ԱԷԿ

Հայաստանը չի հրաժարվի ատոմային էներգիայից. ինչպիսի՞ կայան է պետք երկրին

149
(Թարմացված է 12:47 02.07.2018)
Ատոմակայանը Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորն է, կարծում է Դավթյանը։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Հայաստանն իր անվտանգությունն ապահովելու համար պետք է 600 ՄՎտ հզորությամբ նոր ԱԷԿ կառուցի, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։

Ավելի վաղ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հայտնել էր, որ Հայաստանը չի հրաժարվի ատոմային էներգիայից, սակայն ծրագրում է կենտրոնանալ փոքր մոդուլային ռեակտորների շինարարության վրա։

«Ավանդական մոտեցմանն եմ հակված` Հայաստանին մեծ կայան է պետք։ Խոսքն, իհարկե, այն կայանների մասին չէ, որոնք դիտարկվում էին 2008-2010 թվականներին։ Էլեկտրաէներգիայի ավելցուկի պայմաններում 1200 ՄՎտ հզորության անհրաժեշտություն չկա», – ասաց Դավթյանը։

Նրա խոսքով` քանի դեռ լուծված չեն աշխարհաքաղաքական հարցերը ներկա փուլում արտաքին շուկաներում ակտիվանալու հնարավորություն չկա, այդ պատճառով էլ Հայաստանին նման հզորություններ պետք չեն։

«Սակայն այսօր խոսք կարող է գնալ 600 ՄՎտ հզորությունների մասին։ Խնդիրն այն է, որ նույնիսկ այն մոդելից, որի շուրջ որոշակի կոնսենսուս էր ձևավորվել, նախորդ իշխանությունը հրաժարվեց և սկսեց առաջարկել մոդուլային կայանների մոդելը», – նշեց Դավթյանը։

Փոքր կամ մոդուլային կայաններ ասելով նկատի ունեն 50-300 ՄՎտ հզորությամբ կայանները։ Եթե հեռանկարը գնահատելու համար միջազգային փորձը վերլուծվի, ապա պետք է արձանագրել, որ Ռուսաստանում, Չինաստանում, Հնդկաստանում, Ֆրանսիայում մոդուլային կայանները գերազանցապես դիտարկվում են որպես ռեզերվային էներգիայի աղբյուր։

«Սակայն Հայաստանում ԱԷԿ–ը դիտարկել որպես ռեզերվային էներգիայի աղբյուր նպատակահարմար չէ` ռազմավարական նկատառումներից ելնելով։ Ավանդաբար մենք տարածաշրջանում միակ երկիրն ենք, որն ատոմային էներգետիկա ունի։ Դա մեր անվտանգության բազային երաշխիքն է», – ասաց Դավթյանը։

Առանց ատոմային էներգետիկայի հոսանքի ցածր սակագների հավակնություններ ապագայում ունենալ չի կարելի։ Սա վերաբերում է ինչպես ներքին շուկային, այնպես էլ էլեկտրաէներգիայի արտահանմանը։ Ավելին, ատոմակայանների առկայությունը որոշակի աշխարհաքաղաքական առավելություններ է տալիս պետությանը, կարծում է փորձագետը։

Դավթյանը պնդում է, որ ելնելով վերոնշյալից, մոդուլային ԱԷԿ–ները որպես առաջնահերթ դիտարկելը նպատակահարմար չէ։ Ավելի լավ է ուշադրությունը կենտրոնացնել 600 ՄՎտ հզորությամբ կայաններ կառուցելու վրա։ Նման կայանի կառուցումը, մոտավոր գնահատականներով` 2-2,5 մլրդ դոլար կարժենա։

Հայաստանում գործող ԱԷԿ–ի շահագործումը պետք է դադարեցվեր 2016 թվականին։ Այժմ Ռուսաստանի կառավարության տրամադրած վարկի և դրամաշնորհի հաշվին կապիտալ վերանորոգում է իրականացվում ԱԷԿ–ում` դրա կյանքը 10 տարով երկարացնելու համար։

Աշխատանքները կավարտվեն մինչև 2020 թվականը։ Արդյունքում կայանի հզորությունը ներկայիս 390-ից կաճի մինչև 430 ՄՎտ։

149
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
Ե՞րբ է փակվելու Մեծամորի ԱԷԿ–ը. եվրոպացիները պարզապես ուզում են իմանալ
2018 թվականին ԱԷԿ–ը կվերանորոգվի. դրությունը պիտի փրկեն գետերը, եթե վարարեն
Հայկական ԱԷԿ-ի «կախարդանքը». այստեղ ԵՄ-ն, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կողք կողքի են աշխատում
Հարձակում հայկական ԱԷԿ–ի վրա. հարված Մոսկվային` Երևանի միջոցով
Մթերային խանութ

Ինչո՞ւ են որոշ ապրանքներ թանկացել, ու ինչ անել առանց թուրքական արտադրանքի

181
(Թարմացված է 21:02 23.10.2020)
Մասնագետները կարծում են, որ թուրքական ապրանքները բոյկոտելու մասին Հայաստանի որոշումը ճիշտ էր։ Ինչ վերաբերում է տեղական շուկայում որոշ տեսակի ապրանքների թանկացմանը՝ դա կապված չէ պատերազմի հետ։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի սպառողական շուկան արժանապատվությամբ ընդունեց ռազմական դրության մարտահրավերը, ավելին, երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, պարենային մթերքի գնաճ չի գրանցվել։ Sputnik  Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը։

«Բեռնափոխադրումներն անխափան են իրականացվում, հետևաբար՝ երկրում պարենային դեֆիցիտ չկա։ Բեռներն ինչպես եկել, այնպես էլ գալիս են Վրաստանի ու Իրանի տարածքով» , - ասաց Չիլինգարյանը։

Նրա խոսքով՝ ապրանքի առանձին տեսակներ թանկացել են։ Դա կապ չունի Ղարաբաղում ընթացող պատերազմի հետ։ Թանկացումը պայմանավորված է երկու պատճառնով․ մրգի ու բանջարեղենի դեպքում դա սեզոնային է, մյուս դեպքերում կապված է այն երկրներում տեղի ունեցած գնաճով, որտեղից Հայաստան են ներմուծվում տվյալ ապրանքները։ Դրանցից են, օրինակ, արևածաղկի ձեթն ու կարագը, շաքարավազն ու ալյուրը։

«Viasat» ընկերությունը դադարեցնում է թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ–ների մասերի մատակարարումը

Փորձագետը պարզաբանում է, որ արևածաղկի ձեթը Հայաստանում թանկացել է, քանի որ Ռուսաստանում դրա գինը 20%-ով աճել է։ Չիլինգարյանը նշեց, որ երկրում առաջին անհրաժեշտության իրերի գնաճ չի գրանցվել։ Հիմնականում գնաճը սեզոնային բնույթ է կրում։

Օրինակ, աճել է ձմերուկի գինը։ Արքայանարնջի դեպքում գինը նվազում է, քանի որ հիմա այդ մրգի սեզոնն է։ Չեն փոփոխվել Հայաստանում արտադրվող մթերքի, նաև մսի ու ձկան գները։

Ինչ վերաբերում է թուրքական ապրանքի էմբարգոյին, որը ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին, Չիլինգարյանը միայն ողջունում է իշխանության այդ քայլը։ Փորձագետը, սակայն, կոչ է արել չբոյկոտել թուրքական այն արտադրանքը, որն արդեն վաճառվում է հայկական շուկայում։

«Մեր գործարարներն արդեն վճարել են ապրանքի համար, հետևաբար, դրանք հիմա Հայաստանում բոյկոտելով, վնասում եք ոչ թե Թուրքիային, այլ տեղացի գործարարներին», - ասաց Չիլինգարյանը։

Նրա խոսքով՝ հայկական տնտեսությունն ու գործարարները շատ չեն տուժի առանց թուրքական ապրանքների։ Հագուստից բացի, Թուրքիայից Հայաստան է բերվում կենցաղային քիմիա, լվացող ու մաքրող միջոցներ, որոնք հեշտորեն կարելի է փոխարինել։ Դեռ ժամանակ կա նոր շուկաներ գտնելու համար։ Թուրքական շուկային Հայաստանի համար այլընտրանք կարող են լինել Ռուսաստանի, ԱՊՀ երկրների, Իրանի, Չինաստանի ու այլ շուկաներ։

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանն իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ պատերազմն ուժեղ ազդեցություն չի ունեցել հայկական շուկայի վրա։

«Դրամի փոխարժեքն երկու տոկոսով անկում է ապրել, ինչը գնաճի կհանգեցնի։ Սակայն պարենային անվտանգության ու ապրանքների գների առումով իրավիճակը կայուն է», - ասաց Միքայելյանը։

Հայկական դրամը դիմադրել է COVID-ին և պատերազմին, իսկ թուրքական լիրան՝ ոչ․ որն է պատճառը

Փորձագետը կարծում է, որ Հայաստանն առանց թուրքական ապրանքների չի տուժի։ Երկիրը պետք է օգուտ քաղի ստեղծված իրավիճակից ու սուբսիդավորի, մասնավորապես, տեղական արտադրությունը, ինչը թույլ կտա նոր աշխատատեղեր բացել։

Միքայելյանի խոսքով՝ թուրքական կենցաղային ապրանքները երկար ժամանակ մեծ դերակատարություն են ունեցել Հայաստանի սպառողական շուկայի կայունության պահպանման առումով։ Սակայն վերջին շրջանում իրավիճակը փոխվել է․ կենցաղային ապրանքները տարբեր երկրներից են գալիս, հատկապես, Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո։ Այժմ մենք այդ ապրանքն ավելի շատ գնում ենք ԵԱՏՄ երկրներից, գլխավորապես՝ Ռուսաստանից։

Բացի այդ՝ թուրքական ապրանքները կարելի է փոխարինել տեղականով։ Այդ պատճառով բացասական ազդեցությունը նվազագույն կլինի, քանի որ այլընտրանք կա։ Միքայելյանի խոսքով՝ թուրքական ապրանքը փոխարինելու հարցում Հայաստանի համար պոտենցիալ շուկա կարող է լինի Ռուսաստանը, Ուկրաինան, Իրանը, Բանգլադեշը, Չինաստանը։

Հայաստանն առաջարկում է Թուրքիային զրկել ԵԱՏՄ սակագնային արտոնություններից

Այդ կապակցությամբ Միքայելանը կարծում է, որ իշխանությունը պետք է օգնի բիզնեսին կապ հաստատել տարբեր երկրների ներկայացուցիչների հետ։

Ավելի վաղ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Facebook–ի իր էջում հրապարակել է հայաստանյան շուկայում պատերազմի ընթացքում թանկացած ապրանքների ցանկը։

Հանձաժողովի իրականացրած դիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ հոկտեմբերի 8-ից 22–ն ընկած ժամանակահատվածում շաքարավազը երևանյան սուպերմարկերկետներում թանկացել է շուրջ 20 դրամով (6-7 տոկոս), կարագի 1 կգ–ը` 20 դրամով (1 տոկոսից պակաս), ձեթը` 15-80 դրամով (մոտ 0.5 տոկոս), ալյուրը` 10-15 դրամով (4.5 տոկոս)։

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել արգելել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը նախևառաջ անվտանգային բաղադրիչ ունի` հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին:

Նշենք, որ 2019 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 268.1 մլն ԱՄՆ դոլար։ Թուրքիայից մեր երկիր հիմնականում ներմուծվում է hագուստ (69.4 մլն դոլար), ցիտրուսային մրգեր (10.3 մլն դոլար), մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ` էլեկտրական ջեռուցիչ, սառնարան (35.3 մլն դոլար), նավթ և նավթամթերք (24.3 մլն դոլար), քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք (23.6 մլն դոլար), ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր (21.6 մլն դոլար)։

181
թեգերը:
Պատերազմ, Գներ, տնտեսություն
Սուպերմարկետ. արխիվային լուսանկար

Ինչն է թանկացել պատերազմի ընթացքում. ՏՄՊՊՀ–ն ներկայացրել է դիտարկման արդյունքները

447
(Թարմացված է 13:57 23.10.2020)
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք շուրջօրյա ռեժիմով մշտադիտարկում են իրականացնում հայաստանյան խոշոր վաճառակետերում։ Ուսումնասիրվում է 94 ապրանքատեսակ։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Facebook–ի իր էջում հրապարակել է հայաստանյան շուկայում պատերազմի ընթացքում թանկացած ապրանքների ցանկը։

Հանձաժողովի իրականացրած դիտարկումների արդյունքում արձանագրվել է, որ հոկտեմբերի 8-ից 22–ն ընկած ժամանակահատվածում շաքարավազը երևանյան սուպերմարկերկետներում թանկացել է շուրջ 20 դրամով, կարագի 1 կգ–ը` 20 դրամով, ձեթը` 15-80 դրամով` կախված տեսակից, ալյուրը` 10-15 դրամով։

Հանձնաժողովը հայտնում է, որ միաժամանակ ուսումնասիրել են նաև միջազգային շուկայի գները և պարզել, որ դրանց հումքի գները ևս բարձրացել են։

«Գնային տատանումները որոշ ապրանքների մասով կարող են հանդիսանալ նաև վերջին ժամանակահատվածում արտարժույթի տատանումների հետևանք»,– նշված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։

Այդուհանդերձ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք շուրջօրյա ռեժիմով մշտադիտարկում են իրականացնում հայաստանյան խոշոր վաճառակետերում։ Ուսումնասիրվում է 94 ապրանքատեսակ։

Արտաքին գնաճային ճնշումներ ՀՀ տնտեսության վրա չեն եղել. ԿԲ նախագահի նոր ցուցանիշները

447
թեգերը:
գնաճ, Պատերազմ, թանկանալ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ)
Ըստ թեմայի
ՏՄՊՊՀ–ն թույլ տվեց, որ Եսայան եղբայրների ընկերությունը գնի Beeline-ը
«Զվարթնոցում» ավտոկայանատեղին կրկին կէժանանա. ՏՄՊՊՀ–ն պատժել է «Արմենիային»
Չարաշահումներ կարագի շուկայում. ՏՄՊՊՀ-ն որոշել է տուգանել «Սիթիին»
Военнослужащий на боевой позиции Армии обороны Карабаха

Արծրուն Հովհաննիսյանն առաջնագծում տիրող իրավիճակը ներկայացրեց քարտեզի տեսքով. լուսանկար

0
(Թարմացված է 22:12 24.10.2020)
Նկարում հարավային և հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից ժամանակավոր զբաղեցրած տարածքներն են
Интерактивная карта военных действий Карабаха
Интерактивная карта военных действий Карабаха
0