00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կենսաթոշակային բարեփոխում. պետությունն իր վրա չափազանց ծանր բեռ կվերցնի, եթե...

© Sputnik / Asatur YesayantsВардан Арамян
Вардан Арамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն ապագայում կարող է լուրջ խնդիրների բախվել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում նոր շտկումների պատճառով, եթե վերջին փոփոխությունը չդիտարկվի որպես կարճաժամկետ, կարծում է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Կուտակային կենսաթոշակի վճարումների ներկա համակարգը կարող է ապագայում չափազանց ծանր բեռ դառնալ, եթե վերջինս թողնվի անփոփոխ երկարաժամկետում Sputnik Արմենիային ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

Производство игрушек в Армении - Sputnik Արմենիա
207 հազար աշխատողի աշխատավարձի բարձրացում է եղել. Փաշինյան

Հունիսի 21-ին Հայաստանի խորհրդարանը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Կուտակային կնեսաթոշակների մասին» օրինագիծը, որը ենթադրում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում պետության բաժնի ավելացում և համակարգի մասնակիցների ծանրաբեռնվածության նվազում։ Համակարգը պարտադիր է դարձել Հայաստանի բոլոր քաղաքացիների համար 2018թ-ի հուլիսի 1-ից։

Աշխատող քաղաքացիների մոտ կենսաթոշակի համար գանձվում է նրանց աշխատավարձի 10 տոկոսը, բայց նախկինում գործող 5/5 համամասնության փոխարեն սահմանվել է 2,5%/7,5% համամասնությամբ վճարում, այսինքն` վճարման 2,5%-ը պետք է վճարի քաղաքացին, 7,5%-ը`պետությունը։

«Ես կնախընտրեի Բրիտանական մոդելը, որն այսպես կոչված opt-out մոտեցում է ենթադրում, այսինքն պահպանվում է 5%/5% հարաբերակցությունն առանց բյուջեի վրա լրացուցիչ 2.5% բեռ դնելու, համակարգն ավտոմատ բոլոր շահառուներին ներառում է, իսկ այն նոր մուտք գործող անձինք որոնք չեն ցանկանա համակգին անդամակցել պարտավոր կլինեն գրավոր հրաժարվել ։ Չէ որ այդ բարեփոխման գլխավոր նպատակներից մեկն էլ ապագայում պետության կենսաթոշակային բեռը նվազեցնելն էր։ Ներկայումս ըստ ԱՄՀ կողմից կատարված հաշվարկների, գործող բաշխողական համակարգի պարտքի զուտ ներկա արժեքը, այսինքն ներկայիս այն ամբողջ խոստման արժեքը ինչ պետությունը տվել է այսօրվա աշխատողներին որոնք վաղը դառնալու են կենսաթոշակառու, կազմում է ՀՆԱ-ի 51 տոկոսը և սա աճելու էր եթե պետությունը կուտակային համակարգի ներդրման չգնար: Շատ լավ է որ ներկա կառավարությունը սա ևս հաշվի է առել, որ չի գնացել բերփոխումների կասեցման, միևնույն ժամանակ փորձում եմ ըմբռնումով մոտենալ, որ կառավարությունը նախընտրեց այս լուծումը երևի թե հետագայում դա վերափոխելու և եկամտային հարկի փոփոխության հետ համադրելու ակնկալիքով», — ասաց Արամյանը։

Ինչպես նշեց նախկին նախարարը, նոր կուտակային կենասթոշակային համակարգի ստեղծման հիմքում ընկած է Բիսմարկյան (սերունդների համերաշխության կամ որ նույն է բաշխողական)համակարգի թերություները. սերունդների համերաշխության համակարգը ներմուծվել է այն շրջանում, երբ կյանքի միջին տևողությունը կազմել է 52 տարի։ Հիմա խոսքը 71-73 տարիների մասին է, առանձին երկրների դեպքերում` 81-82։

Министр труда и социальных вопросов Мане Тандилян на заседании правительства (21 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Մանե Թանդիլյանը բացատրեց` ինչու չի լքում նախարարի աթոռը

«Ընդունված է համարել, որ բաշխողական համակարգը կայուն է, եթե 1 թոշակառուին պահում է 3 աշխատող։ Իրավիճակն աշխարհում փոխվում է և նման համամասնություն ապահովելն արդեն անհնար է՝ հաշվի առնելով թե աշխարհում և թե մեզ մոտ դեմոգրաֆիական խնդիրները։ Հետևաբար, պարտադիր կուտակային համակարգ ներմուծելու իմաստն այն էր, որ պետությունն ազատվի լրացուցիչ բեռից», — ասաց Արամյանը։

Նախկին նախարարի կարծիքով` պետությունը պետք է ապագայում բաշխողական համակարգով կենսաթոշակային միջոցներն ուղորդի այն քաղաքացիներին, որոնք ժամանակին ինչ-որ պատճառներով չեն աշխատել, օրինակ, առողջական վիճակից ելնելով, այսինքն ապահովել սոցիալական կենսաթոշակներ։ Մնացած քաղաքացիներն իրենք պետք է կենսաթոշակ կուտակեն քանի դեռ աշխատում են և ի զորու են կուտակումներ անել, որպեսզի բյուջեն ազատվի այդ բեռից։

«Ներկա որոշումը բյուջեի ծանրաբեռնվածությունն ավելի է մեծացրել։ Կարծում եմ, որ կառավարությունում այդ ամենը հասկանում են և մտադիր են դա վերանայել եկամտային հարկի բարեփոխումների շրջանակներում», — ասաց Արամյանը։

Նա նշեց, որ ֆինանսների գործող նախարար Ատոմ Ջանջուղազյանը մի քանի անգամ ընդգծել է, որ ներկա գործողությունները միջանկյալ քայլեր են։
Արամյանի կարծիքով՝ Համակարգից հրաժարվելու պարագայում մարդիկ պետք է գիտակցեն, որ ապագայում չեն կարող պետությունից բարձր թոշակ ակնկալել։
Արամյանը կարծում է, որ պետք է հաշվի առնել գոյություն ունեցող համաշխարհային փորձը, որպեսզի երկիրն ապագայում չբախվի լուրջ խնդիրների։

Լրահոս
0