00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ժողովրդավարության կղզյակի» իմիջը. ինչպես բիզնեսը կարձագանքի «թավշյա հեղափոխությանը»

© Sputnik / Aram NersesyanПлощадь Республики после выбора Никола Пашиняна премьер-министром Армении (8 мая 2018). Еревaн
Площадь Республики после выбора Никола Пашиняна премьер-министром Армении (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հասարակության շրջանում գոյություն ունեցող ոգևորությունը պետք է կապիտալիզացնել` հաջող բիզնես գործունեության ու հայկական սփյուռքից ու մնացած աշխարհից ներդրումների գրավման համար։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Հայաստանի իշխանափոխությունը կապիտալի ներհոսքի նոր հեռանկարներ է բացում, համոզված է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Նրա խոսքով` թեև նոր կառավարությունը, ըստ էության, դեռ ձևավորման փուլում է, ու դեռ վաղ է կոնկրետ կանխատեսումներ անել, այնուամենայնիվ, արտասահմանյան գործընկերների շարքում դրական տրամադրվածություն կա։

Россия вводит запрет на турецкие продукты - Sputnik Արմենիա
Թուրքական բիզնեսը շահագրգռված է Երևանի և Անկարայի հարաբերությունների բարելավմամբ. Սոյակ

«Հայաստանում յուրահատուկ գործողություններ տեղի ունեցան։ Մեզ մոտ խաղաղ, «թավշյա հեղափոխություն» է։ Եթե տնտեսական բաղադրիչը դիտարկենք, ապա հեղափոխությունը պետք է բարձրացնի մրցունակությունը տնտեսության մեջ։ Մենք մեր արտասահմանյան գործընկերներին համապատասխան ուղերձներ ենք հղում։ Հուսով ենք` առաջիկայում դրական արդյունքներ կունենանք», – հավելեց Ղազարյանը։

Նրա խոսքով`  միջազգային համայնքն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, երկիրը «ժողովրդավարության կղզյակի» համբավ ունի։ Պետք է այդ ամենը կապիտալիզացնել` հաջող բիզնես գործունեության ու հայկական սփյուռքից ու մնացած աշխարհից ներդրումների գրավման համար։

Այսօր Երևանում ընթանում է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) բիզնես–խորհրդի տնօրենների նիստը։ Այս տարվա հունվարի մեկից տնօրենների խորհուրդը գլխավորում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը։

Посетители книжного магазина Букинист - Sputnik Արմենիա
Ինչպես իշխանափոխությունը կանդրադառնա երկրում բիզնեսի զարգացման վրա

Ղազարյանը խոստովանեց, որ ՍԾՏՀ շրջանակում բիզնես համագործակցության մակարդակը դեռ չի բավարարում կողմերին` հաշվի առնելով, այդ թվում նաև տարածաշրջանի հակամարտությունները, սակայն արդեն հաջող գործունեության օրինակներ էլ կան։ Ամենաարդյունավետ կառույցներից է Սևծովյան առևտրի և զարգացման բանկը, որը մի շարք նախագծեր է իրականացնում նաև Հայաստանում։

«Մենք դրական են գնահատում նաև ՍԾՏՀ երկրների արտգործնախարարների պարբերաբար տեղի ունեցող հանդիպումները։ ՍԾՏՀ տարածքում հակամարտությունների ու տարաձայնությունների պայմաններում բիզնեսը շփման միակ արդյունավետ ուղին է», – ասաց Ղազարյանը։

ՍԾՏՀ –ի գործունեության արդյունքներից մեկն այն է, որ Թուրքիան ժամանակին թույլ տվեց իր տարածքից հայկական ապրանքների տարանցում իրականացնել։ Եվս մեկ հաջողության օրինակ է Հայաստանից Ռուսաստան (ու հետ վրացական ճանապարհով 2008 թվականի պատերազմի ժամանակ) իրականացվող անխափան բեռնափոխադրումները։ Ղազարյանը կարծում է, որ այս դեպքում ՍԾՏՀ –ն «անվտանգության բարձիկի» դեր է կատարում։

Լրահոս
0