խնդիրները։

Այս տարվա ռազմավարական զորավարժությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք տեղի են ունենում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ։ ՌՀՇԶ-ի (Ռազմավարական հրամանատարական-շտաբային զորավարժություններ) մասնակիցները գտնվելու են բժիշկների հսկողության տակ։

«Հայաստանում անցկացվող «Կովկաս-2020» ՌՀՇԶ-ի մարտական-ռազմավարական գործողություններին ներգրավված է ընդհանուր առմամբ 1,5 հազար մարդ և մոտ 300 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ երկու երկրների օպերատիվ-մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիան»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանը կմասնակցի «Կովկաս-2020» զորավարժությունների ցամաքային մասին

Զորավարժությունների ընթացքում կմշակվեն պետությունների զորքերի (ուժերի) կիրառման հարցերը՝ ի շահ Ռուսաստանի հարավ-արևմուտքում ռազմական անվտանգության ապահովման: Համատեղ գործողությունների մշակման համար հրավիրվել են Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Մյանմարի և Պակիստանի զինվորական կազմավորումները, ընդհանուր առմամբ մինչև հազար օտարերկրյա զինծառայողներ:

«Կովկաս-2020» զորավարժությունը տեղի կունենա 2020 թ․-ի սեպտեմբերի 21-ից 26-ն ընկած ժամանակահատվածում՝ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի՝ Հարավային ռազմական շրջանում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի ղեկավարությամբ և ընթացիկ տարում կդառնա Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի օպերատիվ (մարտական) պատրաստության համալիր միջոցառումների եզրափակիչ փուլը:

0
թեգերը:
Զորավարժություններ, զորք, Ռուսաստան, Հայաստան, «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն
Ըստ թեմայի
Ադրբեջանը չի մասնակցի Ռուսաստանում կայանալիք «Կովկաս 2020» զորավարժություններին
Հայաստանը Բելառուսում կմասնակցի ՀԱՊԿ–ի խաղաղապահ զորավարժություններին
Հայաստանում ՀԱՊԿ երկու զորավարժություն կանցկացվի. ինչ խնդիր է դրված