00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բիզնեսը սպասողական փուլում է, ընտրություններից հետո ամեն ինչ պարզ կլինի

© Sputnik / Alina GrbashyanАктивисты заблокировали вход супермаркета Yerevan City (2 мая 2018). Проспект Тиграна Меца, Ереван
Активисты заблокировали вход супермаркета Yerevan City (2 мая 2018). Проспект Тиграна Меца, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարության քայլերը շատ կարևոր են Հայաստանում ներդրումային մթնոլորտի բարելավման առումով։ Միաժամանակ պետք է համոզել բիզնեսին, որ իշխանությունը դեմ է երկակի ստանդարտներին։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախանձելի վճռականություն է ցուցաբերում ստվերային տնտեսության դեմ պայքարում` Հայաստանի տնտեսությունում առկա կոռուպցիոն մեխանիզմներից և մոխրագույն սխեմաներից ազատվելու համար։ Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունն արդեն սկսել է լայնամասշտաբ ստուգումներ իրականացնել մի շարք խոշոր տնտեսվարող սուբյեկտների ձեռնարկություններում և օբյեկտներում։

Активисты заблокировали вход супермаркета SAS (2 мая 2018). Проспект Маштоца, Еревaн - Sputnik Արմենիա
Ովքեր ու ինչու են հեղափոխության օրերին գումար հանել բանկերից. ԿԲ–ի մեկնաբանությունը

Ուժային մարմիններն ավելի վաղ հայտնել էին, որ բացահայտել են հանցավոր սխեմա, որի օգնությամբ Հայաստանում գործող «Նորֆոլկ Քոնսալթինգ» խոշոր ընկերությունը խուսափել է հարկերի, տուրքերի վճարումից յոթ միլիոն դոլարի չափով։ Գործով կան ձերբակալվածներ, ներառյալ «Նորֆոլկ Քոնսալթինգի» գլխավոր տնօրեն, «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին գլխավոր հաշվապահ Արմեն Ունանյանը։

Ստուգումներ են ընթանում նաև «Երևան Սիթի» սուպերմարկետներում։ Խոշորագույն ռիթեյլերն ընդգրկված է «Ալեքս Հոլդինգի» կազմում, որը պատկանում է «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ սուպերմարկետներում աշխատել են երկու «զուգահեռ» հաշվիչ-դրամարկղային սարքերով։ Առևտրի մի մասն իրականցվել է «Ալեքս Հոլդինգի» հաշվիչ-դրամարկղային համակարգով, որի համար շրջանառության հարկը կազմում է 20 տոկոս։ Առևտրի մնացած մասը կատարվել է մանր «կեղծ» անհատ ձեռներեցների օգնությամբ, որոնց համար հարկը կազմում է 5 տոկոս, եթե շրջանառության ընդհանուր հարկը չի գերազանցում 50 միլիոն դրամը։

Активисты заблокировали вход супермаркета Yerevan City (2 мая 2018). Проспект Маштоца, Ереван - Sputnik Արմենիա
«Երևան Սիթի» առևտրի կենտրոնում ԱԱԾ ստուգումներն օրինական են. Մաշադյան

Վարչապետը կոչ է արել խոշոր բիզնեսին ինքնակամ դուրս գալ ստվերից, այլապես «դա կանի ԱԱԾ-ն»։

Զուգահեռ նոր իշխանությունը ուղերձներ է հղում հայկական սփյուռքին և արտասահմանյան ներդրողներին հայկական տնտեսության մեջ միջոցներ ներդնելու անհրաժեշտության մասին` խոստանալով հուսալիորեն պաշտպանել այդ ներդրումները։

Տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի կարծիքով` կառավարության քայլերը շատ կարևոր են ներդրումային միջավայրի բարելավման առումով։ Բայց բիզնեսը պետք է համոզվի, որ իշխանություններն իրենց գործողություններում չեն ղեկավարվում երկակի ստանդարտներով։

«Եթե իրավապահ մարմինները ստուգումներ անցկացնեն մեկ խոշոր տնտեսվարող սուբյեկտի ձեռնարկություններում և օբյեկտներում, ապա նման գործողություններ պետք է ձեռնարկվեն նաև մեկ այլ խոշոր օբյեկտի նկատմամբ։ Օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն, և կառավարության խնդիրն է համապատասխան ազդանշաններ ուղարկել գործարար հանրությանը խաղի ընդհանուր կանոնների մասին», — ասաց Խուրշուդյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Гагик Царукян проголосовал на выборах НС РА - Sputnik Արմենիա
Հայաստանի հանքերում ստուգումներ կանցկացվեն. Ծառուկյանի ընկերությունը բացառություն չէ

Հայաստանում թիվ մեկ խնդիրը եղել և մնում է օրենքի գերակայությունը։ Եվ հիմա կարևոր է, որ ուժայինների իրականացրած միջոցառումներն ունենան ներքին տրամաբանության և վերաբերեն բոլորին։ Հակառակ դեպքում տեղի կունենա ունեցվածքի սովորական վերաբաշխում, կարծում է տնտեսագետը։

Բարեբախտաբար, առայժմ գործընթացները թույլ չեն տալիս խոսել ունեցվածքի վերաբաշխման մասին։ Բայց նման սպառնալիք ամեն դեպքում կա` հաշվի առնելով թեկուզ այն, որ կառավարությունում կան «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները։ Դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի խոշորագույն գործարարներից է։ Այն հարցը, թե կվերաբերեն արդյո՞ք ստուգումները Ծառուկյանի օբյեկտներին, բավական արդիական է։

«Հասարակությունում տիրում է համընդհանուր էյֆորիա Հայաստանում քաղաքական փոփոխությունների առիթով, և սփյուռքը անմասն չի մնում այդ էյֆորիայից։ Բայց բիզնեսը մնում է բիզնես։ Նրան պետք են կոնկրետություն, հստակություն, երաշխիքներ», — ասաց Խուրշուդյանը։

Մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չարժե ակնկալել նման կոնկրետություն։ Տնտեսագետը համոզված է, որ իրադրությունը կպարզվի միայն արտահերթ ընտրություններից հետո։ Առայժմ հայտնի չէ, թե երբ դրանք կանցկացվեն, բայց իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են` աշնանը։

Լրահոս
0