Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը կրկին ավտոմոբիլաշինական ընկերության ղեկին է

528
Վարդանյանն ավտոմոբիլաշինական ընկերության տնօրենների խորհուրդը ղեկավարում է 2016 թվականից։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Sollers ռուսական ավտոմոբիլաշինական ընկերության տնօրենների խորհուրդը նախագահ վերընտրեց գործարար Ռուբեն Վարդանյանին։ Այդ են վկայում ընկերության փաստաթղթերը։

«Ընտրել Ռուբեն Կառլենի Վարդանյանին որպես կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ», — նշվում է փաստաթղթերում։

Մայիսին Sollers ընկերության բաժնետերերը վերընտրել էին տնօրենների խորհրդի նախկին կազմին։

Վարդանյանը Sollers-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից։ 2012-ից 2015 թվականների ընթացքում նա աշխատել է «Սբերբանկ ԿԻԲ» ՓԲԸ կառավարող տնօրեն, մինչ այդ գլխավորել է «Տրոյկա դիալոգ» խումբը։ Բացի այդ, 2014 թվականից նա «Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ» ՍՊԸ-ի նախագահն է։

Sollers ընկերության կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ Վարդանյանը 2012 թվականից մինչ այժմ Սբերբանկի նախագահի խորհրդականն է, սակայն Վարդանյանի ներկայացուցիչը պարզաբանել է ՌԻԱ Նովոստիին, որ նա զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 2015 թվականը, իսկ հիմա նա հասարակական ներդրող է ու գործարար։

Գործարարը IDeA բարեգործական հիմնադրամի համահիմնադիրն է։ Հիմնադրամի գործունեությունն ուղղված է Հայաստանի երկարաժամկետ նախագծերի աջակցությանը։ Հայրենիքում Վարդանյանը լայնորեն հայտնի է դարձել 2008թ-ին «Տաթևի վերածնունդ» նախագծի շնորհիվ։ Հենց այդ նախագծի շրջանում էլ իրականացվել է «ՏաԹևեր» ճոպանուղու շինարարությունը։

528
Ըստ թեմայի
Միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի իմաստուն ընկերն ու հաջողության գաղտնիքը
Ռուբեն Վարդանյան. Եթե վերնախավի ներկայացուցիչ ես, պետք է պատասխանատվության զգացում ունենաս
«Հայրիկ, պարտքեր չթողնես, խնդրում եմ». Ռուբեն Վարդանյանը խոսել է հայերի մասին
«Միայն ոչ ջիպով տղաներին». Ռուբեն Վարդանյանը սովորեցնում է` ում է պետք հարգել Հայաստանում