00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ալեքս Հոլդինգը» միլիոնների չարաշահում է կատարել` համագործակցելով ՊԵԿ ղեկավարության հետ

© Sputnik / Asatur YesayantsСамвел Алексанян
Самвел Алексанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԱԾ–ն գաղտնազերծել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված ընկերությունում կոռուպցիայի որոշ փաստեր։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. ԱԱԾ–ն 10 խուզարկություն է իրականացրել պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ տարածքում. առգրավվել են հաշվապահական փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, հարցաքննվել են աշխատակիցները, կեղծ փաստաթղթեր կազմելու մեջ կասկածվող նոտարը, ինչպես նաև քաղաքացիներ, որոնց անուններով այս ընկերությունը կեղծ ԱՁ–ներ է գրանցել։

У кассы в супермаркете - Sputnik Արմենիա
«Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք». «Երևան սիթի» գանձապահներին հերթով հրավիրում են ԱԱԾ

Այս մասին հայտնում է ԱԱԾ–ը` պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ` միաժամանակ նաև որոշ փաստեր հրապարակելով բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործություններից։

Այսպես, օրինակ` պարզվել է, որ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ–ը 2016 թվականի վերջին գյուղացիներից գնած գյուղմթերքի «Երևան Սիթի» սուպերմարկետներում վաճառել է տարբեր անձանց անվամբ գրանցած ԱՁ-ների անվան տակ, որով իրացման շրջանառության սահմանաչափը չի գերազանցել 115 մլն ՀՀ դրամը, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ վճարել:

Ընդ որում, այս ամենում մասնակցության բաժին է ունեցել նաև ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարությունը, որի հետ ձեռք բերված համաձայնությունը ներկայացվել է որպես տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու ցանկություն։

Նշենք, որ նշված ժամանակահատվածում ՊԵԿ նախագահն էր Վարդան Հարությունյանը։

«Ալեքս Հոլդինգում» հայտնաբերված հաջորդ փաստը, ըստ ԱԱԾ–ի, վերաբերում է 2016-18թթ.–ի մայիսն ընկած ժամանակահատվածին։

Активисты заблокировали вход супермаркета Yerevan City (2 мая 2018). Проспект Маштоца, Ереван - Sputnik Արմենիա
«Երևան Սիթի» առևտրի կենտրոնում ԱԱԾ ստուգումներն օրինական են. Մաշադյան

Այս ընթացքում հոլդինգի աշխատակիցների, նրանց ընտանիքների անդամների և ծանոթների անվամբ նույն նոտարի մոտ գրանցվել է 461 ԱՁ, որոնք գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետներում: Ընդ որում, նրանց մի մասը, պարզվել է տեղյակ էլ չեն եղել իրենց անվան տակ իրականացվող գործողություններից։ Քննությունը ցույց է տվել, որ առանց նրանց գիտության օգտագործել են «Ալեքս Հոլդինգում» առկա նրանց անձը հաստատող փաստաթղթերը կամ պատճենները։ Իսկ այն դեպքում, երբ ԱՁ-ների շրջանառությունը հասել է 115 մլն դրամի, գործունեությունը դադարեցվել կամ լուծարվել է`հարկերից խուսափելու համար, և դրանց փոխարեն գրանցվել են նորերը։

Այս հանցանքներից ևս ՊԵԿ ղեկավարությունը տեղյակ է եղել ու աջակցել է։

Նախնական հաշվարկով 461 ԱՁ-ներով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ, որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ՝ օրինական գործունեություն ծավալելու դեպքում պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկ:

«Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ–ի` պետությանը պատճառված վնասի ճշգրիտ չափը հաշվարկվելու է համար քննչական մարմինը նշանակել է դատահաշվապահական փորձաքննությամբ:

Բացահայտված դեպքերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 189-րդ հոդվածի 3-րդ մասի («Կեղծ ձեռնարկատիրություն») հատկանիշներով:

Միաժամանակ, ԱԱԾ–ն հայտնում է, որ «Ալեքս Հոլդինգը» միակը չէ։ ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարությունը նույն եղանակով գործունեություն ծավալելու հնարավորություն է ընձեռել ցանցային առևտրով զբաղվող ևս 11 խոշոր կազմակերպությունների`անհավասար պայմաններ ստեղծելով ավելացված արժեքի հարկով աշխատող, գյուղմթերք վաճառող բազմաթիվ այլ ընկերությունների համար:

ԱԱԾ–ն զգուշացնում է, որ պատրաստվում է քրեական գործի շրջանակներում ստուգումներ իրականացվել նաև այդ 11 ընկերությունում, ուստի առաջարկվում է ինքնուրույն վերահաշվարկել չվճարված հարկերի չափն ու կամավոր վճարել։

Լրահոս
0